- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը
կընսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր սպիտակուցներ,նուկլեինաթթուներ, ածխաջրեր,ճարպեր, վիտամիններ, գլյուկոզ , սախարոզ, օսլա, գլիկոգեն,լիպիդներ և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի C (ածխածին),(H ջրածին) ,Օ (թթվածին),N (ազոտ), P( ֆոսֆոր)S(ծծումբ)։միկրոտարրերն են Fe( երկաթ) Na (նատրիում)Cl(քլոր), Mg(մագնեզիում),Ca(կալցիում), K(կալիում) I (յոդ),Zn(ցինկ)Cu(պղինձ) ալյումին սիլիցիում Se(սելեն)Mn(մանգա)և այլն։Ուլտրատարեր արծաթ ոսկի(Ag) ոսկի (Au) մոլիբդեն(Mo):
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ և նաև օրգանոիդներից։բջիջը լինում է կենդանական և բուսական։Մարդը կենդանիները բույսերը բազմաբջիջ են իսկ միկրոօրգանիզմները(բակտերիաներ և այլն)միաբջիջ են՝ ունեն 1 բջիջ։
- Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
Սպիտակուցները շատ մեծ դեր ունեն մեր օրգանիզմում
- Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում
իրականացնում են նյութափոխանակության գործընթացները։ Նրանք կազմում են ներբջջային կառույցները՝ օրգանոիդները և բջջակմախքը, արտազատվում են միջբջջային տարածություն, որտեղ կարող են իրականացնել միջբջջային հաղորդակցությանը, մասնակցել սննդանյութերի հիդրոլիզին և միջբջջային նյութի ձևավորմանը։ Ըստ գործառույթի` սպիտակուցների դասակարգումը շատ պայմանական է, քանի որ նույն սպիտակուցը կարող է իրականացնել մի քանի ֆունկցիա։ Այսպիսի բազմաֆունկցիոնալ սպիտակուցի օրինակ է լիզիլ-փՌՆԹ-սինթետազը, որը ամինոացիլ-փՌՆԹ-սինթետազ է, այն ոչ միայն միացնում է լիզինի մնացորդը փՌՆԹ-ին, այլև կարգավորում է որոշ գեների տրանսկրիպցիան:Շատ սպիտակուցներ ունեն ֆերմենտատիվ ակտիվություն։
Ածխաջրերն ու ճարպերը հիմնականում իրականացնում են կառուցողական ֆունկցիան, էներգիական ֆունկցիան: Իսկ Նուկլեինաթթուներն իրականացնում են սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումը, հաջորդ սերունդներին փոխանցումը, սպիտակուցի սինթեզի իրականացումը։
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:
Օրգանական նյութեր ճարպ, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ:
Անօրգանական նյութեր ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:
Սպիտակուցներ
Սպիտակուցները դրանք օրգանական միացություններ են որոնք կազմված են ալֆա-ամինաթթուներից։Ցանկացած կենդանի օրգանիզմում ընդգրկված են մեծ քանակությամբ տարբեր տեսակի սպիտակուցներ: Օրինակ մարդու օրգանիզմում հանդիպում են տասնյակ հազարավոր տեսակի սպիտակուցներ:Դրանց կազմի մեջ բացի C, H, O, N-ի ատոմներից կարող են լինել նաև S, Fe, Zn, Cu ատոմներ։ Կազմում են բջջի չոր զանգվածի 50-80%-ը։Սպիտակուցները կատարում են կառուցողական, կատալիզային և այլ տիպի ֆունկցիաներ: Կառուցողական ֆունկցիան ներառում է կառուցված բոլոր բջջիջների տեսակի թաղանթները և արտբջջային կառուցվածքը: Սպիտակուցների կատալիզային ֆունկցիան օժտված է ֆերմետներով: Ֆերմետները արագացնում են բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները: Այդպիսի սպիտակուցներից է մարսողական ՝ պեպսին և տրիպսին ֆերմետները: Սպիտակուցների փոխադրական ֆունկցիան ապահովում է շրջակա միջավայրից դեպի բջիջ, ինչպես նաև բջջից դեպի շրջակա միջավայր, կամ էլ բջջի ներսում տեղից մյուսի տեղափոխումը: Նաև կա սպիտակուցների շարժողական ֆունկցիա: Հատուկ կծկվող սպիտակուցները մասնակցում են բջջիջների և տարբեր օրգանիզմի բնորոշ շարժումներին, կենդանիների մկանների կծկմանը, բույսերի և տերևների շարժմանը: Մինչև պարզ նյութեր սպիտակուցների ճեղքավորման ընթացքում անջատվում է էներգիա: Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։