Книги в моей жизни

На самом деле я не так много читаю книги, не знаю почему. Но в свободное время читаю английские книги. Я не умею читать армянские книги, я знаю, что они интересные, но я не могу их просто читать, и русские тоже. Эти книги очень трудно читать. Даже если в английских книгах я вижу новые слова, которых я не знаю , я не перевожу их с помощью google, я просточитаю предложение примерно два раза и понимаю значение этого слова. Так что чтение книг – это не мое .(извините за множество ошибок, сначала я написал это на английском, а потом перевел)

“В чём заключается сила доброты? Приведи конкретные примеры”

доброта —это самая благородная качество в мире. К сожалению оно чаще всего недооценивается людьми.В нынешнем мире,где жадность зло беспредел доминируют,доброта уходит во второй план;и это самое светлое качество смотрится как глупый и наивный поступок.Моя позиция такова —сделать доброту и забыть об этом;не ждать взаимного поступка.Люди чаще всего не умеют оценивать благородный поступок.Нужно бесконечно дарить доброту животным!Только они могут оценивать силу доброты и ответить взаимностью.

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

:Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ենթադրվում է, որ Մաշտոցը ծագումով եղել է ազնվական: Մեսրոպ Մաշտոցը կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Վաղարշապատ մայրաքաղաքում ծառայության է մտել հայոց Արշակունի թագավորների պալատում: Եղել է դիվանատան քարտուղար, զինվորական աստիճանավոր:

Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը: 394-395 թվականներին Մաշտոցն ապրել է ճգնավորի կյանքով. մեծ գործից առաջ նա հոգեպես մաքրագործվել է: Իր շուրջ համախմբված աշակերտների հետ Գողթնում և Սյունիքում զբաղվել է քարոզչությամբ:

Մաշտոցը և Սահակ Պարթևին միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Արքան տեղյակ էր Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ պահվող հայոց այբուբենի մասին:Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին, կազմակերպում է կրթության գործը: Սակայն ուսուցման ընթացքում պարզվում է, որ դանիելյան այբուբենը թերի է և հայոց լեզվի վանկային կապերն ամբողջությամբ չի արտահայտում: Ահա այս պայմաններում, գրերի հարցը վերջնականապես լուծելու նպատակով, Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցը հայոց այբուբենն ստեղծել է մահից 35 տարի առաջ` 405 թվականին: Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Այսինքն, ըստ Խորենացու` հայոց գրերը Մաշտոցն ստեղծել է ոչ թե Եդեսիայում, այլ Սամոսատում: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Այնուհետև Մաշտոցն սկսում է կրթական գործը, զարկ տալիս թարգմանական աշխատանքին և գրչությանը: Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին և շատ ուրիշներ: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները: Նա նաև նպաստում է այդ երկրներում քրիստոնեության ամրապնդմանն ու կրթական գործի զարգացմանը:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր` պատմագրությունը, քերականագիտությունը, վարքագրությունը, իմաստասիրությունը, աստվածաբանությունը: Թարգմանություններն ուղեկցվում են նաև ինքնուրույն գրականության ստեղծմամբ` գրվում են շարականներ, ապաշխարանքի երգեր, քարոզներ, ճառեր:

Թեմա 14։ Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։Այդ պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար։ Չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին,գերի է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Աշուշային՝(Գուգարքի բդեշխ )։Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ,որը այժմ՝ կոչվում է Ղազախ և գտնվում է Ադրբեջանում:Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը վերադառնում է Ճորա պահակի ամրություններից Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։

451 թվականի գարնանը Հազկերտը պարսկական զորքերի հրամանատարի՝Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]։ Ավարայրի ճակատամարտիցհետո շատ հայ նախարարներ ամրանում են բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին 463-464թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

«Լինել ծնված»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

ա)  Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

Սարոյանը շատ հայրենասեր անձնավորություն է ,իր ծագման մասին ներկայացնում է բոլորին, որպիսի բոլորը ճանաչեն հայրենիքը և հարգում ու սիրում է իր ընտանիքը։

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք. անմիջականությունը, անկեղծությունը, սյուժեն հետաքրքիր է , լարված դեպքեր են նկարագրված, հումորային է պատումը, ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված, արժանիք չունի:

Պատմվածքի արժանիքը համարեցի սա՝ «ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված»։ Կարևոր գաղափարը ծագման, հայրենիքի մասին հուշեր պահպանելն է։ Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի և միշտ հավատարիմ լինի իր հայրենիքի հանդեպ։

Եղիշե Չարենց Նախագիծ

Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:
2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ

Տրիոլետ,բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

սոնետ

Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող ։

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

  • ռուբայաթ

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» – քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ  տաշում ես,  տաշում  այդ  քարերը.
Քո ամե՛ն մի,  ամե՛ն  մի  զարկին
Իր  նիշը  արդեն  նա  դրել  է։ 

  • գազել

Գազել, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:

Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար ԽայամըՀաֆեզըՌուդաքինՆիզամինՌումինՍաադին[1], իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես ԹումանյանըԵղիշե ՉարենցըՀովհաննես Շիրազը և ուրիշներ։

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։


4․ Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

5․ «Տաղարան» շարքը:
Ինչո՞ւ  է կոչվում տաղարան:

Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ 


6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:

Արաշակ և Շապուհ

Փավստոս Բուզանդ (5-րդ դար), հայ պատմիչ, ով գրել է երեք հատորից կազմված «Պատմություն Հայոց» գիրքը, որի առաջին երկու հատորը կորստի են մատնվել։Հեղինակը շատ մոռացկոտ ու անփույթ էր նյութի և թեմաների դասավորության մեջ,խառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու պես քննական մտածողություն։

Ավանդազրույց՝հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։Դրանք Հնում նաև կոչվել են «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։

Արշակ և Շապուհ

Չորորդ դարում երեսունչորս տարի մեր հայոց աշխարհը պատերազմ մղեց պարսից թագավորի դեմ: հայոց թագավորությունը և Պարսկական թագ-ությունը հոգնել էին այդ երկարատև կռիվնեևից: Պարսից Շապուհ թագավորը ընծաներով, Արշակ արքային խնդրում է, որ գնա Պարսկաստան`և խաղաղություն հաստատ են։Արշակ թագավորը չի ուզում գնալ,բայց հայ իշխաները ստիպում էին նրան: Շապուհը խրատեց ու հանդիմանեց Արշակին: Հետո Շապուհ թագավորը հավաքի կանչեց իր աստղահմաներին ու աստղագուշակներին: Նա ասում է որ շատ անգամ է կամեցել սիրել հայոց Արշակ թագավորին բայց նա նրան միշտ անարգեց: Ուզում էր փորձել նրան , արդյոք նրան հարազատ կլին թե ոչ։Աստղագուշակները երկար մտածեցին և մի հնարք սովորեցրին Շապուհ արքային: Շապուհը հրամայեց իր ծառաներին գնալ Հայաստան և այնտեղից հող ու ջուր բերել: Բերելուց հետո, նա իր սրահի հատակի կեսի վրա հայոց հողը լցրեց, վրան ջուր ցանեց և կանչեց Արշակ արքային բռնեց նրա ձեռքը ։Երկուսով զրուցելով քայլեւմ էին սրահում:Քանի պարսկական հողի վրա էին , Արշակն թագավորը ասում էր -Ես մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, իմ թշնամիները ինձ մոլորեցրին, և սուր առա քո դեմ: Իսկ երբ գալիս էին հայոց հողի վրա, Արշակը գոռոզ կերպարանք էր ընդունում և սկսում էր ասել հակառակը թե հեոռու ինձնից, չարագործ ծառա, ես չեմ ների քեզ իմ նախնիների վրեժը: Եվ այդպես շարունակ: Այսպիսով պարսկաստանի հողի վրա Արշակ թագավորը խեղճանում էր,զղջում , նա ավելի թույլ էր իսկ հայոց հողի վրա ըմբոստանում էր: Այդ նույն օրը երեկոյան` ընթրիքին, նրա գահույքի տակ էլ հայոց հող լցրեցին վրան ջուր ցանեցին: Երբ ծառաները բերեցին Արշակ էագավորին նստեց իր տղեղում, նա մի պահ ուռած-փքված նստեց, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին: -Իմն է այդ տեղը, որտեղ դու ես բազմել: Երբ իմ երկիր հասնեմ, քեզնից խստագույն վրեժխնդիր կլինեմ: Շապուհ թագավորը հրամաում է շղթայել Արշակ արքային և տանել Անուշ բերդ ցմահ պահել այնտեղ:

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին։Սկսեց նրան անարգել. որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Ապա Պարսից թագավորը հրամայեց՝ Հայոց Վասակ զորավարին մորթազերծ անել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։

Հայգրերի գյուտը։Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։ Հայերենի այբուբենՆա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի այդ, անհրաժեշտ էր հայոց ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։Մաշտոցը հետո վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։

Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում՝ Երասխ գետի ափին։

Տարրերի  քիմիա` Ոչմետաղներ. Հալոգեններ

Մարտի  1-ից   13-ը՝ Նախագիծ՝ <<Տարրերի  քիմիա` Ոչմետաղներ. Հալոգեններ>>

Բովանդակությունը. 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածնական  թթվի (աղաթթվի)  ֆիզիկաքիմիական  հատկությունները  և  իր  աղերը:

Անհատական-հետազոտական  աշխատանքի  թեման— <<Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը>>

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

պարբերական համակարգի VII խմբի տարրերը ֆտոր անվանվում են հալոգեններ` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I : Հալոգենների խմբին է պատկանում նաև At (աստատ)տարրը:Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը մեծ է և այդ պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության

Հալոգենները բնության մեջ շատ հանդիպում են միացությունների ձևով։

Ֆտորի ամենատարածված միացությունները-ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը:
Քլորե- կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը:
Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը։
Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը

Քլոր — 17 պրոտոն, 17 էլեկտրոն, 19 նեյտրոն.
Բրոմ — 35 պրոտոն, 35 էլեկտրոն, 45 պրոտոն.
Ֆտոր — 9 պրոտոն, 9 էլեկտրոն, 10 նեյտրոն.
Յոդ — 53 պրոտոն, 53 էլեկտրոն, 74 նեյտրոն


Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում

Վալենտականություն( 1, 3, 5, 7).
Տարբեր միացություններում քլորի օքսիդացման աստիճանները ՝ 7; 6; 5; 4; 3; 1; 0 և -1:


Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները

Ֆտոր(F2) -գազ ,չի հեղուկանում, բաց դեղին ,հոտը սուր ու գրգռող, հալման ջերմաստիճանը ՝ -220, եռման ջերմաստիճան -183:
Բրոմ(Br2)- հեղուկ, գույն՝ կարմրագորշ ,հոտ՝տհաճ,հալման ջերմաստիճանը ՝ -7,եռման ջերմաստիճանը ՝ -7:
Յոդ(I2)- պինդ ,գույն՝մուգ մանուշակագույն մետաղական փայլով, հոտը սուր ,հալման ջերմաստիճան՝+114, եռման ջերմաստիճան՝+186:
Քլոր (Cl2)- գազ (հեղուկ էճնշման տակ), գույն՝ դեղնականաչ , հոտ՝ խեղդող , հալման ջերմաստիճան՝ -101, եռման ջերմաստիճան ՝ -34:


Առաջադրանք 6.  Քլորի և նրա միացությունների
կիրառությունը

Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար:Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով։ Քլորն օրգանիզմ է մտնում նատրիումի քլորիդի (NaCl) ձևով, որը խթանում է նյութափոխանակությունը: Քլորից ստացվում են տարբեր պլաստմասաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, դեղամիջոցներ և ներկեր։ 


Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։

Աղաթթու քլորաջրածնի լուծույթն է ջրում որը ուժեղ միահիմն թթու է , հատկություններով, փոխազդում է մետաղների, օքսիդների, լուծելի և լուծելի հիմքերի, աղերի կալիումի պերմանգանատի հետ։ Աղաթթվի աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ ԹԹվածնավոր ամենահայտնի աղերից բերթոլետյան աղն է, KClO3 -այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։ Աղաթթվի աղերից լավ կիրառություն ունի քլորակիրը, որը սպիտակ քլորի սուր հոտով փխրուն սպիտակ փոշի է, օգտագործվում է բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար, կանխարգելիչ միջոց է բակտերիաների դեմ։մոլային զանգվածը 36,46 գ/մոլ խտությունը 1,19 հալման 5երմաստիճանը -30, հալման ջերմ 48, քլորաջրածինը լավ լուծվում է ջրում:


«Թեմատիկ հարցեր  և  վարժություններ»՝
*1. Ինչո՞ւ  են 7-րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».                                                     *2. Ինչո՞ւ են հալոգենները
համարվում կենսական տարրեր…

անվանվում է այդպես քանի որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

*2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…

Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

*3. Որո՞նք են հալոգենների
միացությունների դերը մարդու
օրգանիզմում….

Հալոգենները ունեն մեծ նշանակություն մարդու օրգանիզմում։ NaCl մտնում է արյան պլազմայի բաղադրության մեջ։ Cl- իոնը մասնակցում է նյարդերում և մկաններում իմպուլսների հաղորդմանը։Յյոդը մտնում է վահանաձև գեղձի հորմոնների կազմության մեջ, որի պակասի դեպքում առաջանում է հիպոտիրիոզ հիվանդությունը։ HCl որը մտնում է ստամոքսահյութի բաղադրության մեջ, նպաստում է մարսողությանը և պակասի դեպքում առաջանում են տարաբնույթ խանգարումներ։


*4. Կարելի՞ է խմելու ջուրը
ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…

Խմելու ջուրը ախտահանվում է քլորով, հիմնվելով նրա բակտերիոցիտ հատկության վրա։ Բայց եթե չպահպանվի քլորի թույլատրելի կոցենտրացիան խմելու ջրի մեջ, այն կարող է առաջացնել թունավորումներ։ Խմելու ջրից կգա տհաճ քլորի հոտ և քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար
*5. Ի՞նչ է ժավելաջուրը…

Ժավելաջուր-NaCLO: Օժտված է սպիտակեցնող հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։


*6. Ի՞նչ է քլորակիրը…

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս ։Քլորի հոտով,, սպիտակ փոշի ։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*7. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»

Ֆիզիոլոգիական լուծույթը աղային լուծույթ է, որի օսմոսային ճնշումը և աղային կազմը շատ մոտ է արյան պլազմայի օսմոսային ճնշմանը և աղային կազմին։

*8.  Կատարեք  հաշվարկ.<<1 կգ   «ֆիզիոլոգիական լուծույթ»  պատրաստելու  համար քանի՞գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:


Մարտի  15-ից   19-ը՝ Լաբորատոր  փորձեր՝ ՙՔլորաջրածնական  թթվի (աղաթթվի) ֆիզիկաքիմիական  հատկությունները:

Սովորել  դասագրքից`  էջ  41-ից  56-ը: Նախապատրաստվել  լաբորատոր  աշխատանքին` <<Աղաթթվի  ֆիզկական  և  քիմիական  հատկությունները>>:

Design a site like this with WordPress.com
Get started