Պարսկական գրականություն

Ապավինիր գինու գավին, խմիր բաժակը խնդության,

Երբ չգիտես թե որտեղի՞ց եկար եւ ու՞ր գնաս պիտի:

Քանի դեո կաս կյանքը դրախտ դարձրու գինով անապական,
Վերին դրախտ, ի՞նչ իմանաս, կհասնե՞ս թե՞ չես հասնի, չէ:

Այս վայրկյանը մի կորցրու առանց գինի, առանց սէր,
Քեզ մնացած բաժին կյանքի գինր թանկ է, սիրելիս:

2. հիմնականում Օմար Խայամը գրում էր կյանքի վաելքի հաճույքի սիրո մասին իսկ Հովհաննես Թումանյան գրել է կյանքի արժեքների մասին, խորապես ցավ է ապրել չի տեսել երբ ազգությամբ հայ մարդը չի կարողացել դարեր ի վեր պահպանել իր պատմության արժեքները չի գնահատել ինքնիրեն ,չի խորացել գիր ու գրականության մեջ, շատ է նեղվել մարդու ստորությունից։

3.Վաղն ի՞նչ կտա, բայց ո՞վ գիտե և ճշմարիտն ո՞վ կասի,
Գինի տուր ինձ, ուրախանանք այս լուսնի տակ, իմ լուսին,
Շատ գիշերներ դեռ կշողա նա երկնքում այսպես ջինջ,
Բայց չի գտնի մեզ այս կյանքում ու չի հիշի մեր մասին։

այս տողերը կյանքի քաղցրության անդառնալի պահերի լուսնի հավերժ լույսի մասին է որի տակ մարկությունը անտեսանելի լինի։y

Մեծ ցավը Հովհաննես Թումանյան

Հովհանես Թումանյանի մեծ ցավը այնն էր որ մարդիկ չեին ճանաչում նրանց հայրենիքը,ազգը,գիրն ու գրականությունը։Նրանք նույնիսկ թերի են ճանաչում իրենց գրականությունը,նրանք վախենում էին գումար ծախսել գիրք գնելու համար։
Մենք մեզ չենք հարգում ուր մնաց օտարները հարգեն։

Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՛նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՛նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ի՛նչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ի՛նչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

Մի՞թե դժվար է Հովհաննես Թումանյան

Հովհանես Թումանյանը ուզում է ասել որ մենք շատ ենք ընտելացել դառնությանը և դժբախտությանըմի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը ։Բոլորնել ունեն իրենց լավ կողմերը։

Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Դառնացած ժողովուրդ Հովհաննես Թումանյան

Ես համձայն եմ Հովհանես Թումանյանի հետ հետ , իսկապես քիչ են ազնիվ ու քաջ մարդիկ ։Մարդիկ ովքեր միշտ նխանձում են և հիվանդանում ։Նա ասում էր երբ վարունգը ոտքի տակ է ընկնում այն դառնանում է ։Այդպես դառնանում և դաժանանում է մարդը։Այդ դառնությունը հայտնվում է դեմքին,խոսքերում և ամենտեղ։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

հովաննես Թումանյանին այստեղ խոսում էր թատրոնի մասին, որ թատրոն ասելով հասկանում ենք բեմ դերասան և ներկայացում նա նաև ասում է որ թատրոնը մահանում է որովհետև դերասաններ լքել են այն պատճառով որ նրանց աշխատավարձը շատ քիչ էր։Այսօրել է թատրոնը մահանում 1 պատճառը որ դերասարանները թատրոնը լքում են ցածր աշխատավարձի համար իսկ 2 պատճառը ինձ թվում է որ մարդիկ սկսել են շատ քիչ գնալ թատրոն ներկայացում դիտելու որովհետև այդ ներկայացումը կարող են դիտել համակարգչով, հեռուստացույցով կամ հեռախոսով։

Տպավորություններ հանդեսից

Այդ հանդեսը շատ լավներ և շատ ծիծաղալի բայց կաին թերություններ՝ շատ կարճ ժամանակ են տրամադրել հանդեսին այսպես ասած լավ կազմակերպված չէր,դա արդեն երևում էր ։Օֆելիան՝մասնակիցներից մեկը 3 անգամ դուրս եկավ և նորից ետ գնաց ,որովհետև չգիտեր հերթականությունը ,երգը սկսվում էր , մի քանի վարկյան հետո ուրիշ երգ միանում և այլն:Այդ հանդեսը կարծես մանկապարտեզի հանդես լիներ։Ինձ դուր եկավ այն պահը երբ մեզ խմորեղեն հյուրասիրեցին նաև երբ մենք բոլորս պարում էինք Tik tok-ի երգի տակ։Շատ լավ հանդես էր բայց լավ կլիներ որ այն միքիչ երկար լիներ։

Վիլյամ Սարոյան. Ծննդյան օրերից երեք օր հետո

6 տարեկան տղու՝Դոնալդ Իֆոնի հայրը շատ բարկացած էր ։Հայրը նրան պատվիրել էր սպասել մինչև Ալիսի դեղերը առնի ։Ալիսը տղայի քուրներ և շատ հիվանդեր։.
Տղան բանվորական լայն շալվար էր հագել ու մի հին, վանդակավոր պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե նրա հագին այդքան անշնորհք չնստեր:
Դոնալդի հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք տուն կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:Հարի Իֆոն ներս մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել իրեն սպասող տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից՝ թե տղայից, թե մնացած բոլորից: Ընդամենը մի կում հացի օղի էր խմել, որն իմիջիայլոց, շատ թանկ էր նստել:Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Սպիտակ պիջակով մարդը նրան ասաց որ դուրս գնա սա երեխաների տեղ չէ։Տղան հարցրեց թե ուր է իր հայրիկը։Մարդը ասաց որ քո հայրիկը այստեղ չէ ։Տղան ասաց որ իր հայրիկի անունը Հարի է,բայց մարդը չճանչեց հարի անունով մարդու և ասաց որպեսզի գնա տուն։Տղան ասաց որ իր հայրը ասել էր որ սպասի խանութի դիմացը սպասի մինչև որ նա գա, մարդնել ասաց եթե քո հայրը ասել է սպասես նրան դրսում ուրեմն սպասիր դրսում բայց բարմենը ասաց որ դուրսը շատ ցուրտը և հարցրեց տղուն թե տղան գիտի իր տան տեղը։.
Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին ասաց որ նա մեծ հաճույքով կտանի տղային բայց բարմենը ասաց որպեսզի նստի տեղը։Ծերուկը ասաց որ նա երեխաների տեր է և տղուն ասաց որ նա իրեն կտանի տուն։Բարմենը կատաղած ասաց որ նստի իր տեղը և տղային նորից ուղարկեց դուրս։Ծերունին բարմենին ասաց թե նրան ինչի տեղ է դնում ։Բարմենը ասաց դու քեզ հայելու մեջ նայել ես ,ոչ հայրիկի ես նման ,ոչ պապիի ,ոչել բարեկամի,տղայի ձեռքը բռնած մոտակա անկյունե չես հասնի, բայց ծերուկը նորից ասաց որ նաել է երեխաների տեր։Բարմենը ասաց որ սուս-փուս նստի տեղը և տվեց մի բաժակ գարեջուր տվեց նրան բայց ծերունին ասաց որ նրան պետք չե ձեր կեղտոտ գարեջուրը։.
Մի քիչ հետո ներս մտավ մի մարդ ։ Բարմենը հարցրեց դրսի տղան ձերն է բայց մարդը պատասխանեց որ ոչ։Տղան նորից եկավ ներս։Բարմենը որպեսզի չգոռա տղու վրա նա մոտիկացավ տղուն հանեց դուրս ։Տղան հարցրեց թե ուր է, բարմենը ասաց որ ուր որէ կգա։Դրսում ձյուն էր գալիս։

Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:

-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:

-Հա, – ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:

-Էդ պիջակը որտեղից է ճարել:

-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:

-Իմ հին պիջակն է, – ասաց բարմենը: – Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:

-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:

-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, – ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:

-Ճիշտ է, – ասաց մյուսը:

-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:

-Բարի գիշեր, – ասաց:

Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:


Design a site like this with WordPress.com
Get started