Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:

Բաթումի պայմանագիրը ստորագրվել է 1918 թ. հունիսի 4-ին և ստորագրել են Թու***ան, Ադր***անը, Հայաստանը , Վրաստանը։. Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։Թուրքիային էր անցնում երկաթուղին։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։Գեներալ Անդրանիկը հունիս – հուլիսին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք կամ Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։Սակայն Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և մոտ 5 գավառ։
Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։

Հոդված 1։Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:
Հոդված 2։Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից:
Հոդված 3։Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաջողվի Օսմանյան կայսերական կառավարությանը:
Հոդված 4։Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված 5։Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված 6։Հայկական Հանրապետության մեջ ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչ և ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները: 
Հոդված 7։Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև բացակայում են ամեն տեսակի պայմանագրեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր, ակտեր, հրահանգներ և այլ միջազգային փաստաթղթեր, երկու պայմանավորվող կողմերը համաձայնվեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առևտրական պայմանագիր և այլ ակտեր, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական և տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից և փոխանակումից անմիջապես հետո:
Հոդված 8։Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Հոդված 9։Մինչև Հայկական Հանրապետության` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև փոստային և հեռագրական կապերը կվերականգնվեն նույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո, Միջազգային միության փոստային և հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:
Հոդված 10։Պայմանավորվող կողմերից մեկի տերիտորիայի բնակիչները կամ համայնքները, որոնք ունեն սեփականության կամ օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով: 
Հոդված 11։Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:
Հոդված 12։Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:
Հոդված 13։Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված 14։Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: 

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական գործողությունն էր։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։


2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանի անկախության հռչակումից ,Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ կամ վարչապետ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին։Մինչ նորակազմ կառավարությունը տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել Արամ Մանուկյանը (նրան կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր)։Պետական կառավարման տեսակետից ,ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Կառավարության նախագահը համարվում էր հանրապետության թիվ 1 պաշտոնատար անձը։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։

Բանակը

Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։

Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով: Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ: Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնաց միանգամայն ազատ: Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը` շատ բարձր– «Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» տեղեկագիր

ՀՀ պետական խորհրդանիշներ են Հայաստանի դրոշը, Հայաստանի զինանշանը և Հայաստանի պետական օրհներգը։

Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից , որը ընդունվել է օգոստոսի 24 1990-ին։Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»

Զինանշանը ընդունվել է 1992 ապրիլի 19-ին

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատլեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։


3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.




Իմ գերդաստանը

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ես պարզեցի, որ Այվազյանները տաճկահայեր են, որոնք գաղթել են Պարսկաստանից. մի մասը հանգրվանել է Արմավիրի մարզում՝  Հոկտեմբերյանում, իսկ մյուս մասը՝ Երևանում։ Այվազ նշանակում է հացթուխ։ Պապիկիս հայրը՝ Իշխանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և հաղթանակած վերադարձել, Իսկ նրա եղբայր Հայրապետը զոհվել է պատերազմի դաշտում։ Պապիկիս անունը դրվել է Հայրապետի պատվին:

Մայրս ունի երկու ազգանուն։ Առաջին ազգանունը, որը նրա իսկական ազգանունն է, Թումանյանների ազգն է, իսկ երկրորդ ազգանունը՝ Մացակյանների, որոնք եղել են Անդրկովկասի բնակիչներ՝ Մացայևներ։ Մացակ նշանակում է գորգագործ։ Նրանց ազգը եղել է ազնվական (բժիշկներ, երգիչներ, ուսուցիչներ)։ Մայրիկիս տատիկի եղբայրները սովորել են Թիֆլիսի Ներսեսյան ճեմարանում։ Նրանց պատմությունը այսպիսին է եղել. քանի որ 20-րդ դարի սկզբին, որպես դաշնակցական, Թումանյաններին ձերբակալում էին, մորս պապը Թումանյան ազգանունը փոխում է իր կնոջ ազգանունով՝ Մացակյան։1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում։

Հին Երևան ՆԱԽԱԳԻԾ

Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։Էրեբունի-երևանը Խորհրդային միության առաջին քաղաքներից էր որ ունեցավ հատակագիծ.

Հին Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել:

Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը

Գեթսեմանի մատուռի տեղում’ Օպերայի շենքը

Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում’ Պանթեոնը:

Մեր մայրաքաղաքն օրեցօր փոխվում է…Դիտելով հին լուսանկարները՝ դժվար է պատկերացնել, որ դրանցում նույն քաղաքն է պատկերված: 

Հյուսիսային պողոտայի տարածքը 2000թ.
Շահումյան հրապարակ, 1960 թվական
Աբովյան փողոց, 1950 թվական
Ամիրյան փողոց, 1950-ական թվականներ
Գարեգին Նժդեհի հրապարակ
Այս լուսանկարն արված է 1983 թվականին

Էրեբունի-Երևանը 2795 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:
 …1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:
 Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ  գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:
Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց:
 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

Մայրաքաղաքի մասին պատմական, գիտական և ճանաչողական բնույթի հնարավորինս շատ տեղեկատվություն մատուցելու նպատակով կայքի խմբագրությունը «Հին Երևան» խորագրի ներքո ընթերցողին է ներկայացնում Երևան քաղաքի պատմության թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա պատրաստված, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան. 7օր» թերթի 2004-2009թթ. թողարկումներում տեղ գտած հրապարակումների շարքը: Հուսով ենք` դրանք կօգնեն ձեզ համակողմանի պատկերացում կազմելու մեր բազմադարյա մայրաքաղաքի պատմության մի շարք  ուշագրավ դրվագների մասին:

Հերոսապատում։Մուսա լեռան հերոսամարտ

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, որոնց բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար:

Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Հարիսա

Մուսա լեռան վրա բացի ցորենից ու գառան մսից ուրիշ բան չկար։Այդ 2 բաղադրիչները ջրով խառնում են իրար , հարում և այստեղից էլ ուտելիքը ստացավ «հարիսա» անունը։Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո յուրաքանչյուր ընտանիք սկսեց ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը պատրաստել հարիսա նշելով հաղթանակի օրը։

Հուշարձան

Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտումզոհված մուսալեռցիների շիրիմները։

Պարերգ Մուսա լեռան տաղարան

Մուսա լեռան հերոսամարտը և կանայք

հոկտեմբերի 12-16

Զեյթունի հերոսամարտ

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվեց Զեյթունի վրա, նրանց զորքը հասնում էր 40 հազարի։ Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7-հազարանոց զորախումբը։ Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ գործողություններով, կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիրին նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր` 150-հազարանոց բանակով հարձակում Զեյթունի վրա։Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից: Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելուց հետո թուլացրեցին Ազիզի զորքերը, որի արդյուքնում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը։

Վանի հերոսամարտը

1915թ. ստեղծված օրհասական դրության ժամանակ ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստանում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների և գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենացմահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։ 1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Կատաղի հրաձգություն է սկսվում, բայց վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։ 1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

29.09.2020

Սեպտեմբերի 29-ին մեզ հյուրընկալեցին արցախցիներ։Մենք նրանց ջերմ ընդունեցինք և սկսեցինք մեր բաց դասը։Մեր թեմաներն էին Մուսա լեռը և Արցախի պատերազմը։Նրանք պատմեցին թե ինչպես են նրանք փրկվել և ինչ է կատարվում հիմա այնտեղ։Շատ հաճելի էր նրանց հետ զրուցելը…

Մայիսյան հերոսամարտ

Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքերի օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայ զինադադարը 1917 թվականի դեկտեմբերի 5-ին վերսկսել է ռազմական գործողությունները։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։

Մայիսի 22–29-ը ընկած ժամանակահատվածում Սարդարապատում ընթացող ինքնապաշտպանության կազմակերպումը հանձնարարվել է Երևանյան խմբի զորահրամանատար Թովմաս Նազարբեկյանի կողմից: Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերին հաջողվում է գրավել Սարդարապատ կայարանը, նույնանուն գյուղը և Գեռլչուն որը հիմա կոչվում է Մրգաշատ։Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ Ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սուրբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սուրբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։

Մայիսի 23-ից Սիլիկյանն իր մարտակազմի մի ջոկատ է ուղարկել Բաշ-Ապարանի ճակատ՝ Դրոյի գլխավորությամբ։ Սարդարապատում մնացել են Պողոս Բեկ-Փիրումյանի՝ կամավորներից կազմված 5-րդ մահապարտների գունդը, 2 հեծյալ գունդ, Թռուցիկ Հովսեփի և Պանդուխտի հեծյալները, աշխարհազորայինների նորակազմ վաշտերը և այլ զորամասեր։Սարդարապատի հերոսամարտը, որտեղ թշնամին առաջին խոշոր պարտույունն է կրել, ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի և Հայաստանի համար։ Մայիսի 20-ին, գրավելով Համամլուն, թուրքական 39-րդ դիվիզիան շարժվել է դեպի Բաշ Ապարան՝ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծ դուրս գալու և Քանաքեռիգրավումով Երևանը շրջափակելու նպատակով։Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, նահանջել է։ Դրոյի զորքի կազմում թուրքերի դեմ կռվել է եզդիների 1500-հոգանոց հեծյալ ջոկատը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։ ճակատամարտում զոհվել է հայտնի հարյուրապետ Զեմլյակը

Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլիսայիճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրք, զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին , մայիսի 21- ին՝ Վորոնցովկան։Հայկական զորքն ունեցել է 6 հազար զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական, զորքը՝ 10 հազար զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Հայերը կրել են զգալի կորուստներ ։Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման և մայիսի 30-ին ներխուժել Ղարաքիլիսա։Այդ մարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ.-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, դրվել է ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։

Առաջադրանք

1. Ներկայացրե՛ք 1915 թ. Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները /գրավոր-բլոգային/.

Կովկասյան ճակատը առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկն է որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության միացան Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը, Վանը: Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը:1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը։1877-1878 թուրքերը տարածքներ էին կորցրել ռուս-թուրքական պատերազմում և հիմնական նպատակն էր վերականգնել Կովկասում իր տարածքները։1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքված պայմանագրով Կովկասյան ճակատում պատերազմը ավարտվեց։

Design a site like this with WordPress.com
Get started