Իրիկուն ժողովածու

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

Բանստեղծությունը

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Բանաստեղծությունը արևի մասին է։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ դեղին նարնջագույն գույները։

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

Նորից արևի մասին է ,թե ինչու ,ում համար է վառվում,իհարկե այն վառվում է մեզ ,բնության ,կենդանիների համար տալով լույս ,ջերմություն, վիտամին D:Տեսնում եմ դեղին և կապույտ գույները։

Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո:

Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ:

Եվ զանգերը կարկաչուն.
Հորիզոնից հորիզոն,
Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին
Հրաժեշտի երեկոն…

Տեսնում եմ երկնագույն գույնը

Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…

Չարենցը ոսկի օղակ ասելով ի նկատի ուներ արևը։Տեսնում եմ դեղին գույնը։

Այս ժողովածուի բոլոր բանաստեղծությունները արևի մասին էին։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started