Պարագայական բացահայտիչ

Այսօր՝ ժամը 19.00, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:• Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:• Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

• Ձորի երկու կողմում թավուտ անտառների մեջ արջեր շատ ենլինում:(տեղի)

• Պապս արթնանում է վաղ առավոտյան ուղիղ ժամը վեցին:(ժամանակ

• Երևանում Աբովյան փողոցում աշխույժ եռուզեռ է:(տեղի)

• Հաջորդ օրը շոգ կեսօրին նա տուն վերադարձավ:(ժամանակի)

• Դրսում մայթերին տների անկյուններում կուտակվել էինչորացած տերևներ:(տեղի)

• Ձմռանը առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում ենսարերից:(տեղի)

• Նա բոլորովին որբ եկել էր Բաթում իր ազգականի մոտ:(տեղի)

Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:
• Մարինեն լուռ նստել էր բակում:

•Երեկ Արամը սպասում էր ընկերներին:

• Այս գիրքը վերցրել եմ գրադարանից:

• Մայրս որոշել է անպայման վերադառնալ աշխատանքի:

•մի քանի ժամ առաջ ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասություններըդարձրո՛ւ դերբայական դարձվածներ:
• Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, լարում է լսողությունը:

• Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ուբարեհաջող հասավ յուրայիններին:

• Երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ:

• Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզուբնակիչները նիզակով ձուկ են բռնում:

• Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդտաճարի շինարարությունն ավարտին հասավ, գարմանք ուհիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ:

Տեղի պարագա-դերբայական դարձվածները դարձրո՛ւերկրորդական նախադասություններ:

• Սպանություն իրականացրած վայրում ոստիկաններըփորձաքննություն էին անցկացնում:

• Նավի խորտակված վայրից մարմինները չէին կարողանումդուրս բերել:

• Նա երկար կանգնեց աղջկա հետ պայմանավորված վայրում:

• Ծերունին երազում էր վերադառնալ երիտասարդ տարիներնանցկացրած վայրերը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started