“Школьные экскурсии”

Экскурсия это коллективное посещение достопримечательных мест.В экскурсии очен много хороших сторон. Во время экскурсии мы узнаем больше о красивых, интересных местах нашего города ,получаем информацию об этих местах от учителей.и также заводим новых друзей.Мне очень нравятся экскурсии.Я стараюсь много ездить на экскурсии.

9-րդ, Գործն․ աշխ․

Պ. Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։

(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։

Հին աշխարհի մայրերը և քույրերը տղամարդկանց կռվի ուղարկելուց ասում էին «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։ Կամ վահանով՝ հաղթանակած, վահանին ՝ հերոսաբար զոհված։

2. Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։

Երրորդ տարբերակ՝պարտություն

3. Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։

Մեր օրերում այդ արտահայտությունը տեղին է պատերազմ գնալիս

4. Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։

Պաշտպանության, նշանակության, սովորության, գործողության։

5. Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Ով-հարաբերական,ինչու-հարաբերական,մի-անորոշ,իրենց-անձնական,սա-ցուցական,այս-ցուցական,նրանց-անձնական,այդ-ցուցական,այն-ցուցական,երբ-հարաբերական։

6. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Անգնահատելի-որակական,ամուր-որակական,ամրակուռ-որակական,նենգ-որակական,բարբարոս-որակական,արտաքին-որակական,հին-որակական,մարտաշունչ-որակական,հայրենասիրական-հարաբերական,սուրբ-որակական,հերոսաբար-որակական,վճռական-հարաբերական,ճակատագրական-հարաբերական,թևավոր-հարաբերական

7. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են, ինչ կազմություն ունեն, որ սեռի են։

Ուղղված – հարակատար դերբայ, կրավորական սեռ. Զարկեցիր – ժխտական դերբայ,չեզոք սեռ,պարզ
Դարձար – ժխտական դերբայ, չեզոք սեռ,պարզ
Կա – ժխտական դերբայ, չեզոք սեռ,պարզ.
Ուղարկելիս – համակատար դերբայ, ներգործական սեռ,պարզ. Հաղթանակած – հարակատար դերբայ, չեզոք սեռ,պարզ. Վերադարձիր – ժխտական դերբայ, չեզոք սեռ,պարզ. Զոհված – հարակատար դերբայ, կրավորական սեռ, ածանցավոր. Հասկանալու – ապակատար դերբայ, ներգործական սեռ,պարզ Տեղափոխել – անորոշ դերբայ, ներգործական սեռ, ածանցավոր. Կնանգնած – հարակատար դերբայ, չեզոք սեռ,պարզ

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը դա կառավարման համակարգ է, որտեղ մարդիկ իրավունք ունեն ընտրել իրենց առաջնորդներին ազատ ընտրությունների միջոցով, արտահայտել իրենց պահանջները, մտահոգությունները և այլն։Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։

ՀՀ բնակչությունը

  1. Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:








Այստեղ ծնելիությունը ավելի շատ է քան Հայաստանում.
Հայաստանում գերակշռում է 30-34 տարիքիքային սահմանը, իսկ այնտեղ 0-4։


2. Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:


Հայաստանում ծնելիությունը քիչ է իսկ աշխարհում շատ։.
Հայաստանում գերակշռում է 30-34 տարիքիքային սահմանը, իսկ աշխարհում 0-4։.

3.Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

  1. Կազմել ՀՀ տարիքային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ՝ նշելով նաև փոփոխությունների պատճառներ:
  2. ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:

Վայոց Ձոր՝52546.
Սյունիք՝ 73046.
Տավուշ՝128922.
Արագածոտն՝133345.
Գեղարքունիք՝23555.
Լոռի՝238994.
Շիրակ՝254202.
Կոտայք՝255725.
Արարատ՝ 261045.
Արմավիր՝266718.
Երևան՝ 1064950

  1. Համեմատել աշխարհի ու ՀՀ բնաչկության բնական աճի տեմպերը վեջին 200 տարում

Այս վերջին 200 տարիների ընթացքում աշխարհի բնակչության թիվը աճել է մոտ7.000.000.000 իսկ Հայաստանինը՝ 2857107:

  1. Համեմատել աշխարհի և ՀՀ բնակչությունն տարիքային կազմերի փոփխությունները վերջին 200 տարում:

Ամբողջ աշխարհում և ՀՀ-ում տղաների ծնելիության թիվը ավելի մեծ է քան աղջիկներինը, բայց մեծ տարիքային խմբերում Հայաստանում և աշխարհում տղամարդկանց քանակը ավելի քիչ է։

Design a site like this with WordPress.com
Get started