Փետրվարի 3-9-ը, առաջադրանքներ 8-րդ դասարանի համար

  • Ներածություն
  • Պատմիր  XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին:
  • Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:
  • Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:
  • Տեսակետ
  • <<Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ձեռնարկության պատմությունը>>/ռադիոնյութ, տեսաֆիլմ/

1.1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: 
Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը:Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել:1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք:Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ 

2.Ռուսաստանի կայսրության քաղաքականությունը ավելի բարեխիղճ էր։ Դրա շնորհիվ էր, որ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։ Հակառակ Օսմանյան կայսրությունը վարում էր լիբերալ առևտրի քաղաքականություն: Օսմանյան լիբերալ քաղաքականությունը բարձր էր գնահատվում բրիտանացի տնտեսագետների կողմից։

3.Արևելյան Հայաստանում արյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արդյունաբերությունն էր,որը կենտրոնացած էր Ալավերդիում և Կապանում։Երկրորդ տեղն էր գրավում սպիրտ-կոնյակի արտադրությունը։Արևելյան Հայաստանը կոնյակի և օղու արտադրությամբ աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում։ Հատկապես նշանավոր էր Ն.Շուստովի գործարանի «Արարատ»ապրանքանիշի կոնյակը։

5.Հայկական կոնյակագործության սկիզբը դրվել է 1887 թվականին վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով առաջին անգամ իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:Այս քայլին նրան ոգեշնչել է իր զարմիկը՝ Վասիլի Թաիրովը. փորձառու գինեգործ և գիտնական: Ով, եթե ոչ նա կարող էր գնահատել բնության շռայլ նվերը՝ Արարատյան դաշտի եզակի պայմաններն ու տեղական խաղողի բարձր որակը: 

Ընկերների և բարեկամների ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվեցին շարանտական տեսակի թորման սարքեր, տարածքը վերափոխվեց սպիրտների հնեցման համար: Ձեռնարկատիրական հոտառությունը չդավաճանեց եղբայրներին. Նրանց նախաձեռնությունը դարձավ տեխնոլոգիական թռիչք և նոր հնարավորություններ բացեց Հայաստանում կոնյակագործության համար:1899 թվականին հաջողակ ձեռնարկությունը վաճառվեց «Շուստով և որդիներ» ռուսական ընկերությանը: Նոր սեփականատերերը՝ եռանդուն արդյունաբերողները, վերակառուցում են գործարանը տեխնիկայի վերջին խոսքով և աշխատանքի ներգրավում լավագույն մասնագետների: Նրանցից մեկը՝ Մկրտիչ Մուսինյանցը՝ հայտնի տեխնոլոգը և բացառիկ բաղադրատոմսերի հեղինակը, դառնում է գործարանի անփոփոխ կառավարիչը:

Խորհրդային միության ժամանակաշրջանում հայկական կոնյակի ամենավառ ձեռքբերումները անքակտելիորեն կապված են Մարգար Սեդրակյանի անվան հետ: Նրա ստեղծած հայտնի կոնյակներից յուրաքանչյուրը՝ Ախթամար, Նաիրի, Դվին, հիշատակի տուրք են հայրենի երկրի բազմադարյան մշակույթին ու պատմությանը:

Համամիութենական և համաշխարհային մրցույթներում նրա ստեղծագործությունները նվաճել են բազմաթիվ ոսկե և արծաթե պարգևներ:վարպետի ամենանշանակալի հաղթանակը դարձավ կոնյակի արտադրության զարգացումը և 1953 թվականին նրա տեղափոխումը Երևանի Կոնյակի Գործարանի նորակառույց շենք: 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started