Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Դեռևս երկու հարյուր տարի առաջ մարդիկ անտեղյակ էին թթվածնի գոյությանը։ Միայն 1770 թ. քիմիկոսներն առաջին անգամ հայտնագործեցին, որ որոշ նյութեր տաքանալիս անջատում են այնպիսի մի գազ, որի մեջ, ինչպես օդում, այրվում է մոմը։Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։ Օդը սովորական ճնշման տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի, ապա զգույշ տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը, իսկ -183°С-ում անջատվում է թթվածինը։Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։ Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ. Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից , քլորից , բրոմից և յոդից բացի։Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:


Թթվածնի անձնագրի կազմումը` Թթվածնի ընդհանուր բնութագրումը
Քիմիական նշանը O
Քիմիական բանաձևը O2
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar15.999(16)
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(O2)=16*2=32
Իզոտոպները—16O,17O,18O
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը՝8, 2 պարբերություն,VI խումբ
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը—–
Հաշվել մեկ ատոմի զանգվածը—-
Թթվածնի ալոտրոպիկ տարաձեվություններ
Լրացուցիչ՝Ազոտի մասին
Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Այն կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է։5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067:Երկրագնդի բաղադրության մեջ տարածվածությամբ ազոտը զբաղեցնում է 17-րդ տեղը, նրան բաժին է ընկնում Երկրագնդի զանգվածի 0.0019%-ը։ Չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում:Ազոտը հայտնագործվել է 1772 թվականին շոտլանդացի գիտնական Դանիել Ռեզերֆորդի կողմից՝ ածխի, ծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս:Ազոտի մոլեկուլը երկատոմ է։ Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով սովորական պայմաններում ազոտը քիմիապես կայուն է և նյութերի մեծ մասի հետ միանում է միայն միայն բարձր ջերմաստիճանում։Թթվածնի հետ ազոտը միանում է միայն շատ բարձր ջերմաստիճանում։ Բնության մեջ այդ ռեակցիան ընթանում է կայծակի ժամանակ։

