ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ… 

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

*******

Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:

*******

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե’վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե’վ մատնընտիր սերմը նրա,
Ե’վ խոստումը գալիք բերքի…
Ե’վ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է և բար տվել…
ՈՒ… մեր դարդը իրար տվել…
Ե’վ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
ՈՒ մեր երկնի գմբեթի տակ…
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում…
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա’զը-նոտա’ն-ձայնատա’ռը,
Ձայնասըփյուռը կենդանի
ՈՒ ձայների թանգարանը –
Մեր հայկական երգարանը…

Կոմիտասյան օրեր 

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտասը ՝Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Կուտինա քաղաքում։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Հումբոլդտ համալսարանի փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

1881-1893-ին Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին բացահայտվում են Սողոմոնի երաժշտական ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Exercise 175

  1. He works in the center of Chicago.
  2. Does he work in the center of Chicago?
  3. He doesn’t work in the center of Chicago.
  4. They read many books.
  5. Do they read many books?
  6. They don’t read many books.
  7. The children are eating soup now.
  8. Are the children eating soup now?
  9. The children aren’t eating soup now.
  10. Do you play volleyball at well?
  11. When do you play volleyball.

Հոկտեմբերի 4-8 

Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ.,  Թագավորության պետական կարգը» /բանավոր, էջ 47-53, 55, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

նմանությունները՝ համահայկական թագավորություններ,եղել են գործակալություններ,ունեցել են մապետ թագավոր

տարբերություններ՝ տնտեսություն, մշակույթ, ռազմական ուժ:

Կենսագրություն 

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։ 

Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.

Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»:

Համացանցը իմ հյանքում

Համացանցը ունի և՛ լավ կողմեր, և՛ վատ։ Այն մեզ տալիս է տեղեկատվություն ստանալու հարմարավետություն: Նախկինում, երբ մեզ անհրաժեշտ էր տեղեկատվություն փնտրել, մենք պետք է գնաին գրադարան կամ էքսկուրսիաներ: Երբ մարդիկ ուզում էին իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհի հետ, պետք է գնեին թերթեր: Այնուամենայնիվ, այս ամենը կարելի էր գտնել ինտերնետում։ Վատ կողմն այն է որ ինտերնետը կախվածություն կառաջացնի, որը վնասակար է ոչ միայն ֆիթնեսի, այլև հոգեբանական վիճակի համար: Հաքերը ծրագրավորում է վիրուս, որը մտնում է համակարգիչ և ոչնչացնում արժեքավոր տվյալները: Օգտագործողների անձնական տվյալները, ինչպիսիք են անունը, հասցեն, հիմնական քարտը, բանկային տվյալները և այլ տեղեկություններ, հաճախ հասանելի են դառնում մեղավորների կողմից համացանցում օգտագործելու դեպքում, ինչը հանգեցնում է զգալի տնտեսական կորստի: Սոցիալական օտարում – Առցանց անցկացրած ժամանակը արագ է թռչում առանց գիտակցության: Թակարդի մեջ հայտնված օգտատերին գրավելուց հետո օգտատերերը հայտնվում են «ցանցով»՝ ավելի քիչ ժամանակ անցկացնելով իրական աշխարհում մարդկանց հետ: Երբեմն ասում են, որ անհարկի էլ. նամակները, գովազդները և այլն սպամ են, քանի որ նրանց անհրաժեշտ է համակարգը խոչընդոտելու և օգտատերերին բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնելու համար:

Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:

Ես շատ ժամանակ եմ անցկացնում համակարգչի մեջ, կախվածություն այդքանել չունեմ և ես կարող եմ ապրել մի քանի օր առանց համակարգչի։

Exercise 166

  1. Timothy is feeding his dog.
  2. Mr Jones is cleaning his yard.
  3. Nancy is painting her kitchen.
  4. Our neighbors are washing their car.
  5. I am washing my hair.
  6. Who is fixing your sink?
  7. What she is doing now?— She’s dancing.
  8. The children are brushing their teeth.
  9. What is he doing at the moment?— He is fixing his bicycle.
  10. They are having a big dinner together.
  11. The boys are running about in the garden.
  12. I am doing my homework.
  13. John and his friends are going to the library.
  14. Ann is sitting at her desk. She is studying geography.
  15. A young man is standing at the window. He is smoking a cigarette.
  16. The old men is walking about the room.
  17. The dog is laying on the floor.
  18. You are having a break?
  19. What language you are studying?
  20. Who is laying on the sofa?
  21. What they are talking about?
  22. It is still raining.
  23. I am opening an umbrella.
  24. John is playing computer games.
  25. My friend is collecting material for a book that he is writing now.

Design a site like this with WordPress.com
Get started