Ինքնաստուգում

Յուրաքանչյուր  առաջադրանքը  0,333  միավոր  է

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ

   բսեղանգրիչտետրմատանի

   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին

  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

Մուգ նշվածները ֆիզիկական մարմիններ են որոշակի ծավալ, ձև ու կազմված են նյութերից, մնացածները նյութեր են երկաթը, ոսկին,ալյումինը և այլն։

  • Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում ջրիկաթիլպղնձե թաս ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժսառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                        2)  6                            3)  4                                  4) 5

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։Այստեղ գրված է ջրի կաթիլ ջուրը նյութ է բայց այստեղ որպես նյութ չէ ներկայացված։

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ

    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ

    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ

    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

Բոլոր օրգանական նյութերը կազմված են ջրածնից թթվածնից և ածխածնից։

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  • միայն պինդ  վիճակ
  • միայն  գազային վիճակում
  • միայն  հեղուկ  վիճակում
  • բոլոր  երեք  վիճակներում

Երևի բոլորս գիտենք որ սնդիկը կարող է լինել և հեղուկ ,և պինդ, և հեղուկ

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէիսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

Զանգվածը հավասար է ծավալ անգամ խտություն այսինքն՝ 2 սմ3 ‘ 19,3 գ/սմ3=38,6 գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

Որովհետև բարդ նյութերը կազմված են 1-ից ավել տարրերից։

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդներըհիմքերըթթուներն  ու   աղերընշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

ՕքսիդՀիմքԹթուԱղ
SO3 ,Na2O,CO2,Al2O3, MgO, BaOFe(OH)2,Ca(OH)2, Al(OH)3 NaOH, H3PO4 ,H2SO4HNO3, HCl AgNO3K2SiO3NaCl, NaHCO3CaCl2

9. Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na

    2)  O, C, Li, K, Ba

    3)  P, O, C, Fe, N

    4)  K, Na, P, Fe, C 

                                                                                                             10. Ո՞ր տարրական մասնիկներից էկազմված ատոմը.

    1)  միայն էլեկտրոններից

    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից

    3)  պրոտոններիցէլեկտրոններից  և  նեյտրոններից

    4)  միայն պրոտոններից

  •  Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկմետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը….

բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =…

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…

դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը….

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ըո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչմետաղական…

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժիններըօքսիդում:

ա)Al (ալյումին)

բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =13

գ) 13p, 14n, 13e

դ)  3 /2,8,3

ե)  3 խումբ,գլխավոր ենթախումբ

զ)  2e 8e 3e

է) 1s22s22p63s23p1

ը) մետաղական

թ)Al,Al2O3,Al4C3

ժ) Mr(Al2O3)=27’2+16’3=54+48=102.
w(Al)=54:102’100%=52,94%.
w(O)=100%-52,94%=47.06%

ա)  S (ծծումբ)

բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =16

գ) 16p 17n 16e

դ)- 3 /2,8,6

ե) 6 խումբ, գլխավոր ենթախումբ

զ)  2e 8e 6e

է)  1s22s 22p63s23p4

ը) ոչ մետաղական

թ)SO4,H2SO4

Mr(SO4)=32+16’4=32+64=96.
w(S)=32:96’100%=33.33%.
w(O)=100%-33.33%=66.67 կամ 64:96’100%=66.67

  • Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բջրում  լավ  լուծվող պինդ  նյութ     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ1) կավիճ   2) սախարոզ   3) քացախաթթու   4) թթվածին   5)  քլոր   6)  յոդ

ա-3

բ-2

գ-1,6

դ-4

Ահմադը

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք առաջադրանքները.

Ահմադը: Հովհաննես Թումանյան

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներիցամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջիկարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ուածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էինտալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էիգալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտտանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թեԱհմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տանսիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատըողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էրտալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինըհիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլէնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախություննէլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչկուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են: Իմ տատըարտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թեինչ էր անում:

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռանկողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էինքեռիներս:

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս:― Չոր քարինգնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անցկենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան:

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալլինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս՝իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփատա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելովձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկուշուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքըճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւէին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է:

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իրիրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու:

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

Առաջադրանք

ա)  Փաստերով ցո՛ւյց տվեք, որ.

Ահմադը տան սիրելի տղան է,
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թեԱհմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տանսիրելի տղան է:

Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,
Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինըհիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: 

Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները, 
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփուդնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս:

Ահմադը տան ծառան էր:

Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իրիրավունքն առավ ու գնա՜ց․․․․

բ)  Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը ևհիմնավորե՛ք:

Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,

Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,

Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,

Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:

Ահմադը նրանց ծառան էր բայց ընտանիքը շատ էր սիրում և հոգ տանում նրան, որպես հարազատ ընդունում։Պատմվածքը ուզում է ասել որ օտար մարդ կախված ազգությունից կարող է լինել հարազատ

Ուրախ գիշեր: Հովհ. Թումանյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնածնա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէրհասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդգրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։— Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չիասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութր, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսումկարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանցմեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենումմի բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղիմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ«գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկարսպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին, մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբտեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների հետմի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգկոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որտեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունիցհետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկաղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին 1դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավնէին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էինուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բանէլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էինտվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներսմտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջինրոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարաՄարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավսրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայցՍուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմածքնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։

«Արև շողցեր ա պայծառ,

Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,

Հրդկի վերև հավաքվեր՝

Կուճլվըլան մեր հավքեր,

Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թեսրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկիշնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքանծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

ա) Ցո՛ւյց տվեք հակադրությունները, որոնց վրա կառուցված է «Ուրախ գիշեր» պատմվածքը:

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։

բ) Ընտրե՛ք տարբերակներից մեկը և հիմնավորե՛ք Ձեր ընտրությւոնը:
Պատմվածքը վերնագրված է «Ուրախ գիշեր», որովհետև.

  • պատմվում է ստեղծված ուրախ միջադեպի մասին,
  • պատմվում է մարդկանց բարձր տրամադրության, ուրախ մթնոլորտի մասին,
  • պատմող հերոսը ցանկանում է ընդգծել իրավիճակի ողբերգականությունը:

Պատմվածքը կոչվում է «Որախ գիշեր» որովհետև գրողը չէր ուզում ցույց տալ մարդկանց տխրությունը և ողբը, նա թաքցնում է այդ ամեն ինչը   վերնագրի մեջ։

Design a site like this with WordPress.com
Get started