Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:
Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:
Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:
Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:
Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չենկարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:
Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:
• Լավան մոտենում էր գյուղին:
• Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում մարդուն:
• Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին:
• Անսպասելի ես հանդիպեցի ընկերոջս:
• Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան այգի:
Գտնել հանգման խնդիրները:
• Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
• Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծշփոթության մեջ:
• Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
• Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
• Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:
Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:
• Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
• Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
• Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
• Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
• Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձիբերել:
Կետադրել:1. Արևը որպես մի վիթխարի լուսարձակ գետի խորքն այնպես էրլուսավորում որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամհամրել:2. Շողերի շեկ խրձերի մեջ ջրի խորքը թափանցած դեպի վեր էինշտապում անհամար ձկներ և նրանց տարերային հոսանքինկարծես վերջ չկար:3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:4. Մի աղջիկ կա հմայքներով լեցուն որ ամեն տարի այցելում է մեզ ոսկեզօծ մազերը հովերին տված ոտքերը բոբիկ ուցողաշաղախ:5. Մի առավոտ նշանավոր ասպետը հեծավ իր ձին զինակիցըավանակը և նրանք ճանապարհ ընկան:
Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեքկրավորական:
1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետինանհրաժեշտ բոլոր իրերը:
2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:
3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էինմարդկանց հոգիները:
4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:
5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները: