․Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը£
Էլեկտրացույցը դա սարք է որի միջոցով չափում են մարմնի էլեկրական լիցքը։
2.Ձեռքի տակ ունենալով լիցքավորված էլեկտրաչափ և տարբեր նյութերից առարկաներ։
- Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Հաղորդիչներ են ՝ ջուրը, մետաղները ,աղերի ու թթուների ջրային լուծույթը,նաև մարդու մարմինը
- Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Դիէլեկտրիկ նյութերը էլեկտրական հոսանքի վատ հաղորդիչներ են։Օրինակ՝ պոլիեթիլեն,մարմարը,սաթը,փայլարը,քվարցային ապակին, օդը և այլն։
- Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Վերցնեն 2 էլեկտրացույց, առաջինը լիցքավորենք.Եթե այդ երկու էլեկտրացուցերը միացնենք իրար մետաղաձողի միջոցով, առաջինի լիցքը կանցնի եկրորդին։
- Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Հնարավոր չէ անվերջ փոքրացնել.
- Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Էլեկտրական հողանցումը դա էլեկտրական լիցքի հաղորդումն է երկրագնդին ։Հիմնված է հետևյալ հատկության վրա- ինչքան մեծ է այն մարմինը որին լիցք են տալիս այնքան լիցքի մեծ բաժին է անցնում նրան-։
- Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Գոյություն ունի լիցքի նվազագույն քանակ որը կոչվում է տարրական լիցք
- Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Ջոզեֆ Ջոն Թոմսոնն է հայտնաբերել էլեկտրոնը(1897) և 1898 թ. որոշել դրա լիցքը։Նա ծնվել է 1865-ին ,եղել է ֆիզիկոս ։
- Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։
- Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը որը լիցքավորված է դրական լիցքով
- Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Միջուկը լիցքավորված է դրական լիցքով
- Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Եթե էլեկտրոնների ընդհանուր լիցքին գումարենք միջուկի լիցքը ՝կստանանք 0 որնել ապացուցում է որ ատոմը չեզոք է։
- Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։
- Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ
Օրինակ Ուրանը
- Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։
- Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Ատոմները տարբերվում են իրենց միջուկի լիցքով, պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակով։
- Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում:։
Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը, դա մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
- Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Էլեկտրական դաշտի ուժագծերն այն գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում: