Վիտամիններ
Ապրիլն առցանց։Կարդում ենք հոգևոր գրականություն
Վրացերենի օրերին նվիրված՝ կարդում ենք վրաց գրականություն:
Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:
Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Ինձ թվում է պետք չէ ուրիշներին լսել և վախեցած մնալ,պետք է ուղղակի թեթև տանել և ուշադրություն չդարձնել ,թե ինչ են ասում նրանք։
John Lennon -imagine….
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱԶՄԱՆԿՅՈՒՆ:Տնային աշխատանք՝239 241 242 243:

ՔԱՌԱԿՈՒՍԻ ԱՐՄԱՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ: ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԻՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ
Դաս 28.(20.04- 24.04)§42. Կոնվեկցիա.§43.Ճառագայթային ջերմափոխանակում .Առաջադրվող հարցեր՝
- Բացատրեք,թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
մթնոլորտի ստորին՝ տաք, եւ վերին՝ սառը, շերտրրի միջեւ: Ձեզ
հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:
2.Ջերմահաղորդմանորեղանակնենանվանումկոնվեկցիա:Որնէ
կոնվեկցիայի եւ ջերմահաղորդականության երեւույթիհիմնական
տարբերությունը:
Երբ էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է՝ շնորհիվ նյութի շերտերի անհավասարաչափ տաքացման, իրականանում է միայն հեղուկներում և գազերում, էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է նյութի տեղաշարժի հետևանքով:
3 .Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։
4..Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։
5.Ինչպեսէ գոյանում ամպը:
Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ
6.Ինչպես գիտենք կա մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջանում է քամի:Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։
7.Հնարավորէարդյոքկոնվեկցիանպինդմարմիններում?
Ոչ. որովհետև կոնվեկցիան իրականանում է միայն հեղուկներում և գազերում։
8.Ինչէէլեկտրամագնիսականդաշտը:Ինչվիճակներումկարողէգոյությունունենալ:
Մատերիայի ձև է, որը իրականացնում է լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը։Այն կարող է լինել շարժման և դադարի վիճակում։
9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը
էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:
Բերեք մի քանի օրինակ:
Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ երբ մեր ձեռքերը դնում ենք ինչոր տաք իրի վրա ,մենք զգում ենք որ այդ ջերմությունը այդ իրից հաղորդվում է մեր ձեռքերին։
11..Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սեւ, թե սպիտակ:
Ինձ թվում է որ մուգ գույնի մարմինը ավելի լավ է կլանում քան բաց գույնի մարմինը։
12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:
Ներկում են արծաթագույն որովհետև այն բաց է իսկ բաց գույնի մարմինները քիչ են կլանում ջերմային ճառագայթում։
Հարավարևելյան Ասիա
- Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:
- Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:
- Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

2.Բնական ռեսուրսները, նավթը, բնական գազը, գյուղատնտեսություն, արդյունաբերություն
3.Շատ զարգացած է գյուղատնտեսությոնը , հարուստ է բուսական աշխարհը։
Հնդկաստան 🇮🇳
- Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
- Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
- Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
- Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
- Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

2.Հնդկաստանն աշխարհի ամենաբնակեցված ժողովրդավար երկիրն է ։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ:
3.
4. Թեյի արտադրությունը։Հնդկաստանի համար որպես զարգացման նախադրյալ կարող են նաև հանդես գալ՝ երկաթի, մանգանի և պղնձի պաշարները:
5.Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են ՝անասնապահությունը և թեյի արտադրությունը։






