Երջանկություն

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր 
Ճառագայթ եմ բոսոր,
Աչքերս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունեմ, որ
Կժպտամ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կերևան
Արևին
Ոսկեղեն
Հոգուն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ եմ բոսոր…

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն։

Ես այսօր արեգակ եմ բոսոր

Ես այսօր ճառագայթ եմ բոսոր

Հերոսն իրեն նմանեցնում է արևին, արևի ճառագայթներին, որովհետև նա միշտ երջանիկ է և ժպտերես։

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

երջանկությունը նման է արևին որովհետև երբ մարդը իրեն երջանիկ է զգում կարծես արև է շողում իր հոգու ներսում։

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

ինձ թվում է նա ինկատի ուներ արևի լույսը ,որովհետև նա իրեն նմանեցնում էր արևին։

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Իմ տրամադրությունը նման է արևային անձրևի։Որքանով որ ես նկատել եմ ,ես չեմ կարողանում լիարժեք արտահայտել իմ ուրախությունը։Դա միգուցե կապված է իմ բնավորության, մարդկային խառնվածքի հետ:Յուրաքանչյուր ուրախ պահի իմ մոտ արտահայտվում է մի փոքր թախիծ, որն էլ մի փոքր հակասական է թվում։Շրջապատի մարդիկ դժվար են նկատում իմ տրամադրության փոփոխությունները ,քանի որ ես էությամբ շատ հանգիստ մարդ եմ։Կարելի է ասել ,որ միայն մայրս է նկատում իմ լիարժեք երջանիկ պահերը։

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Design a site like this with WordPress.com
Get started