Կանայք երեքն էին՝ Անթառամ Միսկարյան, Սուսաննա Պախալովա, Անահիտ Շահիջանյան
Անթառամ Միսկարյան
Տերյանի առաջին սերն էր Անթառամ Մինասյանը: Նրանք հանդիպեցին Մոսկվայում, 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր աղջկան, որի հյուսքերը նրա դեմքին էին դիպչում՝ տրամվայի ամեն մի ցնցման հետ: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի». վկայում էր տոմսավաճառի ձայնը: Տերյանը և Անթառամը մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է… Տերյանն ու Անթառամը սիրեցին իրար՝ առաջին հայացքից, սակայն մոսկովյան սիրավեպի այլ ընթացք ունեցավ, քնաի որ Անթառամն այդտեղ էր՝ մի քանի օրով:նրանց սիրավեպն իր շարունակությունը գտավ նամակագրություններում, որոնցում Տերյանը Անթառամին դիմում էր բացառապես «Անտյա», «Անտենկա» փաղաքշական բառերով: գրողն իր օգնությունն էր առաջարկում աղջկան ու դա փոխադարձ էր: Անթառամն իր հերթին Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անել։
Սուսաննա Պախալովա
Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ: Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: 1911 թվականի փետրվարին Սուսաննան վստահեցնում է Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չի մնում, քան ամուսնանալ վերջինիս հետ:
Այդուհանդերձ, Տերյանը չի դադարում գրել Անթառամին.
Անահիտ Շահիջանյան
Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան.
