1. Քաջ նազարն ու իր կինը, հսկան և իր քույրը կերան մեկական նարինջ։ Ընդհանուր սեղանին կար երեք նարինջ, ինչպե՞ս եղավ, որ նրանցից յուրաքանչյուրը կերավ մեկական նարինջ։
Քաջ նազարի կինը հսկայի քույրն է։
2. Ո՞ր դեպքում ենք մենք, նայելով 2 թվին, ասում 10։
Երբ նայում ենք ժամացույցին։
3. Երկնքում այն մի հատ է, քաղաքում՝ երկու հատ, իսկ երկրագնդում ընդհանրապես չկա։
Ք տառը։
4. Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ։
Պահեստային։
5. Վահագն ունի այնքան եղբայր, որքան քույր: Նրա քույր Անին երկու անգամ շատ եղբայր ունի քան քույր: Քանի երեխա կա այս ընտանիքում:
9
6. Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:
23
7. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
7
8. Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:
1 ժամ։
9. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
13
10. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:
8
11. Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:
9
12. Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:
3
13. Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:
45րոպե։
14. Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:
11 վրկ
15. Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:
7
16. Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:
12
17. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:
19 զինվոր

