Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ կենդանի պարունակություն է։Այն հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.-ին և այդ տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից:Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։Այս փոփոխությունը նպաստում է
- ներբջջային նյութերի տեղաշարժմանը
- միջբջջային նյութափոխանակությանը
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։
Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Լինում են միաբջիջ օրգանիզմներ (բակտերիա,ջրիմուռ և այլն)և բազմաբջիջ(կենդանի, բույս, մարդ)։

Բջիջները կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմաից, կորիզից և օրգանոիդներից։

Բջիջները պարունակում են հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Իսկ ինչով են տարբերվում բուսական և կենդանական բջիջները?

Բուսական բջիջն ունի ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ: Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:

Բջիջները նաև կարող են լինել կորիզավոր (և ոչ կորիզավոր