1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունըհիմնավորե՛ք:
• Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
• Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
Պետք է ընկերոջը տալ երկրորդ հնարավորություն։
• Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:• Մարդու հնարամտությունը սահման չունի:
բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմքեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում:Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:
Որովհետև նա ուզում է ես իմանամ որ ընկերոջ թերության նկատմամբ պետք է ներողամիտ լինել։
Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկա
Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ էլինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզումինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծկուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթելամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամենանգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, ևմիայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նաորոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իրտասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
– Է՛յ…է՜յ:
– Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
– Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
– Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
– Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձհետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
– Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում եսուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարողես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չեսշպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բանցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևացարևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
– Քաղաք,-պատասխանեց անոթը:
– Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
– Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
– Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկներիշարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչէ իրենից ուզում իր տերը:
– Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույնմետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք էառաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայցիմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր ևցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնումէի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանիավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհըզարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմաչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքիհամար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզնվիրում այս հեքիաթը:
