11.11.20

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի`սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով,անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր,նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ուխնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ,հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավ-սուր, արշավ

Կնքեցին-կնունք

ձգելով-ձիգ

ընչացքը-ունչ

3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորորշ դերանուն

Դուռը – եզակի թիվ,գոյական,ուղղ.հոլով

Այնտեղից – ցուցական ,բացառական հոլով

Ընտիր – որոկական ածական

Երկաթյա – հարաբերական ածական

Պատանին – եզակի թիվ, ուղղական հոլով,գոյական

Գինին – եզակի թիվ, հայցական հոլով, գոյական

Ծեքծեքող –անկախ դերբայ, ենթակայական,բայ

Վերադարձավ – եզակի,բայ, սահմանական եղանակ, երրորդ դեմք,

Բացող – բայ,անկախ դերբայ

Ոչ ոք – ժխտակսն դերանուն

Չէր սպասվում – եզակի,բայ, ժխտական, երրորդ դեմք

 4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր
անթացուպ-ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ
կռուփ-բռունցք
ակութ-կերակուր եփելու օջախ
գեղմ-մազ, բուրդ
գուղձ-հողի կոշտ, կոշտ հողակտոր, հողակոշտ
ամեհի-անսանձ, անզուսպ, կատաղի
բռնազբոսիկ-կեղծ
զգլխիչ-գլխին խփող, հարբեցնող
արգասավոր-արդյունք ունեցող, արդյունավետ, արդյունավոր:
ազնավուր-Ազնիվ, ազնվական:
բագին-մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք Բագինները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին և Աստղիկի
անդաստան-դաշտ, արտեր, հանդ
խթան-հեծյալի կոշիկների կրունկներին ամրացվող մետաղյա հարմարանք՝ ձիուն խթանելու համար, կոշկախթա
բավիղ-ոլորապտույտ անելանելի, խճճված անցումներով տեղ, պարտեզ և այլն, լաբիրինթոս

5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

Դարձյալ,ուժեղ,իրեղեն,գոգնոց,ձեռնոց,տրոփյուն

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started