— Չարենցյան ընթերցումներ — ընտանիքի անդամներով ձեզ հոգեհարազատ չարենցյան կտորներ՝ ռադիո-տեսանյութերով։
https://youtu.be/uQ0ivnFoEsQ
— Հեքիաթների ընթերցում բարբառներով — տան մեծերի հետ հեքիաթի ժամ եք հայտարարում, կարող եք ընթերցել օրական մի մաս հեքիաթից՝ տեսանյութով ներկայացնելով՝ առաջին մաս, երկրորդ մաս ․․․
https://youtu.be/4ci9Z969hyE
- Զատկական բառարան — կազմել բառացանկ, ստուգաբանել բառերը, ներկայացնել տեսանյութով։
ձու-առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափած արյունը։
Զատիկ-նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում։ Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։
Գինի-ոգելից խմիչք, որը ստացվում է խաղողի հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով ։
Հիսուս Քրիստոս-Ըստ քրիստոնեական դավանանքի` Հիսուսը Աստծո Որդին է և Հին Կտակարանում խոստացված Օծյալը՝ «Քրիստոսը»
Ավագ շաբաթ-Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով , որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը։
Կաթնահունց-քաղցր բուլկի` ժապավենի նման ոլորած: Որպես միջուկ օգտագործվում է շաքար, վրան թեթևակի լցնում են դարչին:
Եկեղեցի-ժողով, ժողովարան, հավաքատեղի, Քրիստոնեական իմաստով՝ քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք
Սուրբ Հարություն-Հիսուսի համբարձումը դեպի առ Աստված։
Պատարագ-քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսիզոհաբերությունը։
Զատկի չամչով փլավ-Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են:
Ձուկ-ջրային կենսակեպ վարող քորդավորներ։ Ապրում են ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։