Դաս1

Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես. 

լաւ – լավ

կոյր – կույր

Բառարան

աչօք – աչքով

մտօք – մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում: 

Լավ է կույր աչքով քան կույր մտքով և աշխարհաբար ավելի գեղեցիկ է հնչում

  • Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր: 

Կոյր մտոքը նշանակում է անգրագետ և հակառակ իմաստն արտահայտող բառը՝ազատ միտք

3..Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ): 

Այո, մարդը կարող է լինել  սրտով կույր, սրտով կույր են այն մարդիք ովքեր չարությամբ են լցված և չեն հարգում ուրիշներին։

4.Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

5.Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր): 

Որ մարդ ավելի լավ է կույր լինի քան անգետ բայց ոչ տեսնի և լինի չար, անխելք։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started