1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը վակուումում ,միայն Երկրի ձգողության ազդեցությամբ ,կոչվում է ազատ անկում :
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
V=gt h=gt 2/2
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Շրջանագծային հավասարաչափ շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է:
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին:
6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը ,որի ընթացքում հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:n=N/t
6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:T=t/N
8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը: