Սպիտակուցների բնափոխումը որևէ գործոնի ազդեցությամբ երկրորդային կամ երրորդային կառուցվածքը պահպանող թույլ կապերի խախտումն է որը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական,ֆիզիկական և քիմիական:Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։ Անդարձելի բնափոխման ամենատարածված օրինակներից է ձվի սպիտակուցի բնափոխումը բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ։

Դարձելի բնափոխման օրինակներից է ջրում լուծվող սպիտակուցների՝ ամոնիումի աղերով նստեցման և մաքրման մեջ կիրառման ժամանակ