Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Շիրվանզադեն․որտե՞ղ է ծնվելև մահացել։
2․ Ի՞նչ էր Շիրվանզադեի իսկական անունը։
3․ Ի՞նչ է նշանակում Շիրվանզադե գրական կեղծանունը։
4. Ի՞նչ հատկանիշներ ունի ռեալիզմը՝ որպես գրական ուղղություն։
5. Ի՞նչ ժանրերի ստեղծագործություններ ունի Շիրվանզադեն։
«Քաոս» վեպը
1. Ինչպե՞ս է հղացել իր վեպը Շիրվանզադեն, արդյոք իրակա՞ն պատմություն է ընկած վեպի հիմքում։
2. Վեպի դեպքերը որտե՞ղ են տեղի ունենում, ի՞նչ միջավայր է հեղինակը ներկայացրել։
3․ Ինչի՞ շուրջ է ծագում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։
4․ Ինչպե՞ս է լուծվում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։
1. Ո՞վ էր Մարկոս աղա Ալիմյանը, և ինչպե՞ս է նա մասնակցում վեպի հետագա գործողություններին։
2. Ո՞վ էր Սմբատ Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, փոփոխություն կրում վեպում։
3. Ո՞վ էր Միքայել Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, ինչքանո՞վ էր նրափոփոխությունը համոզիչ։
1. Շիրվանզադեն ապրել և ստեղծագործել է 19-րդ վերջերինև 20-րդ դարի 1-ին կեսին, ծնվել էՇամախիում, մահացել է Կիսլովոդսում։
2․Շիրվանզադեի իսկական անունը Ալեքսանդր Մովսիսյան է։
3․ Շիրվանզադեի կեղծանունը բացատրվում է Շիրվանի (այդպես էր գավառի անունը, որտեղգտնվում էր Շամախին) զադե՝ որդի։ Մեկ այլ բացատրությամբ շիրվան նշանակում է դերձակ, զադե՝որդի, բառացի՝ դերձակի որդի։
4. Ռեալիզմը կյանքը ճշմարտացիորեն պատկերելու գեղարվեստական ուղղություն և միջոց է։Ռեալիզմի նշանաբանն է՝ կյանքը ինչպես որ է։ Շիրվանզադեն համարվում է հոգեբանականռեալիզմի հիմնադիրը հայ գրականության մեջ։
5. Շիրվանզադեն գրել է վեպեր՝ «Նամուս»,«Ցավագար», «Քաոս», պատմվածքներ՝ «Արտիստը», դրամաներ՝ «Պատվի համար» ։
1. Շիրվանզադեն վեպի շուրջ մտածել է 15 տարի, վեպի սյուժեի հիմքում ընկած է իրականպատմություն՝ Բաքվի մեծահարուստ հանքատիրոջ ընտանիքում կտակի շուրջ ծագած խռովութուն։
2. Վեպի դեպքերը տեղի են ունենում Բաքվում, հեղինակը պատկերում է սոցիալական տարբերխավեր՝ մեծահարուստ միլիոնատերեր, ոսկի երիտասարդություն, վաճառականություն, բանվորական խավ։ Նա ներկայացնում է հիմնականում բուրժուական հասարակությունը, որտեղսերը դեպի ոսկին ջնջել էր ամեն ինչ, որտեղ մարդիկ տարված էին միայն կուտակելու մոլուցքով, դժվար է տարբերել բարոյականը անբարոյականից, ազնիվը՝ անազնիվից․ միջավայրըարտաքուստ փայլուն էր, ներքուստ ապականված և փչացած։ Շիրվանզադեն ներկայացրել էհիմնականում բուրժուական խավը, նրան բնորոշ շահամոլությունն ու դաժան մրցավազքը, կապիտալի կուտակման մոլուցքը, այդ խավի ներկայացուցիչներից են վեպում Մարկոս Ալիմյանը, Մարութխանյանը, Սմբատ Ալիմյանը։ Պատկերում է ոսկի երիտասարդության ցոփ ու շվայտ կյանքը։Պատկերում է բանվորների կյանքը և վիճակը հանքերում։
3․Մարկոս աղա Ալիմյանի՝ քաղաքի մեծահարուստի թողած կտակը դառնում է երկու եղբայրներիմիջև բախման, և հետագա գործողությունները ծավալվում են հիմնականում այդ կտակի շուրջ։Կտակով Ալիմյանի ամբողջ հարստությունն անցնում էր Սմբատին, Միքայելն և Արշակը իրենց մասըկստանային միայն այն դեպքում, եթե թողնեին իրենց շվայտ և անբարո կյանքը։
4․ Սմբատի և Ալիմյանի միջև բախումը ավելի է խորանում, երբ Մարութխանյանը և Միքայելըստեղծում են կեղծ կոնտր-կտակ։ Սմբատը չի հավատում այդ կտակի իսկությանը, հրաժարվում էվճարելուց։ Երկու եղբայրների միջև այս բախումը նաև ունի այլ պատճառ․ Շուշանիկի նկատմամբերկու եղբայրներն էլ զգացմունքներ ունեին։ Շուշանիկի բարոյական ապտակից հետո Միքայելըսկսում է անդրադարձ կատարել իր կյանքին, գիտակցում է այն ամբողջ ապականությունն ուդատարկ վատնումը։ Նա սկսում է հետզհետե հրաժարվել իր նախկին կենսակերպից ևվերափոխվում է։ Վեպի բախումը լուծվում է հրդեհի տեսարանից հետո․ եղբայրները հաշտվում են, Միքայելը ամուսնանում է՝ կատարելով հոր կամքը։
Շիրվանզադեի «Քաոս» վեպի կերպարները
1. Ո՞վ էր Մարկոս աղա Ալիմյանը, և ինչպե՞ս է նա մասնակցում վեպի հետագա գործողություններին։
2. Ո՞վ էր Սմբատ Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, փոփոխություն կրում վեպում։
3. Ո՞վ էր Միքայել Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, ինչքանո՞վ էր նրափոփոխությունը համոզիչ։
1. Մարկոս աղա Ալիմյանը անցել էր բարդ ճանապարհ՝ հասարակ գյուղացուց դառնալով քաղաքիմեծահարուստ հանքատերերից մեկը։ Մարկոս Ալիմյանի մասին քաղաքում միֆեր էին պատմում, որոնք հիմնականում կույր նախանձից էին ստեղծվում։ Մարկոս աղան իր բնատուր խելքով ևճարպկությամբ ստեղծել էր իր ողջ հարստությունը և չէր ցանկանում, որ իր մահվանից հետոորդիները վատնեն իր կարողությունը։ Չնայած վեպի սկզբում նա մահանում է, բայց իր թողածկտակով մասնակցում է վեպի գործողություններին։ Նա շատ ավանդապաշտ էր, նրանահապետական պատկերացումները շատ հաճախ չէին համապատասխանում ժամանակակիցպատկերացումներին։
2. Սմբատ Ալիմյանը Մարկոս աղայի ավագ որդին է, որին հայրն ուղարկել էր Մոսկվա՝ կրթությունստանալու։ Սմբատն այնտեղ ազատամտական գաղափարներով է տարվում, մեղադրում հորըանազնիվ ճանապարհով հարստանալու համար, ի հեճուկս հոր և ընտանիքի կամքի ամուսնանում էռուս կնոջ հետ․ այդ պատճառով հայրը անիծում է նրան, զրկում ժառանգությունից։ Հոր թողածկտակով Սմբատը դառնում է Մարկոս աղայի ողջ հարստության ժառանգորդը և տնօրինողը, բայցպայմանով, որ բաժանվեր ռուս կնոջին, ամուսնանար հայ աղջկա հետ։ Այս հանգամանքը պատճառէ դառնում Սմբատի կյանքում շրջադարձային փոփոխության․ նա սկսում է հարմարվել այն դիրքինու միջավայրին, որ մի ժամանակ ինքը քննադատել և մերժել էր։ Փողը և իշխանությունը նրա մեջշատ բան են փոխում․ նա վեպի վերջում դառնում է հոր նման «խիղճը երկաթե սնդուկին հանձնած ևհոգին գրպանը դրած» բուրժուա։
3. Միքայելը Ալիմյանի միջնեկ որդին էր, որին հայրը կրթվելու չէր ուղարկել՝ աչքի առաջ ունենալովՍմբատի ճակատագիրը։ Միքայելը չհամակերպվեց հոր կտակի հետ և ամեն քայլի պատրաստ էր՝այդ ժառանգությունը ստանալու համար։ Նա ոսկի երիտասարդության ներկայացուցիչ էր, նրահամար կյանքը վայելք էր և հրճվանք։ օրերը վատնում էր թղթախաղի, ցոփ և անառակխնջույքներում։Բեկումնային եղավ նրա հանդիպումը Շուշանիկի հետ, որի արհամարհանքը ևբարոյական ազդեցությունը կարողացան Միքայելին վերափոխել․ սիրո շնորհիվ նա գիտակցեց իրսխալները, հետ դարձավ այդ կործանարար ճանապարհից և դարձավ օրինավոր և բարոյականմարդ․ ամուսնացավ Շուշանիկի հետ, հաշտվեց Սմբատի հետ։