Առաջադրանք 1 փետրվարի 22-28

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

1.19-րդ դարի 70-80 ական թվականներին հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում։ Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթացը, որն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։19-րդ դարի 70-80 ական թվականներին հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում։ Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթացը, որն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։շխատավորի համար:Ձևավորվել է 19 դ. 80-ական թթ. կեսին: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար:

2.

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

3. Հայկական բանակը ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։Հայկական բանակային կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա և մեկ հեծելազորային բրիգադ։.
1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։

Առաջադրանքներ 8-րդ դասարանի համար, փետրվարի 22-28, Առաջադրանք 1

1.1877թին Ռուսաստանը  իր հեղինակությունը վերականգնելուհամար ,Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելուհամար պատերազմ սկսեց Օսմսնյան կայսրությանդեմ։Ռուսական զորքը Կովկասյան ճակատում հարձակմանանցան մի քանի ուղություններով։նրանց գլխավոր հարվածողուժը 52-հազարանոց կովկասյան կորպուսներ որիհրամանատարներ Լոռիս-Մելիքովը։Ճակատի ձախ թևումկռվող Երևանյան ջոկատի հրամանատարն է տերՂուկասովը։Սակայն Ճակատի աջ թևում ռուսական ուժերիկրած անհաջողությունից հետո Տեր-Ղուկասովըհրամանատարությունից նահանջի հրաման ստացավ։1877թինթուրքական զորքը գրավեց Բայազետը։Տեղղի ռուսականկայազորն ու հայ գյուղացիները հերոսաբար հետ մղեցինթշնամու գրոհները։նոյեմբերի 6-ին հայ կամավորներիառաջատար ջոկատի ուղեկցությամբ ընթացողվճռականգրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։

2.հայկական հարձ օսմանյան Ռուսաստանի կայսրություններիտիրապետությոններից Հայաստանի ազատագրումը։

3. 1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրումարծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքականկյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրըստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայիկողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղառաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկականհարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրումհայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնելհայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

4.1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահաայսպես նա ներկայացրեց իր տպավորությունները: Բեռլինում բոլոր հպատակ ազգերիհամար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմմեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, եսմնացի ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռերկաթից չէ: Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն: Երկաթեշերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ: Հայրենիքը առանցպետության նման է թղթե շերեփի[3][4]

Փետրվարի 3-9-ը, առաջադրանքներ 8-րդ դասարանի համար …առաջադրանք 2

  • Ներածություն
  • Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին
  • Համեմատիր հասարակական -քաղաքական հոսանքների հայացքները
  • Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրութանբովանդակությունը
  • Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին
  • Տեսակետ
  • <<Զեյթունի պատմությունը հնուց մինչև մեր օրերը>>

1.

2.Պահպանողականության հայացքները ձգտում էին վերականգնելու հայկականթագավորությունը,պահպանելու Հայոց եկեղեցու դերը,հայ նահապետականընտանիքի բարոյական նկարագիրը,անաղարտ պահելու հին հայերենը՝գրաբարը։

Արևելահայ ազատագրականների ամենանշանավոր դեմքերից է ՍտեփանոսՆազարյանցը։Նա Մոսկվայում լույս էր ընծայում նշանավոր«Հյուսիսափայլ»ամսագիրը:Նա գտնում էր ,որ հայ ժողովուրդը պետք է ունենամշակութային ինքնավարություն,լուսավարություն,լուսավորյալ,առաջադիմականդպրոց։

 XIX դ. երկրորդ կեսին ազատական հոսանքից անջատվեցին ավելի արմատականտրամադրված ներկայացուցիչներ,որոնք ձևավորեցին հասարակականքաղաքական նոր ուղղություններ։Դրանցից մեկը ներկայացնում էրհասարակության հեղափոխական վերափոխման կողմնակից,մեծ ժողովրդավար  ՄիքիայելՆալբադյանը։

3. Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ.-ի հուլիս 27-ին: Հաջորդօրը թուրքական բանակը գրավում է Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այնբնակիչները, որոնք չէին հասցրել փախչել, սպանվում են:

 Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում զեյթունցիները ջախջախում են թուրքsական5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1862թ.-իօգոստոսի 2-ին: Շուրջ 500 զեյթունցի, նահանջ ձևացնելով, թուրքական հիմնականբանակը մտցրեց Սբ. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվողձորը: 1865թ. Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նորպայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիներն Օսմանյանգանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ: Զեյթունում հաստատվելու էրթուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս:1862թ.-ի Զեյթունիապստամբությունը հաստատեց հավերժական ճշմարտությունը`   միայն սեփականուժով է հնարավոր պահպանել երկրի մշտակայությունն ու բնակիչների գոյությունը:

4. Բագրատունիների անկումից հետո (1045 թ.) Զեյթունի տարածքում Անիիցգաղթած յոթ հայ ընտանիք բնակություն են հաստատել Շեհիրճոկում՝ տալով նրան«Անի–ձոր» անունը։ Տարածքը 1080–1375 թթ.-ին մտել է Կիլիկիայի հայկականպետության մեջ։ Բնակչությունն ավելացել է Շիրակից գաղթած հայերով, իսկհիմնական զանգվածը եկել է Կիլիկիայից, հայկական պետության անկումից հետո(1375 թ.)։

Գավառի և ավանի Զեյթուն անունն առաջին անգամ հիշատակվում է XV դարիսկզբին, երբ Կիլիկիայի մեծ մասին տիրում էր Զյուլ–Կադիրների ցեղը։ XV դարիմինչն XVI դարի սկիզբը եղել է Զյուլ–Կադիրների և Կարաման ցեղիտիրապետության տակ։

Փետրվարի 3-9-ը, առաջադրանքներ 8-րդ դասարանի համար

  • Ներածություն
  • Պատմիր  XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին:
  • Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:
  • Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:
  • Տեսակետ
  • <<Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ձեռնարկության պատմությունը>>/ռադիոնյութ, տեսաֆիլմ/

1.1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: 
Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը:Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել:1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք:Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ 

2.Ռուսաստանի կայսրության քաղաքականությունը ավելի բարեխիղճ էր։ Դրա շնորհիվ էր, որ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։ Հակառակ Օսմանյան կայսրությունը վարում էր լիբերալ առևտրի քաղաքականություն: Օսմանյան լիբերալ քաղաքականությունը բարձր էր գնահատվում բրիտանացի տնտեսագետների կողմից։

3.Արևելյան Հայաստանում արյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արդյունաբերությունն էր,որը կենտրոնացած էր Ալավերդիում և Կապանում։Երկրորդ տեղն էր գրավում սպիրտ-կոնյակի արտադրությունը։Արևելյան Հայաստանը կոնյակի և օղու արտադրությամբ աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում։ Հատկապես նշանավոր էր Ն.Շուստովի գործարանի «Արարատ»ապրանքանիշի կոնյակը։

5.Հայկական կոնյակագործության սկիզբը դրվել է 1887 թվականին վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով առաջին անգամ իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:Այս քայլին նրան ոգեշնչել է իր զարմիկը՝ Վասիլի Թաիրովը. փորձառու գինեգործ և գիտնական: Ով, եթե ոչ նա կարող էր գնահատել բնության շռայլ նվերը՝ Արարատյան դաշտի եզակի պայմաններն ու տեղական խաղողի բարձր որակը: 

Ընկերների և բարեկամների ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվեցին շարանտական տեսակի թորման սարքեր, տարածքը վերափոխվեց սպիրտների հնեցման համար: Ձեռնարկատիրական հոտառությունը չդավաճանեց եղբայրներին. Նրանց նախաձեռնությունը դարձավ տեխնոլոգիական թռիչք և նոր հնարավորություններ բացեց Հայաստանում կոնյակագործության համար:1899 թվականին հաջողակ ձեռնարկությունը վաճառվեց «Շուստով և որդիներ» ռուսական ընկերությանը: Նոր սեփականատերերը՝ եռանդուն արդյունաբերողները, վերակառուցում են գործարանը տեխնիկայի վերջին խոսքով և աշխատանքի ներգրավում լավագույն մասնագետների: Նրանցից մեկը՝ Մկրտիչ Մուսինյանցը՝ հայտնի տեխնոլոգը և բացառիկ բաղադրատոմսերի հեղինակը, դառնում է գործարանի անփոփոխ կառավարիչը:

Խորհրդային միության ժամանակաշրջանում հայկական կոնյակի ամենավառ ձեռքբերումները անքակտելիորեն կապված են Մարգար Սեդրակյանի անվան հետ: Նրա ստեղծած հայտնի կոնյակներից յուրաքանչյուրը՝ Ախթամար, Նաիրի, Դվին, հիշատակի տուրք են հայրենի երկրի բազմադարյան մշակույթին ու պատմությանը:

Համամիութենական և համաշխարհային մրցույթներում նրա ստեղծագործությունները նվաճել են բազմաթիվ ոսկե և արծաթե պարգևներ:վարպետի ամենանշանակալի հաղթանակը դարձավ կոնյակի արտադրության զարգացումը և 1953 թվականին նրա տեղափոխումը Երևանի Կոնյակի Գործարանի նորակառույց շենք: 

Հունվարի 28-փետրվարի 1

Չերչիլը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 30-ին, Անգլիայի Օքսֆորդշիր նահանգի Բլենհայմ պալատում:
Վաղ հասակից երիտասարդ Չերչիլը ցուցադրեց իր հոր ՝ Լորդ Ռանդոլֆ Չերչիլի ՝ բրիտանացի հաստատված ընտանիքի բրիտանացի պետական ​​գործչի հատկությունները, և նրա մայրը ՝ Ժանեթ Ջերոմը, անկախ մտածող Նյու Յորքի սոցիացիայից:
Չերչիլը մեծացել է Իռլանդիայի Դուբլին քաղաքում, որտեղ հայրը աշխատանքի է անցել իր պապի կողմից, Մարլբորոյի 7-րդ դքսուհի Johnոն Սպենսեր-Չերչիլ:
1930-ական թվականների ընթացքում, որը հայտնի է որպես իր «անապատության տարիներ», Չերչիլը կենտրոնացավ իր գրերի վրա ՝ հրապարակելով հուշագիր և կենսագրություններ Մարլբորոյի Առաջին Դքսության մասին:
1953-ին Չերչիլը ասպետ դարձավ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից:

Նույն թվականին, նա անվանվել է Գրականության Նոբելյան մրցանակի ստացողը «իր պատմական և կենսագրական նկարագրության վարպետության, ինչպես նաև բարձրորակ մարդկային արժեքների պաշտպանության գործում փայլուն ուսուցման համար», - ասված է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից:
Չերչիլը մահացավ 1965 թ. Հունվարի 24-ին, 90 տարեկան հասակում, Լոնդոնի իր տանը `ինը օր հետո ծանր ինսուլտից հետո:




Հունվարի 28-ից փետրվարի 1-ը առաջադրանք 7-րդ, 8-րդ դասարանների համար

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ (19-20)


19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, ձեռնարկատեր և մեկենաս, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել  է Շուշիի  ծխական դպրոցը:
Աշխատելով ժամանակի հայտնի առևտրական Թարումանյանի մոտ որպես օգնական և որոշակի գումար վաստակելով, երիտասարդ Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, նա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին:…Արամաշենը կառուցելուն զուգահեռ,  նա օգնության ձեռք էր մեկնել նաև հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին, սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգարի նրա անդորրը:

Քըրք Քրքորյան(21 դար)

 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։

Ավելի վաղ, ունեցվածքից 200 մլն դոլար բաժանվել էր մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը 2 տարվա ընթացքում:

Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

Ես որպես բարերար

Իմ առաջին երազանքը որպես բարերար կցանկանայի կառուցել կացարան թափառող շների համար որպեսզի նրանք պաշտպանված լինեն բոլոր արտաքին վտանգներից։Նաև կուզեի օգնել բոլոր աղքատ ընտանիքներին , որբ երեխաներին, աղետի գոտիներին։Ես ցանկանում եմ որպեսզի աշխարհում հիվանդերեխա չլինի։

Տնային աշխատանք 21.11.2018թ.:

Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյաններինախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյանորդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։

Ներսիսյան դպրոց

Կովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում 1824 թվականին՝ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով։ Հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրն է, իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։Դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։

Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։ 1762 թվականից եղել է ՎենետիկիՄխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ ՏրանսիլվանիայիԵղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, Կալկաթայում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե’ Էջմիածինը, թե’ Վատիկանը։

Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը,


Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գևորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։

Սյուժեն Աստվածաշնչյան պատմություն է։ Նոյն իր ժամանակի միակ արդար և աստվածապաշտ մարդն էր: Այդ պատճառով, երբ Աստված վճռեց ջրհեղեղով պատժել մարդկանց, Նոյին պատվիրեց մի տապան շինել և վերցնելով իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանիներից՝ մտնել նրա մեջ՝ աշխարհակործան պատուհասից փրկվելու համար: Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա։ Ջրհեղեղի դադարից հետո Նոյը զոհասեղան է պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն, և դրանից հետո իր ընտանիքի և կենդանիների հետ իջնում Արարատից։ Նկարը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում, հետո Այվազովսկին այն նվիրել է Նոր Նախիջևանի դպրոցին։ 1921 թվականին՝ քաղաքացիական պատերազմի տարիներին, Մարտիրոս Սարյանը այն բերել է Երևան ։Այժմ նա ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։


«Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբg:

Նոյեմբերի 25-30, առաջադրանք, 8-րդ դասարան. Առաջադրանք 2

1.Արևմտյան Հայաստանը բաժանված էր վեց վարչական շրջանի՝ Էրզրում, Վան, Կարս, Ախալցխան, Դիարբեքիր և Սեբաստիայի նահանգներ:

2. Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտիդրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված։պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայումբնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը։

3.Ռուսաստանը չբավարավելով Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներին պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ և 1828 թվականին հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի գլխավորությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ռուսները և մի քանի հազար հայ կամավորները շրջափակեցին Կարսը և հունիսի 23-ին գրավեցին այն: Դրանից հետո ռուսական զորքերը հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում գրավեցին Ջավախք գավառը, Ախալքալաքի կենտրոնով, Ախալցխան և Արդահանը: Ռուսական զորքերի հաղթանակները ոտքի հանեցիւն Բայազետի հայերին, որոնք կազմում էին ճնշող մեծամասնությունը: 1828 թվականի օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամմբ գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները: Անգլիայի հրահրմամբ 1829 թվականի ձետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը հարձակման անցան Կարսի և Ախալցխանի ուղղությամբ: Նրանց հաջողվեց հանկարծակի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին և կայազորին, սակայն կայազորը գեներալ Վ. Բեհբութովի գլխավորությամբ մարտնչեց թշնամու դեմ և փախուստի մատնեց նրան: 1829 թվականին ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր: Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլիսում կնքվեց հաշտության պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, Ախալցխան և Ախալքալաքը անցան Ռուսաստանին: Թուրքերի համար պայմանագիրը նպաստավոր էր, բայց չարդարացրեց արևմտահայերի հույսերը: Արևմտահայերի համար ստեղծեց ծանր կացություն, քանի որ թուրքերը կարող էին վրեժ լուծել ռուսներին օժանդակած հայերից, սակայն Ռուսաստանը առաջրկեց, որպեսզի հայերը տեղափոխվեն այն շրջաններ, որը անցել էր Ռուսաստանին:

4.Ադիրանուպոլիսի պայմանագիրը մեծ  հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, իսկ Բուխարեստի պայմանագիրը ոչ մի ազդեցություն հայերի վրա չունեցավ:

Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Գուրգեն Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին։գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին։Հետո առաջին անգամ կնոջ բերեցին ՝գերմանուհու ,որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Շատ չանցած ճամբարում կանանց մի խումբ բերեցին որից հետո էլ սկսեցին սիրային հարաբերություններ կալանավորների ու կանանց միջև։Շարթի և Մամոյի հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան հանձնում էին հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: 

Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից են Աշոտ Դայինը, կերպար Մեսրոպ Ուզունյանը,Ջինգաևը՝Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու անտեղի տանջվում էին Սիբիրում։

Հայոց պատմություն …Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկազբին

Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկազբին/Հայոց պատմություն 8, դասագիրք, էջ29-34 պատմել/

1.Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/

Արևելյան Հայաստանի տարածքը հիմանականում ընդգրոկում էր  Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հյաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը։


2.1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:/գրավոր/

1804 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ Գյանջայի հարձակումը, որի արդյունքում Գյանջայի խանությունը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834 թթ.), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։1813 թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ:

3.Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշիխանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակիև Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովումռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասիժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։

Design a site like this with WordPress.com
Get started