Искусственный интеллект

Я много читал об искусственном интеллекте на разных сайтах.Позвольте вам сказать – мне очень интересует эта тема и я объясню что это и что я думаю по этому поводу.Искусственный интеллект это интеллект, демонстрируемый машинами, в отличие от естественного интеллекта проявляемого людьми и животными, который включает сознание и эмоциональность).Наверно через 100 или 150 лет все человеческие занятия будут заменены роботами. Я думаю что это и круто и не много странно, и даже страшно потому что кто знает, а если через 150 лет роботов будет больше, чем людей, я даже думаю что не будет не каких жевотных и природа погибнет, да …это ещё страшнее !Нет это не круто я не хочу чтобы искусственный интеллект развивался.

«Սովորականն ամենակարևորն է» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

ա) Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին: Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք. (ամենաանկրկնելին էր, մեծամիտ էր, ինքնասիրահարված էր, սիրված էր, երիտասարդ էր, համառ—հետևողական էր, սիրում էր դժվարություններ հաղթահարել

բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Գետակը կարծում էր, որ Մեծ գետը սովորական է և անպետք, իսկ նա ամենաանկրկնելին է։ Նրա մեծամտությունն այնքան շատ էր և նա չէր նկատում, թե այդ սովորական Մեծ գետակը, ինչքան լավ գործեր է կատարել մարդկանց համար։

Այդպսի մեծամիտ մարդիկ շատ կան այս աշխարհում…Նրանք շատ են մեծամտանում և չարանում, գոռոզանում, իսկ այն մարդիկ, ովքեր չեն մեծամտանում և շրջապատի համար բարի գործեր են անում, սկսում են ավելի սիրվել։

Միմիկրիա

Միմիկրիա ( անգլերեն mimicry, նմանվող ) կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում կենդանին նմանվում է շրջապատող միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև գիշատիչների կողմից ոչ ուտելի կամ դրանցից պաշտպանված կենդանիներին: Առաջացել է էվոլուցիայի ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության պայքարի միջոց: Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում:Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ունեն թարմ կամ չոր տերևների գույներ, ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն : Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների :Խոլորձի աղոթարար միջատը, որն իր անվանումն ստացել է ծաղկին անչափ նման լինելու համար, շփոթեցնում է իր զոհերին, այդ թվում՝ գիշատիչներին՝ հիանալիորեն ընդօրինակելով ծաղկի տեսքը:

Design a site like this with WordPress.com
Get started