Day: November 17, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը : Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին:ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին. Գլխավոր կոնֆերանս, որը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, Գործադիր խորհուրդ, որն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և Քարտուղարություն, որը Կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Հանձնաժողովի կազմում ԱԳ նախարարից բացի ներառված են ևս յոթ նախարարներ` մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի,բնապահպանության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից:
Հայոց լեզվի առաջադրանք 16-20․11
1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը և կետադրիր։
Համերգը մոտենում էր վախճանին իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը մենախոսություն «Մակբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա ուր որ է դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։
Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը երևակայական դաշույնը բռնած մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո տեսան։ Ու թեև գիտեի նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։
2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։
ակնապիշ-պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած.
պոռթկալ-որևէ պատռվածքից՝ ճեղքից և այլն ուժգնորեն դուրս հոսել, ժայթքել
3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական բառերը։
Հանդիսական-հան-դի-սա-կան. 2 փակ, 2 բաց
Հայտարարվեց-հայ-տա-րար-վեց. 3 փակ, 1 բաց
Մենխոսություն-մե-նա-խո-սու-թյուն. 1 փակ, 4 բաց
Երևակայական-ե-րե-վա-կա-յա-կան. 1 փակ, 5 բաց
4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։
հանդիսականներին-հանդես,ոճրագործ-ոճիր,
5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։
ավարտ – վերջ
բառ – խոսք
թուշ – այտ
շեղվել – ծռվել
հանցագործ – ոճրագործ
6. Բառակազմական վերլուծության ենթարկիր ենթադրություն, սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն, տնտես բառերը։
ենթադրություն=ենթ+ա+դրություն
սառնասիրտ=սառն+ա+սիրտ
Հանդիսական=հանդես+ական
վերջին=վերջ+ին
մենախոսություն=մեն+ա+խոսք+ություն
տնտես=տուն+տես
7. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր
Իսկ – համադասական շաղկապ
Կարծես – երկբայական վերաբերական
Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ
Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով
Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր
Վերջին – ածական, որակական, դրական
Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով
Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Ամբողջ – որոշյալ դերանուն
Շունչը – գոյական, հայցական, եզակի
Պահած – բայ, հարակատար
Ակնապիշ – ձևի մակբայ
Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով
Մյուս – ցուցական դերանուն
Ահա – ժամանակի մակբայ
Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ
Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով
Առաջ – տեղի մակբայ
Երկու – թվական, քանակական
Մեջ – կապ, հետադրություն
Երբ – ժամանակի մակբայ
Աջ – ածական, հարաբերական
Երևակայական – ածական, որակական, դրական
Այո – հաստատական վերաբերական
Ոչինչ – ժխտական
Ոչ ոք – ժխտական
Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական,
Տակ – կապ, հետադրություն
Փայլող – բայ, ենթակայական, չեզոք,
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:
Բաթումի պայմանագիրը ստորագրվել է 1918 թ. հունիսի 4-ին և ստորագրել են Թու***ան, Ադր***անը, Հայաստանը , Վրաստանը։. Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։Թուրքիային էր անցնում երկաթուղին։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։Գեներալ Անդրանիկը հունիս – հուլիսին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք կամ Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։Սակայն Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և մոտ 5 գավառ։
Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։
Հոդված 1։Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:
Հոդված 2։Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից:
Հոդված 3։Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաջողվի Օսմանյան կայսերական կառավարությանը:
Հոդված 4։Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված 5։Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված 6։Հայկական Հանրապետության մեջ ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչ և ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները:
Հոդված 7։Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև բացակայում են ամեն տեսակի պայմանագրեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր, ակտեր, հրահանգներ և այլ միջազգային փաստաթղթեր, երկու պայմանավորվող կողմերը համաձայնվեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առևտրական պայմանագիր և այլ ակտեր, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական և տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից և փոխանակումից անմիջապես հետո:
Հոդված 8։Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Հոդված 9։Մինչև Հայկական Հանրապետության` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև փոստային և հեռագրական կապերը կվերականգնվեն նույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո, Միջազգային միության փոստային և հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:
Հոդված 10։Պայմանավորվող կողմերից մեկի տերիտորիայի բնակիչները կամ համայնքները, որոնք ունեն սեփականության կամ օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով:
Հոդված 11։Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:
Հոդված 12։Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:
Հոդված 13։Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված 14։Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի:
Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական գործողությունն էր։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։
2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:
Հայաստանի անկախության հռչակումից ,Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ կամ վարչապետ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին։Մինչ նորակազմ կառավարությունը տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել Արամ Մանուկյանը (նրան կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր)։Պետական կառավարման տեսակետից ,ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Կառավարության նախագահը համարվում էր հանրապետության թիվ 1 պաշտոնատար անձը։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։
Բանակը
Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։
Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով: Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ: Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնաց միանգամայն ազատ: Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը` շատ բարձր– «Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» տեղեկագիր
ՀՀ պետական խորհրդանիշներ են Հայաստանի դրոշը, Հայաստանի զինանշանը և Հայաստանի պետական օրհներգը։
Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից , որը ընդունվել է օգոստոսի 24 1990-ին։Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»
Զինանշանը ընդունվել է 1992 ապրիլի 19-ին
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատլեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։
3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.