Միմիկրիա

Միմիկրիա ( անգլերեն mimicry, նմանվող ) կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում կենդանին նմանվում է շրջապատող միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև գիշատիչների կողմից ոչ ուտելի կամ դրանցից պաշտպանված կենդանիներին: Առաջացել է էվոլուցիայի ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության պայքարի միջոց: Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում:Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ունեն թարմ կամ չոր տերևների գույներ, ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն : Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների :Խոլորձի աղոթարար միջատը, որն իր անվանումն ստացել է ծաղկին անչափ նման լինելու համար, շփոթեցնում է իր զոհերին, այդ թվում՝ գիշատիչներին՝ հիանալիորեն ընդօրինակելով ծաղկի տեսքը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started