Design a site like this with WordPress.com
Get started

Մեջբերվող ուղղակի խոսք

Լինում է 2 տեսակի՝

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։(հետադաս)։

Ըստ այդ տեղի՝նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։ Օրինակ՝
  • Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  • «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  • — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  • «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  • -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս,- երբ հանդիպեցինք։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով,- շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ,-հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,-ասաց տանտերն տեսնելով հյուրերին ու ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում, երբ հանդիպեցինք,-ասաց ընկերս։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց մեզ սպասավորը։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով, մի՛ մտածիր անցյալի մասին,-շշնջաց որդին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

-Էհ, չգիտեմ, որդիս,-մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Ընչացքդ արդեն սևացել է,-կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Դու, սիրելի՛ս,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

3. Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով, և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները, և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը, և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.
—Ազնի’վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի’ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

դասարանական

Կառքը սրընթաց գնում էր խավարչտին փողոցներով, և մթության մեջ հազիվհազ տարորոշվում էին բարձր տները։ Կռթնած կառքի վարդագույն բարձերին՝ կինն ինձ էր նայում  գորովագութ հայացքով և անձկությամբ խնդրում իրեն «մայր» անվանել։ Վրդովված շեշտով նա մեղադրում էր ծնողներիս, որ հանդուրժել էին անփորձ, անպաշտպան պատանուս մենակ թողնել դժոխքի մեղքերով թրծված այս մեծ քաղաքում, ուր ամեն վայրկյան կարող էի սայթաքել։ Քիչ անց մտանք նրա առանձնատունը։ Ես սանդուղքների վրա կանգ առա շփոթված ու անհամարձակ։ Բայց սգավոր կինն ինձ նայեց այնպիսի գորովագութ աչքերով, որ աներեր հետևեցի նրան։ Նա ինձ առաջնորդեց մի գողտրիկ սենյակ՝ զարդարված մուգ թավշյա վարագույրներով, արդուզարդի պարագաներով։ Երբ նստեցինք ընթրիքի ես արդեն պաշտում էի այդ չնաշխարհիկ էակին և բարձրակենցաղ մթնոլորտում զգում որպես այդ տան անդամը։ Ընթրիքը նրբաճաշակ էր, մատուցումը՝ բարձրորակ։ Վշտալլուկ կինը անսեթևեթ պարզությամբ հյուրասիրում էր ինձ՝ անընդհատ ափսեիս մեջ դնելով զանազան աղանդերներ։

փետրվարի ամփոփում(02.13-02.17)

բառարանային ֆլեշմոբ

  • բառարանների մասին
  • սոցիալական կայքերի լեզվի բառարանի ստեղծում
  • տերիանական բառերի բառարան
  • Թումանյանական բառերի
  • Չարենցի
  • Տերյանի
  • Կրթահամալիրյան
  • Տարօրինակ բառերի բառարան
  • Օտարաբանությունների բառարան
  • այլ

Տերյան քաղակացի

Տերյանը բանաստեղծ

տերյանի զգացումների աշխարհը

որպես հասարակական գործիչ

ասելիքս տերյանի միջոցով

ուսումնասիրություններ տերյանը մեր օրերում

Տերյանը և երաժշտությունը

Տերյանը և գրական հայերենը

տեսանյութեր, վերլուծություններ, երկու կետերից հետազոտական աշխատանք,

.       Տրված բառերի միացումով կազմել բարդ բառեր

փափուկ սիրտ

սուր միտք

զորք հանդես

վառել փայտ

աշխարհ աշխարհ

անութ ցուփ

2.       Բացատրել հնչյուն, հնչուն բառերի տարբերությունը, դրանք գործածել նախադասությունների մեջ

3.       Ինչ է համանունությունը, բերեք համանուն բառերի օրինակներ։

4.       Կազմել նախադասություններ «ակ» համանունի բոլոր իմաստներով։

5.       Յուրաքանչյուր նախադասության մեջ նշե՛ք սխալ գործածված բառը։

  • Խնդրում ենք դահլիճում լռություն պաշտպանեք։
  • Երկու էջ գրելու փոխանակ՝ չորս էջ էր գրել։
  • Շան հարձակումից պահպանվելու համար ուրիշ ճանապարհով տուն գնաց։
  • Տղային վիրահատեցին տեղական անզգայացումով։
  • Գործած հանցանքների համար պիտի մեղանչել։
  • Աշխատակցուհին խնդրեց վաղը կրկին զանգվել։

·         Խումբը ամսեկան ունենալու էր չորս հանդիպում։

6.       Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․

ինտերնետ

շերտավարագույր

ժալյուզի

պարզունակ

էսկալատոր

վերելակ

լիֆտ

համացանց

Օնլայն

պաստառ

Աբոյ

հաղորդագրություն 

Լինկ

հղում

Պրիմիտիվ

ոտնակ 

Մեսիջ

շարժասանդուղք

Պեդալ

առցանց

7.       Թվարկել հայերենի խոսքի մասերը, յուրաքանչյուր խոսքի մասից բերել մեկական օրինակ։

8.       Ինչ է նախադասությունը։ Բերել պարզ և բարդ նախադասությունների օրինակներ։

9.   Կետադրել տրված նախադասությւոնները։

·         Մենք երիտասարդներս լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները։

·         Դադարեց անձրևը լուսինը վար նայեց սպիտակ լեռների կապույտ ձորերից։

·         Նրանք ավարտելով իրենց աշխատանքը սկսեցին օգնել ընկերներին։

·         Մեծատաղանդ դերասանի Վահրամ Փափազզյանի արվեստը միշտ հիացմունք է պատճառում։

·         Ներս մտավ մի անձնավորություն տարօրինակ արտաքինով։

10. Ընտրել դարձվածքի ճիշտ բացատրությունը․

                 Գլուխ պահել

·         թաքնվել

·         աշխատելուց խուսափել

·         փախչել

·         գաղտնի լսել

                Աչքից ընկնել

·         տարբերվել

·         տեսադաշտից կորցնել

·         նախկին հարգանքը չունենալ

·         ուշադրությունը վրան պահել

                             Աշխարհով մեկ լինել

·         երջանկանալ

·         ճանապարհորդել

·         ամենուրեք տարածել

·         մարդկանցից հեռանալ 

                 Աջ ձեռք

·         ղեկավար

·         աջլիկ

·         վստահելի անձնավորություն

·         ճշտախոս

                             Արյունը երակներում սառչել

·         մահանալ

·         շատ հոգնել

·         մրսել

·         սարսափել

                              Գլխի ընկնել

·         շուռ գալ

·         խելագարվել

·         հասկանալ

·         զղջալ

                 Գետինը մտնել

·         կորչել

·         սաստիկ ամաչել

·         ոչնչացնել

·         մահանալ

                Քարը փեշից թափել

·         համաձայնվել

·         թեթևանալ

·         հանգստանալ

·         փչացնել

                        Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել

·         չափազանց հաջողակ լինել

·         դժվար գործեր ձեռնարկել

·         շատ ուժեղանալ

· անկարող դառնալ

Երկրաբանական Թանգարան

Հայաստանի երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937-ին ՝ երկրաբանության պրոֆեսոր Ն.Թ. Կարապետյանի կողմից: Այն ունի մոտ 900 հավաքածու ՝ 12․000 ցուցանմուշով:

Այստեղ ներկայացված են օգտակար հանածոների, քարերի, կենդանական և բուսական մնացորդների գտնվելու վայրերի քարտեզները:

Ամենատպավորիչ նմուշը Գյումրիում հայտնաբերված նախապատմական փղի կմախքն է:  2012 թ.-ին թանգարանում բացվել է հանքանյութերի հազվագյուտ ցուցահանդեսային դահլիճ, որը նվիրված է ամերիկահայությանն ու երկրաբան Ա. Դիլդիլյանին: Այստեղ ներկայացված է աշխարհի տարբեր մասերից հանքանյութերի հազվագյուտ տեսակի ավելի քան 1400 օրինակ: 

Where Did Wine Come From? The True Origin of Wine

Where did wine come from? It wasn’t France. Nor was it Italy. Vitis vinifera, also known as “the common wine grape,” has an unexpected homeland! Let’s dive into the origin of wine.Current evidence suggests that wine originated in West Asia including Caucasus Mountains, Zagros Mountains, Euphrates River Valley, and Southeastern Anatolia. This area spans a large area that includes the modern day nations of Armenia, Azerbaijan, Georgia, northern Iran, and eastern Turkey.Current evidence suggests that wine originated in West Asia including Caucasus Mountains, Zagros Mountains, Euphrates River Valley, and Southeastern Anatolia. This area spans a large area that includes the modern day nations of Armenia, Azerbaijan, Georgia, northern Iran, and eastern Turkey.

The oldest known winery (4,100 BC) exists in group of caves outside the Armenian village of Areni. The village is still known for winemaking and makes red wines with a local grape also called Areni. Areni is thought to be quite old and you can still drink it today!

Թեստ 1

Էլիզա Այվազյան,11-4 դասարան

Հարցերին պատասխանելիս նշե՛ք միայն «+» կամ «»։ Կամ էլ «այո» կամ «ոչ»։

Ֆիզիկա՝

Հետաքրքվու՞մ եք ֆիզիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի ֆիզիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք ֆիզիկայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք ֆիզիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների –

Կցանկանայիք կատարել հետազոտություններ ֆիզիկայի ասպարեզում+

Աշխարհագրություն՝

Հետաքրքրվու՞մ եք աշխարհագրության մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի աշխարհագետների և ճանապարհորդների մասին նյութերի ընթերցանությամբ –

Կհաճախեի՞ք աշխարհագրության ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք աշխարհագրության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների –

Կցանկանայիք կատարել հետազոտություններ աշխարհագրության ասպարեզում+

Քիմիա՝

Հետաքրքրվու՞մ եք քիմիայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի քիմիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք քիմիայի ընտրությամբ խումբ+

Կմասնակցեի՞ք քիմիայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ քիմիայի ասպարեզում +

Կենսաբանություն՝

Հետաքրքրվու՞մ եք կենսաբանության մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի կենսաբանների մասին նյութերի ընթերցանությամբ-

Կհաճախեի՞ք կենսաբանության ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք կենսաբանության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ կենսաբանության ասպարեզում+

Մաթեմատիկա՝

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի մաթեմատիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկական խնդիրների լուծմամբ+

Կհաճախեի՞ք մաթեմատիկայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք մաթեմատիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Տեխնիկա՝

Հետաքրքրվու՞մ եք տեխնիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Կպատրաստեի՞ք տեխնիկական սարքեր+

Կհաճախեի՞ք տեխնիկայի (ռոբոտաշինության) ընտրությամբ խումբ+

Կմասնակցեի՞ք տեխնիկական բնույթի մրցույթների+

Կմասնակցեի՞ք ԱԹՍ-ների պատրաստմանը+

Երգ, երաժշտություն՝

Սիրու՞մ եք լսել տարբեր ժանրերի երաժշտություն-

Սիրու՞մ եք ելույթ ունենալ-

Տիրապետու՞մ եք երաժշտական գործիքների+

Կհաճախեի՞ք որևէ երաժշտական խումբ+

Կմասնակցեի՞ք երաժշտական մրցույթների-

Մանկավարժություն՝

Հետաքրքրվու՞մ եք մանկավարժական նյութերի ընթերցանությամբ-

Սիրու՞մ եք կարդալ քննարկել մանկավարժական բնույթի խնդիրներ-

Կաշխատե՞ք կրտսեր տարիքի երեխաների հետ-

Կօգնեի՞ք Ձեր ընկերներին ուսումնական խնդիրների հարցում-

Կցանկանայի՞ք փոխարինել բացակայող ուսուցչին-

Պատմություն՝

Հետաքրքրվու՞մ եք պատմական գործիչների և իրադարձությունների մասին ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք պատմության ընտրությամբ խումբ-

Կնախաձեռնե՞ք ուսումնական ճամփորդություններ պատմական թեմաներով-

Կցանկանայի՞ք մասնակցել անցյալի որևէ հատվածի վերականգնմանը+

Կմասնակցեի՞ք պատմության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Սպորտ՝

Հետաքրքրվու՞մ եք ականավոր մարզիկների մասին նյութերի ընթերցանությամբ-

Սիրու՞մ եք դիտել սպորտային խաղեր կամ մրցումներ-

Սիրու՞մ եք խաղալ սպորտային խաղեր-

Սիրու՞մ եք մարզվել սպորտային խմբերում-

Սիրու՞մ եք մասնակցել սպորտային մրցումների-

Գրականություն՝

Սիրու՞մ եք ընթերցել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրականություն-

Սիրու՞մ եք ընթերցել վերլուծական հոդվածներ գրականության մասին-

Սիրու՞մ եք ընթերցել գրողների մասին նյութեր+

Կհաճախեի՞ք գրական ակումբ-

Ստեղծագործու՞մ եք, եթե այո, ապա գրականության ո՞ր ժանրում-

Արվեստ՝

Սիրու՞մ եք մասնակցել թատերական ներկայացումների և տեսաֆիլմերի ստեղծմանը-

Սիրու՞մ եք քննարկել ֆիլմեր կամ թատերական ներկայացումներ-

Կայցելեի՞ք թատրոն, թանգարան կամ ցուցահանդես+

Սիրու՞մ եք ընթերցել նյութեր արվեստի մասին+

Կմասնակցեի՞ք արվեստի ոլորտի մրցույթների-

Օտար լեզուներ՝

Ուսումնասիրու՞մ եք օտար լեզուներ+

Կարդու՞մ եք օտար լեզուներով գրքեր+

Հաղորդակցվու՞մ եք օտար լեզվի ներկայացուցչի հետ+

Սիրու՞մ եք կատարել թարգմանություններ օտար լեզվից+

Կհաճախեի՞ք օտար լեզվի ընտրությամբ խումբ-

Տնտեսագիտություն՝

Կհաճախեի՞ք տնտեսագիտական ակումբ-

Կմասնակցեի՞ք տնտեսագիտական մրցույթների-

Հետաքրքրվու՞մ եք տարբեր երկրների տնտեսական ցուցանիշներով ու ֆինանսական վիճակով-

Կմասնակցեի՞ք կրթահամալիրի աուդիտին-

Կկատարեի՞ք ֆինանսական կամ տնտեսագիտական հետազոտություններ-

Բնապահպանություն՝

Սիրու՞մ եք խնամել բույսերին, կենդանիներին,+

Սիրու՞մ եք աշխատել այգում կամ բանջարանոցում+

Սիրու՞մ եք ընթերցել բնապահպանական բնույթի նյութեր+

Կմասնակցեի՞ք բնապահպանական ակցիաներին-

Կմասնակցեի՞ք բնապահպանական բնույթի ճամփորդության-

Ռազմագիտություն՝

Սիրու՞մ եք ծանոթանալ ռազմական տեխնիկային+

Սիրու՞մ եք մասնակցել ռազմականացված արշավների-

Կմասնակցեի՞ք ռազմական խաղերին+

Սիրու՞մ եք ուսումնասիրել ռազմագիտությունը+

Սիրու՞մ եք ընթերցել ռազմական գործիչների մասին նյութեր-

Քաղաքագիտություն՝

Հետաքրքրվու՞մ եք Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությամբ-

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքական գործիչների մասին-

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքագիտական բնույթի գրքեր-

Կմասնակցեի՞ք քաղաքական գործիչների և քաղաքագետների հետ հանդիպում-քննարկումներին –

Կհաճախեի՞ք քաղաքագիտական ակումբ-

Արհեստ՝

Հետաքրքրվու՞մ եք խոհարարական արհեստով+

Հետաքրքրվու՞մ եք կահույքի ձևավորման արհեստով+

Հետաքրքրվու՞մ եք գինեգործությամբ+

Հետաքրքրվու՞մ եք ոսկերչությամբ+

Հետաքրքրվու՞մ եք բրուտագործությամբ+

Իրավունք՝

Սիրու՞մ եք ընթերցել իրավական փաստաթղթեր-

Սիրու՞մ եք ընթերցել իրավագետների մասին նյութեր+

Սիրու՞մ եք քննարկել իրավական խնդիրներ-

Երբևիցե պաշտպանե՞լ եք Ձեր կամ մեկ ուրիշի իրավունքը-

Կհաճախեի՞ք իրավագիտական ակումբ-

Թեստ 2

Հարցերին պատասխանելիս նշե՛ք Ձեր տարբերակը, սակայն հակիրճ։

Լրացուցիչ հարցեր՝

Ո՞ր բնագիտական առարկայից կցանկանայի՞ք իրականացնել փորձեր- քիմիա

Կմասնակցեի՞ք բնագիտական բաղկացուցիչ ունեցող ուսումնական ճամփորդություններին+

Ձևակերպեք Ձեր կարծիքով բաց թողած հարցը (կամ հարցերը) և պատասխանեք․

Ի՞նչ արհեստով կցանկանայիք զբաղվել:- ոսկերչություն

Թեստ 3

Հարցի պատասխանը ընտրելուց ներկեք այն կարմիր գույնով կամ մգացրեք։

Ընտրովի հարցեր՝

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել

Գ. Պարզապես «քայլում են», դանդաղ, բայց վստահ քայլերով։

Դ. Փորձություններին հանդիպելիս, փոխում են իրենց մոտիվացիան ու ապագայի ծրագիրը

2. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

Դ. Փոխղեկավարի պաշտոնում։

3. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

Գ. Երբ ես հանգիստ աշխատում եմ և ոչ մեկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ չեն խանգարում։

Դ. Որ հարաբերությունները լարված են կոլեգաների միջև

4. Ես սիրում եմ կոլեկտիվներ, որոնցում …

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Շատ ազատ է միջավայրը;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն;

Դ. Այլ պատասխան;

5. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

Դ. Կզբաղվեի արվեստով

6. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Երբ աշխատավարձը, թեկուզ և քիչ, ինձ բավարարում է;

Գ. Ես չեմ նայում աշխատավարձի չափին;

Դ. Երբ աշխատավարձը աստիճանաբար բարձրանում է ջանքերիս զուգահեռ, և իջնում է՝ դրանց հակառակ։

7. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ. Գործնական (պրակտիկ) արդյունքներ;

Դ. Ուրիշների հաջողությունը։

8. Ես սիրում եմ, երբ ղեկավարը…

Ա. Պահանջկոտ է;

Բ. Հեղինակություն ունի;

Գ. Իր գործի մասնագետն է;

Դ. Ընդհանրապես ոչինչ չի հասկանում։

Ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում, Դավիթ Բեկ

Սյունիքի ազատագրական պայքար

1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։

Արցախի ազատագրական պայքար

1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգիտարածքում ձևավորված հայկական մելիքություններիգլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքականհարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրելօտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրականհերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրականպայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժմանառաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսականկայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ ՊետրոսՄեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստաննազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելունպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնումէ Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա ևդեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրինմահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում ենգահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդըգրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույնժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտիցհետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

Արցախում այդ ժամանակ իշխումէին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվականտոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակկալվածքներ։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում ենմիասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

ճամբար.

Առաջին օրը, Օգոստոսի 1-ին մենք այցելեցինք ագարակ։ Մեզ դիմավորեց ագարակի հջկազմակերպիչ ընկեր Էդմոնը, ծանոթացանք տարածքի հետ և անցանք աշվատանքի, մի տարածք ազատեցինք մոլախոտերից, փխրեցրեցինք հողը և փոցխի միջոցով հավաքեցինք և հարթեցրինք այդ տարածքը,հանգսացանք, նախաճաշեցինք և այլն:

Երկրորդ օրը մենք աշխատեցինք մի այլ տարածքի հետ, հանգստացանք, սնվեցինք, ձի քշեցինք և քննարկեցինք, թե ինչ է հարկավոր խոհանոցի բացման համար։

Փետրվարի 21-25 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝

ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել ենժայռափոր որմնանկարներ,շինություններ, խորշեր և այլն։ Դրանց մի մասը պաշտամունքայինբնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ», օրինակ նշանավոր  Վանի «Մհերի դուռ» անվանումըստացած ժայռախորշը։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ստորոտումգտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մի այլ շինություն։ Այդ խորշը հայտնի էկրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվելէ Իշպուինիի և Մենուայի օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորվածարհեստական անձավները և ընդարձակ շինություններր։

2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար ։ Մեզ են հասել մոտ 1500 արձանագրություններև մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որհիերոգլիֆային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։
Սեպագիր արձանագրությունները միատիպ են և հաղորդում են թագավորների ձեռնարկածարշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրություններիթարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնականհամարվել չի կարող։


3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Հայոց դիցարանը զարգացման, աստվածությունների կանոնակարգման բարձր աստիճան է թևակոխում համահայկական պետությունների ձևավորման և ամրապնդման ժամանակաշրջանում: Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել այդ երկրի բնակչության և այլցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել ենպետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն Վանի թագավորությանկրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդպետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրումնաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նորկրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկաբազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենապաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածությանհատկանիշներ։