reported-speeh

Change the sentences to reported speech !

1. Mary said, “I will play a card game tomorrow.”

Mary informed me that she will play a card game tomorrow

.2. Sophie said, “I went to bed early last night.” 

Sophie said that she went to bed early last night

.3. The teacher said to Jenny, „You have to learn your grammar.” 

The teacher told Jenny that she had to learn grammar

.4. Jessica told the immigration officer,” This is my first trip to England.” 

Jessica told the immigration officer that it was her first trip to England.

.5. He told me, “You are the most beautiful girl I have ever seen.” 
He told me that you are the most beautiful girl that he have ever seen

.6. Marty said, “I’m going to visit my uncle next month.”

Marty said that he was going to visit his uncle next month.

.7. Lara said, “I get on with my parents really fine.”

Lara said that she get on with her parents really fine.

8. Gloria explained, “I can’t come to the party because I’m going away for the weekend.”

Gloria explained that she couldn’t be able to come to the party because she was going away for the weekend.

.

Mark said, “My friend found a new job in the music business.”

Mark said that his friend had found a new job in the music business.

Judy complained, “I have already written this essay four times.”

Judy complained that she had already written that essay four times.

11. Peter announced, “I will not give up until this factory is shut down.”

Peter announced that he would not give up until that factory was shut down.

12. Her boyfriend told her,” You have bought a wonderful dress.” Her boyfriend told her that she had bought a wonderful dress.

13. Paul said, “I don’t like my new flat.”

Paul said that he didn’t like his new flat.

14. My father told Ben, “I am sure I saw you here last week.

My father told Ben that he was sure he had seen him there the week before.

15. Betty said, „If I knew the answer, I would tell you.”

Betty said that if she had known the answer she would have told me/us.

Change to reported speech.

The boy asked the tour guide, “Where is the main tourist office? “ The boy asked the tour guide where the main tourist office was.

2. The police officer said, “Get out of the car !

The police officer ordered the boys to get out of the car .

3. The woman asked,” How long have you worked as a tour guide ?”

The woman wanted to know how long I had worked as a tour guide.

4. He said, “Come to me !

He told me to come to him .

5. I asked the waiter,” When is dinner served ?”

I asked the waiter when dinner was/would be served.

6. The old lady asked the policeman, “Is there a shopping centre nearby?” The old lady wanted to know if there was a shopping centre nearby.

7. Dad asked,” Did you find my glasses ?” Dad asked me if I had found his glasses.

8. He said to his son, “Don’t be afraid !” He told his son not to be afraid.

9. Dad advised us “, You should always wear a helmet when you ride a bike!” Dad advised us to wear a helmet when we rode a bike.

10.The biologist wondered, “What kind of marine animals are there in the park”? The biologist wondered what kind of marine animals there were in the park.

11.The journalist asked, “Have you published any interesting stories yet?”

The journalist wanted to know if I had published any interesting stories.

12.He said to her, “I may not be able to meet you at the airport.” He told her he might not be able to meet her at the airport.

13.She said, “Let’s go out !” She suggested going out.

14.The doctor told her, “Don’t get up until Sunday!” The doctor told her not to get up until Sunday.

15.The girl said, “Please don’t tell my parents “!

The girl begged the teacher not to tell her parents.

16.She asked, “Can I go tomorrow?”

She asked if she could go the next/following day.

     

Դաս 9

Օրգանիզմների բազմացում
Բազմացումը կամ վերարտադրումը, կենսաբանական գործընթաց է, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։
Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։ 
Բազմացման հիմքում ընկած է բջջի բաժանման գործընթացը։

Անսեռ բազմացում
Անսեռ բազմացման դեպքում սերունդը ձևավորվում է մեկ ծնողական առանձնյակի մարմնի ոչ մասնագիտացված բջիջներից։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Այս բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։ Բազմապիսի տարբերակների առկայությունը հատկապես բնորոշ է անսեռ բազմացմանը՝ կիսում,սպորառաջացնում,բողբոջում,վեգետատիվ բազմացում։

Սեռական բազմացում
Սեռական բազմացման հիմքում ընկած է երկու ծնողական առանձնյակների յուրահատուկ՝ սեռական բջիջների միաձուլման հետևանքով ձևավորված զիգոտի բազմակի բաժանման գործընթացը, որի արդյունքը նոր օրգանիզմի առաջացումն է։ Սեռական բազմացումը ունի չափազանց կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար, ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ։

Անսեռ և սեռական բազմացման գործընթացները՝ անհրաժեշտ է նշել,որ երկու եղանակներն էլ ունեն խիստ որոշակի կենսաբանական նշանակություն։ Երկուսն էլ պայմանավորում են կենդանի էակներին բնորոշ կարևորագույն՝ բազմացման ֆունկցիայի իրականացումը տարբեր մեխանիզմներով։ Շատ օրգանիզմներում դրանք մեկը մյուսին զուգակցված են, և բույսերի,կենդանիների շատ ներկայացուցիչներ բազմանում են թե անսեռ և թե սեռական եղանակներով։

Դաս 8

Մեյոզ

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

ՄԵՅՈԶԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ (վերջին հաշվով գամետներ), որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն, այսինքն՝ սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար մեյոզն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը։ Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։ Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման:

Դաս7

Բջջի բաժամումը՝ միթոզ

Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։
1. Միտոզի Պրոֆազ  փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների կոնդենսացիա և սկսվում է բաժանման  ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
2. Միտոզի Մետաֆազ փուլում քրոմոսոմների շարժումը դադարում է,նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ:Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: 
3. Միտոզի Անաֆազ փուլում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
4. Միտոզի Թելոֆազ փուլում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու կորիզներ:
Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է,որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է բջիջների միջև։Դա ապահովում է բջջից բջիջ,սերնդից սերունդ ժառանգական կայուն փոխանցումը։Դրանում է միտոզի հսկայական կենսաբանական նշանակությունը։

Քրոմոսոմի կառուցվածքը

Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։
Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Դաս 6

Պլաստիկ փոխանակություն.
Պլաստիկ փոխանակությունն արտացոլում է բջջում օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները։Որոնց մեջ ամենակարևորը սպիտակուցների կենսասինթեզն է։

Էներգետիկ փոխանակություն.
Բջիջն էներգիայով ապահովելու համար օգտագործում են օրգանական նյութեր՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ։ Բջիջների մեծ մասը որպես էներգիայի աղբյուր առաջին հերթին օգտագործում են ածխաջրերը։ Օրինակ՝ կաթնասուննների գլխուղեղի բջիջների համար էներգիայի աղբյուր է գլյուկոզը։ Պոլիսախարիդները ներգրավվում են կատաբոլիզմի ռեակցիաներում նախապես հիդրոլիզվելով մինչև մոնոսախարիդների։ Ճարպերը նախապես ճեղքվում են գլիցերինի և ճարպաթթուների և որպես էներգիայի աղբյուր սկսվում են օգտագործվել, գլխավորապես այն ժամանակ, երբ վերջանում են ածխաջրերը։ Սակայն կան բջիջներ, որոնք գերադասում են որպես էներգիայի աղբյուր օգտագործել ճարպաթթուներին։ Սպիտակուցները նախապես ճեղքվում են ամինաթթուների և որպես էներգիայի աղբյուր են օգտագործվում, եթե վերջացել են բջջում ածխաջրերը և ճարպերը, քանի որ սպիտակուցները բջջում իրականացնում են այլ շատ կարևոր ֆունկցիաներ։ Սպիտակուցները՝ որպես էներգիայի աղբյուր կարող են օգտագործվել միայն երկար սովահարության պայմաններում։ Բջջում գլյուկոզի ճեղքումը տեղի է ունենում իրար հաջորդող երկու փուլով։ Առաջինը կոչվում է գլիկոլիզ կամ անթթվածին ճեղքում։ Երկրորդ փուլն անվանում են շնչառություն կամ թթվածնային ճեղքում։

Գլիկոլիզ.
Գլյուկոզի անթթվածին ճեղքումը կոչվում է գլիկոլիզ, որն ընդհանուր է և՛ անաէրոբ, և՛ աէրոբ ճեղքավորումների համար։ Դիտարկենք գլյուկոզի անթթվածին ճեղքման գումարային հավասարումը. C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 → C3H6O3 + 2ԱԵՖ + 2H2Օ Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։ Ջրածինների համար որպես ընդունիչ հանդես է գալիս ՆԱԴ+-ը, որն, իրեն միացնելով ջրածիններին, վերականգնվում է՝ ՆԱԴ •H + H+ (ՆԱԴ•H2)։ Էուկարիոտ բջիջներում գլիկոլիզը տեղի է ունենում ցիտոպլազմայում, և այդ գործընթացի իրականացման համար թթվածնի առկայությունը պարտադիր չէ։

Ավտոտրոֆ.
Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացու, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։

Հետերոտրոֆ.
Ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։

Ֆոտոսինթեզ.
Ֆոտոսինթեզ, ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է, ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։

Ֆոտոսինթեզի լուսային փուլը.
Ֆոտոսինթեզի լուսային փուլում առաջանում է ջրածնի ատոմներ,անջատվում է մոլեկուլային թթվածին և սինթեզվում է ԱԵՖ (ադենոզին եռֆոսֆորական թթու)։

Ֆոտոսինթեզի մթնային փուլ.
Մթնային փուլում կապվում է CO2—ը, որը H-ի ատոմների հետ փոխազդելով՝ առաջացնում է շաքար (գլյուկոզ) և այլ օրգանական նյութեր։

Քեմոսինթեզ.
Քեմոսինթեզ է կոչվում քիմիական ռեակցիաների էներգիայի փոխարկումը սինթեզվող օրգանական միացությունների քիմիական կապերի էներգիայի հետ։

Design a site like this with WordPress.com
Get started