Մայրենի լեզվի օրեր։

Դանիել Վարուժան«Ձոն»


Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարևեր – 
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

ձայնագրություն

Ձոն բառի բացատրությունը

1. Ստեղծագործության սկզբում դրված մակագրություն կամ ստեղծագործության նախերգանք, որ պարունակում է գրվածքի ընծայականը:

  1. Որևէ մեկին նվիրված գրական կամ երաժշտական ստեղծագործություն (մեծ մասամբ՝ ներբող):

3. Նվեր, ընծա

Դանիել Վարուժան «ԱՆԴԱՍՏԱՆ»

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

ձայնագրություն

Անդաստան (արևելահայերերն)

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող լինի…
Արյուններ չլինեն, քրտինք հոսի
Լայն երակի ակոսի մեջ
Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգություն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի.
Բերրիություն թող լինի….
Ամեն աստղը ցող է արձակում,
Ու ամեն հասկ ոսկով ձուլվի.
Եվ ոչխարները, երբ սարի վրա արածեն՝.
Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի.
Առատություն թող լինի….
Ցորենի ոսկե ծովում.
Հավետ թող լողա գերանդին.
Ու աղացների լայն ամբարը երբ բացվի՝
Բերկրություն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգություն թող լինի։


Վահագն Դավթյան «Կանձրեւե, տղա՛ս»

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է, 
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…: 
Պատուհանն ու դուռը գնա գոցե 
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն 
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…: 
Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ, 
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս` 
Խորհելով պայծառ արևին անցյալ, 
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…: 
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ 
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…: 
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ, 
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս, 
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

վերլուծություն

Այս ստեղծագործության մեջ գրողը իմ կարծիքով եղանակները օգտագործել է փոխաբերական իմաստով, տաք եղանակը մարդու բարձր տրամադրության իսկ ցուրտ, անձրևոտ եղանակը՝ վատ։ԻՆՉՊԵՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԱՅՆՊԵՍ ԷԼ ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒ՜Մ ԳԱԼԻՍ ԵՆ…

ձայնագրություն

աչքերուն-աչքերի.
սիրույն-սիրուն.
կմըսի-կմռսի
Կուլաս-կլացես

Դանիել Վարուժան

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Դանիել Վարուժանը՝ կնոջ՝ Արաքսիի հետ

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ 

2 thoughts on “Մայրենի լեզվի օրեր։”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started