“В чём заключается сила доброты? Приведи конкретные примеры”

доброта —это самая благородная качество в мире. К сожалению оно чаще всего недооценивается людьми.В нынешнем мире,где жадность зло беспредел доминируют,доброта уходит во второй план;и это самое светлое качество смотрится как глупый и наивный поступок.Моя позиция такова —сделать доброту и забыть об этом;не ждать взаимного поступка.Люди чаще всего не умеют оценивать благородный поступок.Нужно бесконечно дарить доброту животным!Только они могут оценивать силу доброты и ответить взаимностью.

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

:Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ենթադրվում է, որ Մաշտոցը ծագումով եղել է ազնվական: Մեսրոպ Մաշտոցը կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Վաղարշապատ մայրաքաղաքում ծառայության է մտել հայոց Արշակունի թագավորների պալատում: Եղել է դիվանատան քարտուղար, զինվորական աստիճանավոր:

Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը: 394-395 թվականներին Մաշտոցն ապրել է ճգնավորի կյանքով. մեծ գործից առաջ նա հոգեպես մաքրագործվել է: Իր շուրջ համախմբված աշակերտների հետ Գողթնում և Սյունիքում զբաղվել է քարոզչությամբ:

Մաշտոցը և Սահակ Պարթևին միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Արքան տեղյակ էր Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ պահվող հայոց այբուբենի մասին:Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին, կազմակերպում է կրթության գործը: Սակայն ուսուցման ընթացքում պարզվում է, որ դանիելյան այբուբենը թերի է և հայոց լեզվի վանկային կապերն ամբողջությամբ չի արտահայտում: Ահա այս պայմաններում, գրերի հարցը վերջնականապես լուծելու նպատակով, Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցը հայոց այբուբենն ստեղծել է մահից 35 տարի առաջ` 405 թվականին: Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Այսինքն, ըստ Խորենացու` հայոց գրերը Մաշտոցն ստեղծել է ոչ թե Եդեսիայում, այլ Սամոսատում: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Այնուհետև Մաշտոցն սկսում է կրթական գործը, զարկ տալիս թարգմանական աշխատանքին և գրչությանը: Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին և շատ ուրիշներ: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները: Նա նաև նպաստում է այդ երկրներում քրիստոնեության ամրապնդմանն ու կրթական գործի զարգացմանը:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր` պատմագրությունը, քերականագիտությունը, վարքագրությունը, իմաստասիրությունը, աստվածաբանությունը: Թարգմանություններն ուղեկցվում են նաև ինքնուրույն գրականության ստեղծմամբ` գրվում են շարականներ, ապաշխարանքի երգեր, քարոզներ, ճառեր:

Թեմա 14։ Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։Այդ պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար։ Չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին,գերի է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Աշուշային՝(Գուգարքի բդեշխ )։Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ,որը այժմ՝ կոչվում է Ղազախ և գտնվում է Ադրբեջանում:Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը վերադառնում է Ճորա պահակի ամրություններից Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։

451 թվականի գարնանը Հազկերտը պարսկական զորքերի հրամանատարի՝Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]։ Ավարայրի ճակատամարտիցհետո շատ հայ նախարարներ ամրանում են բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին 463-464թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

«Լինել ծնված»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

ա)  Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

Սարոյանը շատ հայրենասեր անձնավորություն է ,իր ծագման մասին ներկայացնում է բոլորին, որպիսի բոլորը ճանաչեն հայրենիքը և հարգում ու սիրում է իր ընտանիքը։

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք. անմիջականությունը, անկեղծությունը, սյուժեն հետաքրքիր է , լարված դեպքեր են նկարագրված, հումորային է պատումը, ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված, արժանիք չունի:

Պատմվածքի արժանիքը համարեցի սա՝ «ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված»։ Կարևոր գաղափարը ծագման, հայրենիքի մասին հուշեր պահպանելն է։ Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի և միշտ հավատարիմ լինի իր հայրենիքի հանդեպ։

Design a site like this with WordPress.com
Get started