ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.
Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).
հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ— ատյան
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղիղ
հրապուրիչ—հրապույր
հուզառատ—-հույզ
գինեվետ—-գին
ածխահատ—ածուխ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով.
Մերձ (քաղաքային) —-Մերձքաղաքային
տարե (վերջ) —-տարեվերջ
լեփ (լեցուն) —լեփ-լեցուն
հարավ (արևմտյան) —-հարավարևմտյան
հարյուր (քսանչորս) —-հարյուր քսանչորս
տեսակ (տեսակ) —-տեսակ-տեսակ
հայերեն (ֆրանսերեն) —–հայերեն-ֆրանսերեն
ի (զեն) ——-ի զեն
ծովից (ծով) —–ծովից ծով
ըստ (ամենայնի) —–ըստ ամենայնի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.
Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվաթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու ,լայնատեր և թխկիներ երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց ՝անտառը լցնելով հուժկու շառաչյունով:
Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6․ Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․.
1.շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ.
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ.
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ.
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7․Վերականգնել հետևյալ բառերի առաջին անհնչյունափոխ ձևերը.
Ռմբակոծել(ռումբ)սրճարան(սուրճ), կնքել(կնունք), մտամոլոր(միտք) վիրաբույժ(վերք), զինագործ(զենք), ըմպանակ(ումպ)գրադարան(գիր), ընչաքաղց(ինչք), կապտավուն(կապուրտ):
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8․Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ, գնդակ:
-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդ, գնորդ։
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկ, քերուկ։
-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը․Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9․ Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք,հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ,սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:
ա) Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք- երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10․ Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․• Պանդխտություն• Ես կփոխեմ աշխարհը• Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում• Մահ և անմահություն• Արևի երկիր Հայաստանս