Design a site like this with WordPress.com
Get started

Փետրվարի 21-25 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝

ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել ենժայռափոր որմնանկարներ,շինություններ, խորշեր և այլն։ Դրանց մի մասը պաշտամունքայինբնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ», օրինակ նշանավոր  Վանի «Մհերի դուռ» անվանումըստացած ժայռախորշը։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ստորոտումգտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մի այլ շինություն։ Այդ խորշը հայտնի էկրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվելէ Իշպուինիի և Մենուայի օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորվածարհեստական անձավները և ընդարձակ շինություններր։

2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար ։ Մեզ են հասել մոտ 1500 արձանագրություններև մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որհիերոգլիֆային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։
Սեպագիր արձանագրությունները միատիպ են և հաղորդում են թագավորների ձեռնարկածարշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրություններիթարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնականհամարվել չի կարող։


3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Հայոց դիցարանը զարգացման, աստվածությունների կանոնակարգման բարձր աստիճան է թևակոխում համահայկական պետությունների ձևավորման և ամրապնդման ժամանակաշրջանում: Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել այդ երկրի բնակչության և այլցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել ենպետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն Վանի թագավորությանկրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդպետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրումնաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նորկրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկաբազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենապաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածությանհատկանիշներ։

Արատես

Հունվարի 14-ին եկեղեցու մոտից ժամը 9-ին շարժվեցինք դեպի Արատես։ Մենք մի փոքր ուշ հասանք քանի որ կանգնել եինք պետքական բաներ գնելու համար։ Հասնելուց սառույցի և ձյան պատճառով ստիպված էինք քայլելով բարձրանալ։Մոտ ժամը հինգին մենք տեղ հասանք , տեղավորվեցինք և գնացինք ճաշելու։ Եկրորդ օրը ընթերցեցինք և քննարկեցինք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Աղոթքը»։ Ձյունը շատ շատ էր և գեղեցիկ, ափսոս լավը չէր։Շատ սիրեցի այնտեղի շունիկներին, երկար խաղացի նրանց հետ և մրսեցի։ Այդ գիշեր ավելի տաք էր։ Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և հավաքվեցինք որովհետև մենք պետք է արդեն ետ վերադառնաինք։
Առաջին անգամ չեի ձմռանը Արատեսում։ Ես նորից կգամ այստեղ ճամփորդության , բայց մյուս անգամ երևի ոչ ձմռանը։

օր 3

Այսօր առաջին ժամը մեր մոտ պար էր, կրկնեցինք իշխանաց պարը, մյուս դասաժամին մենք քննարկեցին « the place» ֆիլմը , որը ես չէի նայել , այլ ինտերնետով կարդացել էին սյուժեն, բայց քննարկումը շատ հետաքրքիր անցավ։

Այն մի խորհրդավոր, կոստյումով մի մարդու մասին էր ով նստած էր էժան ռեստորանում որը կոչվում էր «the place» և նրան էին մոտենում մարդիկ խնդրանքներով ։ Նա հարցազրույցներ անելու միշտ իր հետ հաստ նոթատետր էր պահում, որտեղ գրում էր հաճախորդների ցանկությունները։ Տղամարդը նաև նշում է որ նրանք կարող եմ չեղարկել գործարքը երբ կուզեն։

ճամբար օր 2

Օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով։Առաջին ժամին մենք և միջին դպրոցի սովորողները իրկանացրեցինք սովորող սովորեցնող նախագիծը։ Կատարեցին փորձեր ։ Առաջին փորձի ժամանակ ագար-ագարի մոցով ստացան սննդային միջավայր , որի վրա հետո տարբեր նմուշներ թողեցին։ Մի քանի օր անց մենք պետք է մանրադիտակով ուսումնասիր ենք այդ «միջավայրի» վրա հասունացած մանրեները։ Երկրորդ փորձը կատարեց միայն մեր ջոկատը, ոսումասիրելով մածնի ծեջ բնակվող բոլոր բակտերիաները, որից հետո կատարեցինք օրվա ամոփում, իսկ հետո արդեն մեր մոտ ընտրության դասաժամներն էին։

Սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվություն

Գրականություն

Հայոց լեզու

Պատմություն

Հասարակագիտություն

  1. Կրոն
  2. Ինչ է երջանկությունը
  3. ԷԳՈԻԶՄ ԵՎ ԱԼՏՐՈՒԻԶՄ
  4. Բարոյական կշռադատումներ 
  5. Ըստ ձեզ առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ
  6. Գեղեցիկ հասկացություն

Մաթեմ

Մեր առաջադիմությունը հաշվարկներով(ամսեամիս)

Էկոլոգիա

  1. ԻՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ
  2. Էներգիայի պահպանում

Անգլերեն

Գրաֆիկա

  1. ԳԻՆՈՒ ՊՏԱԿ
  2. Կոլաժի ստեղծում

«Թարգմանական» Նախագիծ 

The Legend of the Christmas Tree – by Lucy Wheelock

Երկու փոքրիկ երեխաներ նստած էին կրակի մոտ ձմռան մի ցուրտ գիշեր։ Միանգամից նրանք լսեցին դռան երկչոտ թակոց, և մեկը վազեց բացելու այն։ Այնտեղ՝ դրսում, ցրտի ու մթության մեջ, կանգնած էր մի երեխա՝ առանց կոշիկների ոտքերին և հագնված բարակ, քրքրված հագուստով։ Նա ցրտից դողում էր, և խնդրեց ներս մտնել և տաքանալ։ — Այո՛, արի՛,— բացականչեցին երկու երեխաները։ «Դուք մեր տեղը կրակի մոտ կունենաք։ Ներս եկեք»։ Նրանք փոքրիկ անծանոթին քաշեցին իրենց տաք նստարանին և նրա հետ կիսեցին իրենց ընթրիքը և նրան տվեցին իրենց անկողինը, մինչ նրանք քնում էին կոշտ նստարանի վրա: Գիշերը նրանց արթնացրեց քաղցր երաժշտությունը և, նայելով դուրս, տեսան մի խումբ երեխաների՝ փայլուն հագուստով, որոնք մոտենում էին տանը: Նրանք նվագում էին ոսկե տավիղների վրա, և օդը լի էր մեղեդիով։ Հանկարծ նրանց առջև կանգնեց Անծանոթ երեխան. այլևս ոչ ցուրտ ու փշրված, այլ արծաթափայլ լույսով ծածկված: Նրա մեղմ ձայնն ասում էր. «Ես մրսել էի, և դու ինձ ներս տարար։ Ես քաղցած էի, և դու կերակրեցիր ինձ։ Ես հոգնած էի, և դու ինձ տվեցիր քո անկողինը։ Ես Քրիստոս Մանուկն եմ, որը թափառում է աշխարհով մեկ՝ բերելու խաղաղություն և երջանկություն բոլոր բարի զավակներին: Ինչպես դու ինձ տվեցիր, այնպես էլ այս ծառը թող ամեն տարի հարուստ պտուղ տա քեզ»: Այսպես ասելով. Նա կոտրեց դռան մոտ աճած եղևնու մի ճյուղ, տնկեց գետնին և անհետացավ։ Բայց ճյուղը մեծացավ և վերածվեց մեծ ծառի, և ամեն տարի այն հիանալի ոսկե պտուղներ էր տալիս բարի երեխաների համար:

Իլիա Վենեզիսը «Ճայեր» 

Փոքրիկ կղզում ապրում էր միծերունի, որի երկու զավակները գնացել էին բանակ նա ամեն անգամ աղոթում էր որպեսզի նրանք հետ վերադառնան ու լինի խաղաղություն։ Նա նաև ուներ երկու ընկերներ։ Նրա աշխատանքն էր փարոսի լույսը վառելը:Մի անգամպծերունին 2 ճայեր է գտնում , կերակրում է նրանց, մեծացնում և մի օր նրանց բաց է թողնում։Ճայերը մեկ-մեկ հետ էին գալիս, սակայն մի օր հետ չեկան և նրանց սպանել էին իր երկու ընկերները։Ծերունին սակայն հետո իմացավ որ նրա զավակները զոհվե լեն։

Ինձ թվում է ճայերը խորհրդանշում էին իր տղաներին: Եվ ծերունին, իմանալով, որ ճայերին սպանվել էին էին, հասկացավ որ իր տղաները նույնպես զոհվել էին:

Կոլաժի ստեղծում

Կոլաժը ստեղծել եմ Գրաֆիկա դասընթացին։Կոլաժում օգտագործել եմ Գյումրիի փողոցներից մեկը, Հովհաննես Այվազովսկու Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք» նկարը և Գտնված երազ մուլտֆիլմի հերոսներին։

Բառակազմություն

Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

  1. Նախ    ուշագնաց
  2. Ապ       հասարակարգ
  3. Ստոր   ձայնափոխ
  4. Գեր      հանրամատչելի
  5. Մակ     դիպված
  6. Ընդ      բայական

Նախադեպ-ապուշ-ստորակարգ-ընդհանուր-մակբայ-գերձայն

  1. Ենթ     վերադարձ
  2. հակ     աշխարհասփյուռ
  3. ներ      անվանակոչություն
  4. անդր   գունաբաժանում
  5. դեր      թունավորել
  6. դժ        կարգաբերել

Ենթակարգ-հակաթույն-ներաշխարհ-անդրադարձ-դերանուն-դժգույն

  1. Թեր      հռչակագիր
  2. տրամ   ցուցամոլ
  3. տար     գծապատկեր
  4. ենթ       կատարյալ
  5. ապ        դարձդարձիկ
  6. վեր       բացակա

Թերակատար-տրամագիծ-տարագիծ-ենթակա-ապացույց-վերադարձ

  1. Գեր    կանոնավոր
  2. բաց      հիմնախնդիր
  3. տրամ   արքայական
  4. փոխ     հավիտենական
  5. պար     արձակուրդ
  6. առ        բանական

Գերխնդիր, բացարձակ, տրամաբան, առհավետ, փոխարքա, պարականոն

  1. Նախ     երասան
  2. ապ        հպանցիկ
  3. ընդ        սպայակույտ
  4. ենթ        գազապաստարան
  5. հակ       հնչողություն
  6. համ       դռնապան

Նախադուռ, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ

  1. Անդր     բայական
  2. դեր        փականք
  3. հար       մարդկային
  4. տ           ոստյուն
  5. ընդ        ուղեկցորդ
  6. պար      բևեռային

Անդրբևեռ, դերբայ, հարարակից, տմարդ, ընդոստ, տարփակ