Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։
Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավականձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձևկառուցվածքը և այլն: Իշխող վերնախավի 1 աստիճանը կազմում էին չորս կուսակալտարածքնեդի՝Աղձնիքի, Կորտայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝բդեշխները,գավառատեր նախարարները նաև կրոնի և գաղափարախոսությանբարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականիցհետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տերէին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումըանխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելուպայմանագրությամբ: Բարձր աստիճան ազնվականների տիրույթները կոչվումէին «Հայրենիք», որը համարվում էր նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը։Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակբնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայնախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին«Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանըկազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին տիրույթներ` դրանց փոխարենզինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև /բլոգային աշխատանք/․