Բառակազմություն

Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

  1. Նախ    ուշագնաց
  2. Ապ       հասարակարգ
  3. Ստոր   ձայնափոխ
  4. Գեր      հանրամատչելի
  5. Մակ     դիպված
  6. Ընդ      բայական

Նախադեպ-ապուշ-ստորակարգ-ընդհանուր-մակբայ-գերձայն

  1. Ենթ     վերադարձ
  2. հակ     աշխարհասփյուռ
  3. ներ      անվանակոչություն
  4. անդր   գունաբաժանում
  5. դեր      թունավորել
  6. դժ        կարգաբերել

Ենթակարգ-հակաթույն-ներաշխարհ-անդրադարձ-դերանուն-դժգույն

  1. Թեր      հռչակագիր
  2. տրամ   ցուցամոլ
  3. տար     գծապատկեր
  4. ենթ       կատարյալ
  5. ապ        դարձդարձիկ
  6. վեր       բացակա

Թերակատար-տրամագիծ-տարագիծ-ենթակա-ապացույց-վերադարձ

  1. Գեր    կանոնավոր
  2. բաց      հիմնախնդիր
  3. տրամ   արքայական
  4. փոխ     հավիտենական
  5. պար     արձակուրդ
  6. առ        բանական

Գերխնդիր, բացարձակ, տրամաբան, առհավետ, փոխարքա, պարականոն

  1. Նախ     երասան
  2. ապ        հպանցիկ
  3. ընդ        սպայակույտ
  4. ենթ        գազապաստարան
  5. հակ       հնչողություն
  6. համ       դռնապան

Նախադուռ, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ

  1. Անդր     բայական
  2. դեր        փականք
  3. հար       մարդկային
  4. տ           ոստյուն
  5. ընդ        ուղեկցորդ
  6. պար      բևեռային

Անդրբևեռ, դերբայ, հարարակից, տմարդ, ընդոստ, տարփակ

Ռաղադրյալ հատուկ անունների ուղղագրություն

  1. Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
  1. Փոքր ծառ է սովորական նշենինՀազիվ հասնում է 4-8մ բարձրության, 10-40սմ բնիտրամագծով:Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին բարձր դեկորատիվ  ծառատեսակ է:Հատկապես վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում  էձյունասպիտակ բուրբուրավետ ծաղիկներով:Տարածված է Կովկասում ,Միջին Ասիայում, Իրանում, Աֆրիկայում Փոքր Ասիայում:
                      Լևոն Հարությունյանի«Քոշրջապատի ծառերը »

2.Սովորական որորը  տարածված է Եվրոպայում,Ասիայում, Կամչատկայում՝մինչև  ՍառուցյալՕվկիանոս, Սև ծովի ափերին Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյանծովում:Միջին մեծության որորը է,թևերը մոխրագույն ՝սև ծայրերով .մնացած փետրավորումըսպիտակ,կտուցը և ոտքերը մուգ կարմիր  են:Ամռանը  գլուխը սև է,ձմռանը ՝սպիտակ, աչքի  մոտ ունի գորշ կետ:
            Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները»գրքից

2.Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ,     ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
  2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
  3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
  4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
  5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Շեշտը հայերենում 

Բառի ձայնավոր հնչյուններից մեկը (միավանկ բառերի դեպքում՝ միակը)
արտասանվում է մյուսներից ավելի ուժգին, օրինակ՝ մարզադա՛շտ բառում վերջին
ա-ն արտասանվում է փոքր-ինչ ուժգին և տևական։ Բառի որևէ ձայնավորի
արտասանության ուժեղացումը՝ շեշտումը, գրավոր խոսքում անհրաժեշտության
դեպքում արտահայտվում է կետադրական շեշտ նշանով, օրինակ՝ մա՛րդ, փողո՛ց,
մայրաքաղա՛ք։ Հայերենում բառական շեշտը հիմնականում ընկնում է բառի
վերջին վանկի ձայնավորի վրա, և եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ,
տեղափոխվում է նրա վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ քաղա՛ք-քաղաքայի՛ն։
Սակայն այս ընդհանուր օրինաչափությունից կան որոշ շեղումներ։
ա) Կան մի շարք բառեր, որոնցում շեշտը վերջին ձայնավորի վրա չի ընկնում՝
գո՛նե, գրե՛թե, գո՛ւցե, ե՛րբևէ, իհա՛րկե, մա՛նավանդ, մի՛գուցե, մի՛թե, մի՛միայն,
նա՛մանավանդ, նո՛ւյնիսկ, նո՛ւյնպես, ո՛վևէ, ո՛րևէ և այլն։
բ) Բացառություն են նաև օտար լեզուներից անցած մի շարք բառեր՝
մաթեմա՛տիկա, ռա՛դիո, տե՛խնիկա, քի՛միա, օլիմպիա՛դա, կակա՛ո, մա՛նգո այլն։
գ) Շեշտը վերջին վանկի վրա չի ընկնում նաև իա-ով ավարտվող
տեղանուններում՝ Ավստրա՛լիա, Արմե՛նիա, Գերմա՛նիա, Դա՛նիա և այլն։
դ) Հինգերորդ թվականից սկսած՝ դասական թվականների շեշտը վերջին
վանկի վրա չի ընկնում՝ վե՛ցերորդ, յո՛թերորդ, ո՛ւթերորդ, տասնմե՛կերորդ և այլն։
ե) Հարադիր բայերում շեշտվում է անվանական մասը, օրինակ՝ պա՛ր գալ,
ծա՛փ տալ, ձա՛յն տալ, ուշքի՛ գալ և այլն։
զ) Օտար որոշ անձնանունների ու տեղանունների ուղղական հոլովում շեշտը
չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա՝ Բեթհո՛վեն, Լե՛րմոնտով,
Մայակո՛վսկի, Պո՛ւշկին և այլն, սակայն եթե այդ բառերին ավելանում է որևէ
քերականական կամ բառակազմական միավոր, ապա շեշտվում է վերջին
ձայնավորը՝ Պուշկինի՛, Պուշկինի՛ց, պուշկինյա՛ն և այլն։
է) Օժանդակ բայի դրական ձևերը չեն շեշտվում (գրո՛ւմ եմ), իսկ ժխտական
ձևերը շեշտվում են (չե՛մ գրում)։
ը) Եթե բառի վերջին ձայնավորը ը հնչյունն է, ապա շեշտվում է նախորդ
ձայնավորը, օրինակ՝ դառը, գի՛րքը, ա՛րկ(ը)ղ և այլն։ Ը ձայնավորը շեշտվում է միայն այն դեպքում, երբ բառի միակ ձայնավորն է կամ մյուս ձայնավորները ևս ըեր
են (շրը՛խկ, չը՛խկ և այլն)։

Գործնական աշխատանք


 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տն
ամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Երկհնչյուններ և ձայնակապ 

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վերջից՝
բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հայաստան,
ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։


Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօր…կ,
հույսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։


Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2ձ,3բ

բարձունք-2ձ,5բ

խճանկար-4ձ,5բ

անդունդ-2ձ,4բ

հրաժեշտ-3ձ,5բ

պայթյուն-2ձ,5բ

դաստիարակ-4ձ,5բ

մանրէ-2ձ,3բ

սրբատաշ-3ձ,5բ

հյուլե-2ձ,3բ

անընդհատ-3ձ,5բ

սրընթաց-3ձ,5բ

մերթընդմերթ-3ձ,8բ

մտավոր-3ձ,4բ

դազգահ-2ձ,4բ

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։


Հեքիաթ, ակացիա, բամիա, այծիամ, էներգիա, Անդրեաս, եղիամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին,
մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։


Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։


Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Design a site like this with WordPress.com
Get started