Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չենկարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին: 

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

• Լավան մոտենում էր գյուղին:

• Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում մարդուն:

• Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին:

• Անսպասելի ես հանդիպեցի ընկերոջս:

• Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան այգի:

Գտնել հանգման խնդիրները:

• Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:

• Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծշփոթության մեջ:

• Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:

• Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:

• Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:

• Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:

• Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:

• Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:

• Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:

• Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձիբերել:

Կետադրել:1. Արևը որպես մի վիթխարի լուսարձակ գետի խորքն այնպես էրլուսավորում որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամհամրել:2. Շողերի շեկ խրձերի մեջ ջրի խորքը թափանցած դեպի վեր էինշտապում անհամար ձկներ և նրանց տարերային հոսանքինկարծես վերջ չկար:3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:4. Մի աղջիկ կա հմայքներով լեցուն որ ամեն տարի այցելում է մեզ ոսկեզօծ մազերը հովերին տված ոտքերը բոբիկ ուցողաշաղախ:5. Մի առավոտ նշանավոր ասպետը հեծավ իր ձին զինակիցըավանակը և նրանք ճանապարհ ընկան:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեքկրավորական:

1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետինանհրաժեշտ բոլոր իրերը:

2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:

3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էինմարդկանց հոգիները:

4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:

5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները:

Design a site like this with WordPress.com
Get started