Իրական անունը Lana Del Rey-ի Elizabeth Woolridge Grant:Նա ծնվել է 2 համաստեղությունների ՝երկվորյակների և խեցգետնի սահմանին՝21 հունիսի 1985 թ. Նյու Յորք։Ապագա աստղը մեծացել է Lake-Placid գյուղում,որտեղ 30-ական և 80-ական թթ անցկացվում էին ձմեռային օլիմպիական խաղերը։Նա ունի փոքր քույր ՝Կեռոլայն-ը և եղբայր՝Չարլին։Դեռ դպրոցում ունեցել է հատուկ սեր երաժշտության հանդեպ։Նրան դուր էր գալիս երգել դպրոցի երգչախմբում։Աղջիկը գրեթե չէր շփվում իր հասակակիցների հետ,բայց մեծ հաճույքով իր ժամանակն անցկացնում էր հին Հոլիվուդյան ֆիլմեր դիտելով և կիթառի վրա նվագելով։Լիզզի Գրանտը ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարանը բայց չի մոռացել իր զբաղմունքների մասին։Նա կատարում էր ջազային կոմպոզիցիաներ բառերում։Հանուն երաժշտության Լիզզին թողնում է ուսումը,բայց ավելի ուշ դառնում է Ֆորդեմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի։Մի ժամանակ նա ապրում էր տրեյլերում։Լիզզիի բեմական անունը հորինել են նրա մենեջերները։Կա մի վարկած ,որ իր բեմական անունը ստեղծելիս հեղինակներին ոգեշնչել է դերասանուհի Lana Turner-ը և Chevrolet Delray ավտոմեքենան,բայց Lana-ն դա հերքում է ։Նա ասում է որ պարզապես նրան դուր է եկել այդ անվան համահունչ լինելը որը շատ խորհրդավոր և հանելուկային կերպով սազում է այն երաժշտությանը որը նա կատարում է։
Category: Գրականություն
Թարգմանություններ.նախագծային շաբաթ
Կիթառը ամենա պիտանի գործիքներից մեկն է աշխարհում։Այն անհավատալիորեն բազմակողմանի է և այն օգտագործում են տարբեր ժանրերի երաժշտության մեջ։Իսպանական ֆլամենկոն և ուղեկցող ժողովրդական երգերը `ուշադրության կենտրոնում հայտնվելով որպես դասական ստեղծագործությունների մենակատար գործիք, պատմում են արևմտյան երաժշտության ակուստիկ կիթառի հայելիների պատմությունը:Իսպանական ֆլամենկոն և ուղեկցող ժողովրդական երգերը `ուշադրության կենտրոնում հայտնվելով որպես դասական ստեղծագործությունների մենակատար գործիք, պատմում են արևմտյան երաժշտության ակուստիկ կիթառի հայելիների պատմությունը:կիթառը բաղկացած է փորված փայտե մարմնից, որի վրա ձգված են վեց լար ձգված երկար նեղ պարանոցին։Կիթառները սովորաբար մարմնի վրա ունեն մեկ կլոր ձայնային անցք:Լարերը կարելի է սեղմել մատներով կամ թալանով:Որոշ կիթառահարներ օգտագործում են plectrum- ը լարերը հնչեցնելու համար։
Եղիշե Չարենց
1.Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…
Այստեղ հեղինակը շատ տխուր էր ,միայնակ,հիվանդ։Այս բանաստեղծությունը կարդալով իմ հոգին տղրությամբ է լցվում։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ միայն սև գույնը։
2.Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…
Այս բանաստեղծությունը հայրենիքի մասին է ։Այս բանաստեղծության մեջ ես տեսնում եմ սպիտակ,կապույտ գույնները։
3.Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, —
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն…
Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր` դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:
Լո՛ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգեվար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…
Բանաստեղծությունը Աշնան մասին է։Այս բանաստեղծությունը կարդալուց մրսում եմ։Բանաստեղծության մեծ տեսնում եմ բոլոր աշնան գույները։
4.Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:
Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:
Կրակի,հրդեհի մասին…….Երբ կարդում եմ այն,կարծես իմ հոգու մեջ կրակ վառվի։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ կարմիր,դեղին,կապույտ և մոխրագույն գոյները։
5.Ես գալիս եմ ահա: — Նայեցե՜ք, նայեցե՜ք:
Ես գալիս եմ ահա — դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՜ք — նայեցե՜ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը — այնքա՛ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր — ձեզ: —
— Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, —
Պոռնիկի պես ընկած, աղոթքի պես հեզ…
Ես չեմ կարող վերլուծել այս բանաստեղծությունը բայց կարող եմ ասել որ ես տեսնում եմ սպիտակ գույնը
ֆիլմի դիտում-վերլուծություն — փաստավավերագրական և գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի դիտում, վերլուծում, տեղեկությունների հավաքում-ներկայացում։
Lion
Այս ֆիլմը մի հնդիկ տղաի՝Սառուի մասին է , որը ծնվել էր աղքատ ընտանիքում։Երբ մայրը գնում էր աշխատանքի , նա և իր եղբայր՝ Գուդուն գնում էին աշխատանք փնտրելու։Մի գիշեր Գուդուն ուզում էր այս անգամ միայնակ գնալ,բայց Սառուն խնդրեց եղբորը որ ինքնել գա նրա հետ։Եղբայրը չեր ուզում նրան վերցնել ,որովհետև նրանց փոքր քույրը մենակ էր մնալու։Նրանք գնացին երկաթուղային կայարան։Արդեն Սառուի աչքերը փաքվում էին։Գուդուն խնդրեց Սառուին որպեսզի քնի կայարանի նստարանին մինչև նա գա։Մի քանի ժամ հետո Սառուն արթնացավ և տեսավ որ իր եղբայրը դեռ չի վերադարձել։Նա փնտրում էր եղբորը և հանկարծ մտավ գնացքի մեջ,նա չհասցրեց դուրս գալ և գնացքը շարժվեց։Նա հայտնվեց մի ուրիշ քաղաքում և չգիտեր ինչ աներ։Նա ճամփին մի երիտասարդ կին տեսավ։Կինը վերձրեց Սառուին և տարվ իր տուն։Այնտեղ Սարուն հանգստացավ կերավ,բայց նա վտանգ էր զգում և փախչեց։Նա նստել և ուշադիր նայում էր թե ինչպես է ռեստորանում նստած մարդը հաց ուտում։Այդ մարդը ուղարկեց Սառուին որբանոց որտեղ շատ կոպիտ էին։Մի օր մի կին եկավ որբանոց ասաց Սառուին որ կին և տղամարդ ուզում են նրան որդեգրեն։Նա վերցրեց Սառուին և գնացին Ավստրալիա ։Այնտեղ Սառուն հանդիպեց իրեն որդեգրողների։Նրանք պահեցին ,մեծացրեցին ։Սառուն ուզում էր գտնել իր իրական մորը։Նա քարտեզով փորձում էր գտնել իր քաղաքը ,բայց չէր ստացվում։Մի օր նա գտավ իր տունը և շարժվեց դեպի հնտկաստան։Երբ նա գտավ իր մորը շատ էր հուզվել :Նա հարցրեց մորը թե որտեղ է իր մեծ եղբայրը՝Գուդուն , մարյրը ասաց որ նա չկա։Սառուն շատ էր տխրել ,որովհետև նա շատ էր սիրում իր եղբորը։Նա իր երկրորդ ընտանիքին ասաց որ ամեն ինչ լավ է , իր մայրը ընդունում է որ դուք եք իր ծնողները։
Բայց վերջում պարզվեց որ եղբայրը մահացել եր այն օրը երբ միասին գնացել էին գնացքի կայարան։



Այս ֆիլմի սցենարը մշակվել է Լյուկ Դևիսի կողմից ՝ հիմնված Սառա Բիրերլիի ինքնակենսագրության վրա ՝ «Երկար ճանապարհ դեպի տուն»:


հարցազրույց Հայկ Կիրակոսյանի հետ
Հայկ Կիրակոսյանը Աստվածաբան և հեքիաթասաց է։Նա շատ էր նվիրված Հ.Թումանյանի 150 ամյակին ,հենց այդ պատճառով նա խոսում էր նրա գրքերի մասին։Նրա ամենասիրելի գրքերից է Սուտասանը։Նա ասաց որ հեքիաթները փոքրերին քնեցնում է իսկ մեծերին արթնացնում։
Լույս տվող ձուն
1.իմ կարծիքով այս նույնը կարող է լինել
2. այստեղ երիտասարդի մոտ շատ ծանր վիճակ էր քանի որ նազիրը և թագավորը օգտագործում էին նրան
թե գնա այսինչը բեր ոսկի կստանաս։ Երբ նա բերում էր ինչոր նրանք ուզում էին բայց ոսկի չէին տալիս ։երբ նա վերձրեց աղջկան և տարավ նրան թագավորի մոտ աղջիկը ժպտաց և չոր փայտից անտառը վառվեց հետնել թագավորն ու վեզիրը ։Հետո երիտասարդը ամուսնացավ աղջկա հետ և այդ վիճակից դուրս եկավ։
Անձրևի հեքիաթը: Նադեր Էբրահիմի
Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ վայր ընկնի, բոլոր հիվանդները կապաքինվեն, կվերանան բոլոր ցավերը, չոր ու ամուլ հողերն ընտիր բերք կտան, ամեն մի տխրություն կդառնա ուրախություն, կնճիռները կհարթվեն մարդկանց դեմքերին, գյուղացու ցանած ամեն մի բերք ութսուն սերմ կտա, յուրաքանչյուրի երազանքը կիրականա, ամեն սիրահար կհասնի իր սիրեցյալին, թշնամությունը հավերժ կանհետանա, իսկ թռչուններն էլ այլևս վատ չեն երգի: Միայն չխոսոխ երեխան բռնեց որովհետև նա հավատում էր և հասկանում էր այն ամենը ինչ կատարվում է իր շուրջը։
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Այդ պատումն ուզում է ասել եթե մեկնումեկի հետ կոպիտ վերաբերվես կամ նրան վատություն անես այդ նուն կերպով կվերաբերվեն ուրիշները քո հետ
Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Ինձ թվում է անձրևի կաթիլները նրա հիշողություններն են
Այրված Դաշտը
Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:
Այն ուզում է ասել որ շատ մարդիկ հեշտ ճանապարհ են ընտրում բայց դա նրանց հասցնում է անհաջողության։
Հերթ
-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:
Այստեղ Անգղը սպասում էր առյուծի սատկելուն որպեսզի նրան ուտի։
Անհնարին
— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:
Այստեղ չի կարող հնարավոր չլինել որովհետև մի տեղից նրանք ընգել են մահացել են բայց նրանք դա չեն զգացել։
” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:
ինչ որ իրավիճակ լուծելու համար պետք է հաղթահարել այն ,հավատալ մեր մեջ ։
Ճամփորդություն
Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:
Մարդիկ կան մի տեղ հասնելու համար ընտրում են կարճ ճանապարհը ,բայց այն կադող է հասցնել հիասթափության։
Նրանք չպետք է սիրահարվեն
Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:
Սերը այսպես ասած նման է ծրագրի:Երբ այն ջնջվում է կարելի է այն նորից վերականգնել
Ոչինչ
Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:
Ոչ մի բան հավերժ չէ ։Մարդիկ երբեմն բաժանվում են ու մոռանում ամեն ինչ կարծես ոչինչ չի էլ եղել։
Խառն ու շփոթ այս աշխարհի բանը տես
Այս տողերի տակ թաքնված է մի շատ խորը միտք։Ճիշտ է փոխաբերական իմաստով է բայց շատ իրական ։Խառնաշփոտ ասելով Օմար խայամը նկատի է ունեցել աշխարհում տիրող քաոսը,դա այն է՝ երբ մարդիկ սկսել են միմյանց չլսել,չզգալ,չխոսել և չհասկանալ։Այս ամենը ծնում է մի իրավիճակ երբ չես կարող հասկանալ իրականի և անիրականի սահմանը։Նույնը վերաբերում է երկիր մոլորակի մթնոլորտի քայքայմանը ,կենդանիների և բնության ոչնչացմանը։
Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Ես ընտրել եմ այս պատումը որովհետև այն ինձ ավելի շատ դուր եկավ։Այդտեղ առյուծը անջատեց մարդու գլուխը վզից որովհետև մարդը նրանց տանջում էր ,խփում էր մտրակով որպեսզի կենդանիները անեն այն ինչվոր նրանք ասում են։