«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ես պարզեցի, որ Այվազյանները տաճկահայեր են, որոնք գաղթել են Պարսկաստանից. մի մասը հանգրվանել է Արմավիրի մարզում՝ Հոկտեմբերյանում, իսկ մյուս մասը՝ Երևանում։ Այվազ նշանակում է հացթուխ։ Պապիկիս հայրը՝ Իշխանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և հաղթանակած վերադարձել, Իսկ նրա եղբայր Հայրապետը զոհվել է պատերազմի դաշտում։ Պապիկիս անունը դրվել է Հայրապետի պատվին:
Մայրս ունի երկու ազգանուն։ Առաջին ազգանունը, որը նրա իսկական ազգանունն է, Թումանյանների ազգն է, իսկ երկրորդ ազգանունը՝ Մացակյանների, որոնք եղել են Անդրկովկասի բնակիչներ՝ Մացայևներ։ Մացակ նշանակում է գորգագործ։ Նրանց ազգը եղել է ազնվական (բժիշկներ, երգիչներ, ուսուցիչներ)։ Մայրիկիս տատիկի եղբայրները սովորել են Թիֆլիսի Ներսեսյան ճեմարանում։ Նրանց պատմությունը այսպիսին է եղել. քանի որ 20-րդ դարի սկզբին, որպես դաշնակցական, Թումանյաններին ձերբակալում էին, մորս պապը Թումանյան ազգանունը փոխում է իր կնոջ ազգանունով՝ Մացակյան։1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում։
5 thoughts on “Իմ գերդաստանը”