Category: Uncategorized
Նախագիծ օր 1
What is happiness for me
Happiness …happiness is a feeling of pleasure and every people feel happiness for different reasons.For example I feel happiness helping street dogs feeding and playing with them.
Մայիսյան հավաքի նախագիծ։Սասնա ծռեր
Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:
Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ։
— Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:
Տեսահոլովակում ասվում էր , որ պետականության մոդելը հենց տան մոդելն է ,իսկ ազգը տուն է։
— Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:
Մարդկային արժանապատվության , պետականության զգացողության արժեքները պետք է բարձր պահել։
Հաշվետվություն
Ջրածին
with whiteboard

Գիտելիքի ստուգում
1.16O և 18O երկու իզոտոպների միջուկներում պրոտոնների ընդհանուր գումարն է. 1 18 3. 17 2. 16 4. 19
2.Ո՞ր նյութում է թթվածնի զանգվածային բաժինն ամենամեծը. 1. ջրում 3. ավազում(SiO2) 2. կավիճում(CaCO3) 4. ածխաթթու գազում(CO2):
3..ա/Որ շարքում են ներառված միայն հիմնային օքսիդները
1. CaO,CO,CO 2 3.N2O5,P2O5,BaO2.CuO,Fe2O3,MgO 4.Mn2O7,NO,ZnOբ/
Գրեք ընտրված օքսիդների և ֆոսֆորական թթվի միջև ռեակցիաների հավասարումները:
4.ա) Ո՞ր եղանակով կարելի է լաբորատորիայում թթվածին ստանալ.
1. մեթանի և ջրային գոլորշիների փոխազդեցությամբ
2. նատրումի և ջրի փոխազդեցությամբ
3. կալիումի պերմանգանատի քայքայելով
4. հեղուկացված օդը թորելով:
բ) Գրել քիմիական ռեակցիայի հավասարումը………..:
2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
5.Ինչի՞ է հավասար օքսիդներում թթվածնի օքսիդացման աստիճանը. 1. +2 3. -1 2. +1 4. -2
6.Որքա՞ն է մեկ ատոմ թթվածնի իրական զանգվածը(գ). 1.32 3. 2,656∙10-23 2. 16 4.53,44∙10-27 :
7.
7. Ո՞ր պրոցեսին բնության մեջ թթվածինը չի մասնակցում .1.տեղումների առաջացում 3. նեխում2. ժանգոտում 4. այրում
8. Նշված ռեակցիաներից ընտրել վերօքս ռեակցիան և նշել օքսիդիչն ու վերականգնիչը.1.FeSO4+2KOH=Fe(OH)2+K2SO42.HCl+NaOH=NaCl+H2O3. CaCl2+H2SO4=CaSO4+2HCl)4.4Al+3O2=2Al2O3
9. ա) Նյութերից ո՞ր զույգի հետ թթվածինը չի փոխազդում.1.Na և S 3.H2 և P2.MgO և H2O 4.CH4 և Fe
10.ա) Ինչպե՞ս է կոչվում այն ռեակցիան, որի ժամանակ մեկ բարդ նյութից առաջանում է մի քանի նյութեր.1. միացման2. փոխանակման 3.քայքայման4. տեղակալման
11.Բնութագրիր թթվածին տարրը` նրա տարածվածությունը բնության մեջ…….
ա)կարգաթիվ 8,
բ)ատոմի բաղադրությունը , 8 էլեկտրոն,8 պրոտոն,8նեյտրոն
գ)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 1s2 2s2 2p4
դ)ո՞ր պարբերության տարր է 2,
ե)ո՞ր խմբի և ենթախմբի տարր է 6 խումբ գլխավոր ենթախումբ,
զ)ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ,ոչ մետաղ
է) ալոտրոպ տարաձևությունները,իզոտոպները,օքսիդացման աստիճանները….
Իզոտոպներ-016,017,018……
օքսիդացման աստիճանները -2 -1 0
12.Քիմիական տարրի կարգաթիվը 8 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը. 1. 5O2 3. 5O: 2 O5 4. 5P :
13.ա)Ո՞ր նյութի հետ թթվածինը կարող է փոխազդել. 1)Au, 2)Fe, 3)P , 4)S , 5) Cl2, 6)Ne 1. 1, 2 3. 2, 3, 4: 2. 4, 5, 6 4. 1, 2, 3, 4, 5
բ)Գրել համապատասխան ռեակցիաների հավասարումները: : Al2O3, Fe3O4, P2O5, SO2, Cl2O7
14.Ո՞ր եղանակով կարելի է լաբորատորիայում թթվածին ստանալ. 1) ջրի էլեկրտոլիզից, 2) բերթոլեի աղի քայքայումից, 3)կալցիումի կարբոնատի քայքայումից, 4) կալիումի պերմանգանատի քայքայումից, 5) ալյումինի և ալկալու փոխազդեցությունից: Ճիշտ պատասխանը բերված է թվերի շարքի տեսքով.1. 2,4,5 2. 1,5 3. 1, 2, 4 4. 1,3,4:
բ)Գրել համապատասխան ռեակցիաների հավասարումները……………..:
15. ա ) Գրել այն ռեակցիաների հավասարումները , որոնց օգնությամբ կարելի է իրականացնել հետեւյալ փոխարկումները նշելով ռեակցիաների տեսակները . KMnO 4 -> O 2 -> P 2 O 5 -> H 3 PO 4 -> Ca 3 ( PO) 4
բ ) Երկրորդ վերօքս ռեակցիայի համար կազմել էլեկտրոնային հաշվեկշռի հավասա րումը , հավասարեցնել , նշել վերականգնիչը եւ օքսիդիչը :
գ ) Պատասխանում նշված է օքսիդիչի և վերականգնիչի գործակիցների գումարը . 1.4.3.9 2.5 5.11 🙂
16. Ինչպիսի քիմիական կապեր են առկա հետեւյալ միացություներում `
O 2 , H 2 O, KF – ում .
1. իոնային , բևեռային կովալենտ , ոչ բևեռային կովալենտ
2. բևեռային կովալենտ , իոնային , ոչ բևեռային կովալենտ
3. ոչ բևեռային կովալենտ , բևեռային կովալենտ , իոնային
4. միայն իոնական
.17.Համապատասխանացնել ռեակցիաների տեսակները և օրինակները.
ա.միացման 1.2KOH+H2SO4=K2SO4+2H2O
բ.քայքայման 2.CaCO3=CaO+CO2
գ.փոխանակման 3.Zn+2HCl=ZnCl2+H2
դ.տեղակալման 4.H2+Cl2=2HCl
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը
1.ա4,բ2,գ1,դ3
2.ա1,բ4,գ3,դ2
3.ա3,բ2,գ1,դ4
4.ա4,բ2,գ3,դ4
18.Ինչ է օզոնը:
1/ թթվածնի ալոտրոպ ձևափոխություն
2/թթվածնի իզոտոպ
3/թթվածնի իզոմեր
4/ջրածնի և թթվածնի միացություն
19.Որ շարքում է պահպանված նյութերի մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-թթու-աղ հաջորդականությունը.
1.C-Fe2O3-H2SO4-Fe(OH)2 3.Fe-CO2-KOH_HCl-FeCl2
2. Ca-MgO-KOH-HNO3 -NaCl 4.P-Na2O-HCl-KOH-ZnCl
20.Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը թթվածին պարզ նյութիվերաբերյալ:
ա/մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառական գործընթացին:
բ/ջրի մոլեկուլում զանգվածային բաժինը կազմում է 88,9%:
գ/մտնում է բոլոր օքսիդների բաղադրության մեջ:
դ/:օդից թեթև
ե/ունի հոտ,համ
զ/ստացվում է ջրի քայքայումից:
Տնային աշխատանք

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։
Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։
Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։
Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։ (Հով․ գլ․ ԺԸ․ 23):
Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։
Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։
Եթե չարը քեզ ցավ է պատճառում՝ ուղղակի պետք է ուշադրություն չդարձնել, եթե անես այն ինչոր նա է արել՝ դիմացինտ ավելի է չարանում և ուզում է քեզ ավելի ցավեցնել։
ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:
Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:
Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:
Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:
Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:
Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…
- Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:
«Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի:»
Ընտանեկան նախագիծ՝Զատիկի ծեսը և քիմիան
Նպատակը՝
- Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
- Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
- Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար
Ընթացքը մեկ շաբաթ
Սովորողներին առաջադրվող հարցեր՝
- Բացատրել ծեսի իմաստը
- Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
- Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
- Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
- Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
- Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
1.Զատկի տոնի միջոցով մենք ապացուցում ենք մեր հավատքը Աստծուն։Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է։Սեղանին դրված է լինում խաշած ձու որը ներկում են կարմիր գույնի որը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։Դրված է լինում նաև չամիչով փլավ ,որը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են։Հիմա սեղանին դնում են ռուսական թխվածք՝կուլիչ, բայց մինչև այդ դնում էին կաթնահունց։
2.Մենք ներկում ենք և’ գունավոր ներկերով և’ տորոնի արմատներով։
3.https://spravka.dobro-est.com/spravochnik/sokrashheniya/pishhevaya-i-himicheskaya-promyishlennost/pishhevyie-dobavki-e-1-krasiteli-opisanie-oboznachenie-i-rasshifrovki-pishhevyih-krasiteley.html այս սայտում ներքևը կա աղյուսակ որտեղ գրված է բոլոր բաղադրությունները և բերում են վնաս ,թե ոչ:
4.Այդ ներկերով որոնցով ներկում ենք կարող են անցնել հավկիթ և դա մեզ վնաս բերի։
5.Քիմիական բաղադրությունները ՝ սպիտակուց , երկաթ (դեղնուցի մեջ), կալցիում(կեղևի մեջ)
Դեռևս հին ժամանակներից հայտնի է եղել, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգի մեջ:
6.Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
· Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:
· Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):
· Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:
· Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:
· Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:
· Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:
· Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:
· Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:
· Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:
· Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:
· Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
· Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման: