Գիտելիքի ստուգում

1.16O   և  18O  երկու  իզոտոպների  միջուկներում  պրոտոնների  ընդհանուր  գումարն  է.                               1 18                                             3. 17                              2. 16                                            4. 19

2.Ո՞ր   նյութում  է թթվածնի  զանգվածային  բաժինն  ամենամեծը.      1.  ջրում                                                 3.  ավազում(SiO2)      2. կավիճում(CaCO3)                           4.  ածխաթթու  գազում(CO2):       

3..ա/Որ շարքում են ներառված միայն հիմնային օքսիդները
1. CaO,CO,CO 2                                          3.N2O5,P2O5,BaO2.CuO,Fe2O3,MgO                                        4.Mn2O7,NO,ZnOբ/

Գրեք ընտրված օքսիդների  և ֆոսֆորական թթվի միջև ռեակցիաների հավասարումները:

4.ա)  Ո՞ր   եղանակով  կարելի  է   լաբորատորիայում  թթվածին  ստանալ.
 1.  մեթանի  և  ջրային  գոլորշիների  փոխազդեցությամբ

2.  նատրումի  և  ջրի  փոխազդեցությամբ

3.  կալիումի  պերմանգանատի  քայքայելով

4.  հեղուկացված  օդը  թորելով:    

 բ)  Գրել   քիմիական  ռեակցիայի  հավասարումը………..:      

2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

5.Ինչի՞ է  հավասար  օքսիդներում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը.                    1. +2                                   3.  -1                    2. +1                                    4. -2                  

6.Որքա՞ն  է  մեկ  ատոմ  թթվածնի  իրական  զանգվածը(գ). 1.32                                     3.  2,656∙10-23     2.  16                                4.53,44∙10-27 :       

7.

7.   Ո՞ր  պրոցեսին  բնության  մեջ  թթվածինը  չի  մասնակցում  .1.տեղումների առաջացում                                       3. նեխում2. ժանգոտում                                                               4. այրում               

8.  Նշված  ռեակցիաներից   ընտրել  վերօքս  ռեակցիան  և  նշել  օքսիդիչն  ու  վերականգնիչը.1.FeSO4+2KOH=Fe(OH)2+K2SO42.HCl+NaOH=NaCl+H2O3. CaCl2+H2SO4=CaSO4+2HCl)4.4Al+3O2=2Al2O3

9.  ա) Նյութերից  ո՞ր  զույգի  հետ  թթվածինը  չի  փոխազդում.1.Na  և  S                                  3.H2  և  P2.MgO  և H2O                          4.CH4  և  Fe

10.ա) Ինչպե՞ս  է  կոչվում  այն  ռեակցիան, որի  ժամանակ   մեկ  բարդ  նյութից  առաջանում  է  մի  քանի  նյութեր.1. միացման2. փոխանակման 3.քայքայման4. տեղակալման 

 11.Բնութագրիր թթվածին տարրը` նրա  տարածվածությունը  բնության  մեջ……. 
ա)կարգաթիվ 8,  

բ)ատոմի  բաղադրությունը , 8 էլեկտրոն,8 պրոտոն,8նեյտրոն    

գ)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը 1s2 2s2 2p4

դ)ո՞ր  պարբերության տարր  է 2,

ե)ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 6 խումբ գլխավոր ենթախումբ,

զ)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ,ոչ մետաղ

  է) ալոտրոպ տարաձևությունները,իզոտոպները,օքսիդացման աստիճանները….                   
Իզոտոպներ-016,017,018……
օքսիդացման աստիճանները -2 -1 0

12.Քիմիական  տարրի  կարգաթիվը  8  է: Ո՞րն  է  5  մոլեկուլ  այդ  տարրի  ատոմներից  կազմված  նյութը.                      1.  5O2                                       3.  5O:                               2    O5                                       4.  5P :       

13.ա)Ո՞ր  նյութի  հետ  թթվածինը  կարող  է փոխազդել.     1)Au, 2)Fe,  3)P , 4)S , 5) Cl2,  6)Ne 1.  1, 2                                             3. 2, 3, 4:  2.  4, 5, 6                                         4.  1, 2, 3, 4, 5        
 

 բ)Գրել  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները: :  Al2O3, Fe3O4, P2O5, SO2, Cl2O7                     

14.Ո՞ր  եղանակով  կարելի  է  լաբորատորիայում  թթվածին  ստանալ. 1) ջրի  էլեկրտոլիզից, 2) բերթոլեի  աղի  քայքայումից,  3)կալցիումի         կարբոնատի  քայքայումից,  4) կալիումի  պերմանգանատի  քայքայումից,  5) ալյումինի  և  ալկալու  փոխազդեցությունից:  Ճիշտ  պատասխանը      բերված է  թվերի  շարքի  տեսքով.1.  2,4,5                2.  1,5          3.  1, 2, 4                   4.  1,3,4:

բ)Գրել  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները……………..:

15.   ա ) Գրել այն ռեակցիաների հավասարումները , որոնց օգնությամբ կարելի է իրականացնել հետեւյալ փոխարկումները նշելով ռեակցիաների տեսակները .                                     KMnO 4 -> O 2   -> P 2 O 5   -> H 3 PO 4   -> Ca 3 ( PO) 4       
     բ ) Երկրորդ վերօքս ռեակցիայի համար կազմել էլեկտրոնային հաշվեկշռի հավասա րումը , հավասարեցնել ,    նշել վերականգնիչը եւ օքսիդիչը :                   

                                     գ ) Պատասխանում նշված է օքսիդիչի և վերականգնիչի գործակիցների գումարը .                            1.4.3.9              2.5 5.11 🙂

16. Ինչպիսի քիմիական կապեր են առկա հետեւյալ միացություներում `

2  , H 2 O, KF  ում .              

1. իոնային , բևեռային կովալենտ , ոչ բևեռային կովալենտ     

    2. բևեռային կովալենտ , իոնային , ոչ բևեռային կովալենտ    

   3.  ոչ բևեռային կովալենտ , բևեռային կովալենտ , իոնային     

       4.   միայն իոնական   
.17.Համապատասխանացնել ռեակցիաների տեսակները և օրինակները.
ա.միացման                         1.2KOH+H2SO4=K2SO4+2H2O
բ.քայքայման                      2.CaCO3=CaO+CO2
գ.փոխանակման                 3.Zn+2HCl=ZnCl2+H2
դ.տեղակալման                  4.H2+Cl2=2HCl
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը
1.ա4,բ2,գ1,դ3
2.ա1,բ4,գ3,դ2
3.ա3,բ2,գ1,դ4
4.ա4,բ2,գ3,դ4

18.Ինչ է օզոնը:
1/ թթվածնի ալոտրոպ ձևափոխություն 
 2/թթվածնի իզոտոպ 
3/թթվածնի իզոմեր                  
  4/ջրածնի և թթվածնի միացություն     

19.Որ շարքում է պահպանված նյութերի մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-թթու-աղ հաջորդականությունը.
1.C-Fe2O3-H2SO4-Fe(OH)2                 3.Fe-CO2-KOH_HCl-FeCl2
2. Ca-MgO-KOH-HNO3   -NaCl          4.P-Na2O-HCl-KOH-ZnCl

20.Հաստատեք   կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը թթվածին պարզ նյութիվերաբերյալ:

ա/մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառական գործընթացին:

բ/ջրի մոլեկուլում զանգվածային բաժինը կազմում է 88,9%:

գ/մտնում է բոլոր օքսիդների բաղադրության մեջ:

դ/:օդից թեթև


ե/ունի հոտ,համ

զ/ստացվում է ջրի քայքայումից:

                                             

Կետադրել

Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները ,բայց երբ համոզվում են ,որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում ՝պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել ,բայց շատ հեշտ են
դիմանում ,որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում:

Սահանական ընթերցումներ

Սահյանական ընթերցումներ — կայքէջից (եթե ձեռքի տակ ունեք գրքեր, կարող եք օգտվել դրանցից) առանձնացնում եք բնությանը նվիրված, բնապատկերներով հարուստ ստեղծագործություններ, ընթերցում-ձայնագրում եք։ Կարող եք պատուհանից, պատշգամբից, շքամուտքից օրվա տպավորիչ կադրեր ֆիքսել, դարձնել տեսանյութ կամ ուղղակի տեսախցիկի առջև նստել և ընթերցել․․․

Կանայք համաշխարհային պատմության ընթացքում»

Կինը իգական սեռին կամ գենդերին պատկանող մարդ է: «Կին» բառը սովորաբար նշանակում է հասուն մարդ, իսկ երեխային բնութագրելու համար օգտագործվում են «աղջիկ» բառը:Արևմտյան մշակույթներում «կին» հասկացությունն ավանդաբար բնորոշվում է առաջին հերթին կենսաբանական առանձնահտկությունների միջոցով: Ինչպես նշում են որոշ հետազոտողներ, սա կապված է հատուկ նշանակության հետ, որն այս մշակույթներում տրվում է բնությանը։Նույնիսկ անտիկ աշխարհի լավագույն մտածողները կնոջ մասին իրենց հայացքներում չէին բարձրանում իրենց ժամանակի մակարդակից: Սոկրատեսը կնոջ մասին արտահայտվել է այսպես՝ որպես բացառապես տանը պատկանողի՝ բառի բուն իմաստով. նրա կարծիքով՝ քաղաքացին ամենաքիչը կարող էր խոսել իր կնոջ հետ:

Աղբյուր Wikipedia

Ճապոնիա 🇯🇵

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

2.Այն Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։գեոսիկլինալային կլիմայում գտնվելու պատճառով այնտեղ ահավոր երկրաշարժներ է լինում 7-9 տարին 1:

3.Ճապոնացիները շատ խելացի են և Ճապոնիան հայտնի է իր տեխնոլոգիաներով ։

4.Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է:Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունակության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն:

5.Տմնտեսության առաջատար ճյուղերն են՝արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը և ծառայությունը։

Մարտի 30_ Ապրիլի 14

Նախագիծ 1Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:
Օնլայն աշխատանք ՝ 1․ 2 տեսադասերի դիտում, նյութերի քննարկում, հարցերի պարզաբանում։

1 . https://youtu.be/nfAwtWUuBTQ

Ուտելիքը գնում է կերակրափողով, մտնում ստամոքս,այնտեղ քայքայվում և լցվում բարակ աղի։ Բարակ աղիի թավիկների միջոցով ավիշը լցվում է ավշանոթ և հետո լցվում մազանոթներ։Այդ ուտելիքը լցվում է հաստ աղի ,որից հետո դուրս է գալիս մարդու օրգանիզմից։

2. https://youtu.be/JJGMB8nNxmI

Ես այս մեկը չկարողացա լավ հասկանալ ,բայց հասկացա որ ջուրը շատ է մեր օրգանիզմում ,ջրի 50%-ը դուրս է գալիս երիկամների միջոցով,200 մլ աղիների,300 մլ շնչառության, 400 մլ մաշկի։

Նախագիծ 2
Զատկական ծես
Նախագծի ընթացքը՝

  • Նկարագրել ինչպե՞ս եք պատրաստվում ծեսին
  • Ո՞վ է խնամում ցանած ածիկը
  • Ի՞նչ հաճախականությամբ և որքան են ջրում
  • Ո՞ր եղանակին և ի՞նչ ինտենսիվությամբ են աճում ծլերը, չափել սմ_ով և գրանցել

Խնամում եմ ես ,ջրում եմ ամեն առավոտ և ամեն երեկո,շատ դանդաղ են աճում,որովհետև արև չկար , չափել եմ ,կեսը ՝1,5սմ, իսկ մյուս կեսը՝1սմ։

Նախագծի արդյունքը՝

  • Ընտանիքի անդամների հետ միասին պատմել, ձայնագրել ծեսի ընթացքը
  • ինչ ավանդույթներ գիտեք կապված այս ծեսի իրականացման հետ
  • Պատրաստել տեսանյութեր, տեղադրել բլոգում, հղումը ուղարկել ինձ։

https://youtu.be/LE6DEJlKkCc

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

Եթե չարը քեզ ցավ է պատճառում՝ ուղղակի պետք է ուշադրություն չդարձնել, եթե անես այն ինչոր նա է արել՝ դիմացինտ ավելի է չարանում և ուզում է քեզ ավելի ցավեցնել։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

«Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի:»

Design a site like this with WordPress.com
Get started