ԼԵՎ ՕԶԵՐՈՎ` ՆԱՄԱԿ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ 

Օզերովը այս նամակում նշում է որ Սահյանը խոսքի նկարիչ է և գույների վարպետ։ Սահյանի տաղանդն ու վարպետությունն էր ստիպում Լեվին կարդալ և հետևել նրա ստեղծագործությունները։

…Պոեզիան: Ձեր պոեզիան, Համո Սահյան, ինձ` ընթերցողիս հետ անձնական խոր կապի տպավորություն է  թողնումՉիմանալով քնարերգուի անկետային տվյալները` ես ամեն ինչ, կամ էլ գրեթե ամեն ինչ գիտեմ նրա հոգեկան աշխարհի մասին: Տաղանդի ուժով և վարպետությամբ Դուք ինձ ստիպում եք հետևել Ձեր հոգեկան աշխարհին: Մենք նստած ենք դեմ  դիմաց և զրուցում ենք: Մեջտեղում` մեր միջև, Ձեր  գիրքն է:

    …Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի:

   …Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չընկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը: Դրա հետ > բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված: Ես կավելացնեմ  նաև` ոգեշնչված: Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել: Քար: Եզ: Քարափ: Մասրենի: Թռչուն: Ամպ: Արևմուտ: Ճանապարհ: Երգ: Այգաբաց: Ես դիտմամբ եմ առանձնացնում այս գոյականները: Դուք վերցնում եք դրանք իբրև բնության պարգև: Եվ սովորական առարկայի մեջ բացում եք նրա աշխարհը: Բայց առարկայի աշխարհը չէր բացվի, եթե միաժամանակ չբացվեր Ձեր աշխարհը, պոեզիայի աշխարհը:…Քարափը շնչավորված է, իսկ մարդը հավերժացվել, դարձել է նույն ինքը բնությունը, ձուլվել նրա հետ:

     …Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը: Ինչպիսի ծերունի: Ինչպիսի հարազատությամբ է  մարմնավորել ժողովրդի գծերը: Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի կատարելով իր բոլոր  բարի գործերը, նորից ձուլվի բնությանը …Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել: Այժմ ես այնպես եմ ծանոթ Խաչիպապին, որ  եթե հանդիպեի նրան փողոցում /իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ հենց ինքը ժողովուրդն է/, կբարևեի և կխոնարհվեի նրա առաջ: Մինչև գետին կխոնարհվեի, որովհետև նա ինքը Հայաստանն է:

     Դուք խոսքի նկարիչ եք: Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ` բնանկար: >: Այստեղ բնանկարը և խմբանկարը  /մայրը և երեխաները օրորոցում/  ձուլվում են իրար:

     Խոսելով կտավի մասին` ես պետք է խոսեմ նաև գույների մասին: Դուք գույների վարպետ եք: Ձեր ներկապնակի շռայլությունը պետք է զգա յուրաքանչյուր անկանխակալ մարդ: Քամին Ձեր մի բանաստեղծության մեջ նախ կանաչ է, ինչպես Լորկայի մոտ, հետո` կարմիր, հետո` դեղին, իսկ հետո` սպիտակ: Քամիների մի ամբողջ գամմա: Եվ դա խաղ չէ: Ձեր քամին կապույտ է/այնուամենայնիվ, կապույտը Ձեր սիրած գույնն է/:

     …Կարդալով Ձեզ` ես ուրախացա, որ Հայաստանում, տաղանդներով աներևակայելիորեն հարուստ Հայաստանում կա այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Դուք եք:

     Կարդալով Ձեր գիրքը` ես շատ անգամներ թաքուն մտածել եմ.>:

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, 

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Այս բանաստեղծությունը Հայաստանի բնապատկերն է։ Սահյանը նշում է որ ամեն ուր քար է, քարերի երկիր է Հայաստանը, ժողովուրդը ամուր և պինդ է քարերի նման, անգամ Աստծո սիրտն է քար, որ մեզ քարերն է բաժին հասել:

A Service of Love.

by O. Henry

this story’s main character is Joe who was an aspiring artist. When he was 6 y/o, his first painting was hung at the drug store. Now, at age 20, he is headed to New York to study art, where he meets someone named Delia.They fall in love and are married soon after. Joe enrolls in an expensive class with a famous Magister, and Delia studies under Rosenstock. Everything seemed to be fine until the savings starts to run out. They both were ready to sacrifice their goals for their partner. 

i think this story is a great example of how love drives two people to sacrifice their ambitions for the sake of each other. Art is what brought Joe and Delia together in the first place when they fell in love. They loved each other’s passion for art. They both wanted each other to achieve the individual goals they had set for themselves.

Ապրիլի 18-22 

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։

Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

1064թ. բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:


2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը /բլոգային աշխատանք/․

13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։
Օրբելյաններ
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։
Բուրթել Օրբելյանի օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին, Եղեգիսի Զորաց տաճարը, Սպիտակավոր Աստվածածինը, Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին։

Ապրիլի 11-15 

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝  «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին /բլոգային աշխատանք/․

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:

Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:

Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:

Գործնական քերականություն Համանուն և հարանուն բառեր

Համանուն

Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն(ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)

Հարանուն

Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց։
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
  10.  Բաժակի մեջ գոլ ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  1. բարձր հարկ-շենքի բարձր հարկ, բարձր ֆինանսական հարկ
  2. ավել գնել-գնել ավելի քան պետք է, գնել ավել իրը
  3. ոչխարի հոտ-ոչխարի խումբ, բույր
  4. մետաքսի կտոր-մետաքսի հատված, կտոր
  5. Նա ջրում է-ջրում է գործողություն, ջրի մեջ է
  6. Նա գնում է-առնում է, գնում է գործողություն
  7. Խավարում է-խավարում է, խավարի մեջ է

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,հրատարակչությունը
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

6.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 7. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև-արևածագ, արևագույն, արևագալ, արևադարձ, արևագեղ, լույս-լուսաբաց, լուսաբան, լուսաբեկ, լուսաբոց, լուսագունդ, հող-հողակույտ, հողակոշտ, հողազուրկ, հողագույն, հողագործ, ջուր-ջրածին, ջրաբեր, ջրաբույս, ջրագետ, ջրագորտ, նկար-նկարագիր, նկարազարդ, նկարաշար, նկարասեր, նկարագեղ:

 8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն, ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ, տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 9.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հնչյունափոխված-բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլուն-փայլուն, մարդ-մուրդ։
Չհնչյունափոխված-հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ։
10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։

Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-բնագիտություն

նախածանց-արմատ-վերջածանց-անպարտություն

արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-աստղագիտություն

արմատ-արմատ-թեյաման

արմատ-վերջածանց-վերջածանց-զգուշավորություն

նախածանց-հոդակապ-արմատ-անաբուռ

արմատ-հոդակապ-արմատ-աշխատաժամանակ

Hometask for 07.04

Write an essay ”Schools should ask students to evaluate their teachers. Do you agree or disagree? Use specific reasons and examples to support your answer”.

In my opinion that idea is pretty good, it gives benefits and to school and to teachers.

i think teachers will have the opportunity to know if their students understand them or find classes boring,that will help teachers to improve their knowledge and experience. And quality of education will increase, students will find the subjects(?) interesting and attend to classes to listen to the lecture, due to which school will be better funded and more appreciated in the community.

Ապրիլի 4-8 

Ապրիլի 4՝ Աղայանական օր կրթահամալիրում
Ընթերցում ենք՝ Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտուոնու  և Ասորիքի  կառավարիչ Մուաիվայի միջև։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

  Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դվերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև 7-րդ դարի  վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։


2. Նկարագրե՛ք  8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները

Ապստամբությունները տեղի է ունեցել Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում: Գլխավորում էին Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին, որը հայտնի է «Քաջ» և «Մսակեր» մականուններով, տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է հայոց սպարապետի պաշտոնը։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բ Բագրատունին, իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին: Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։
/բլոգային աշխատանք/.

Design a site like this with WordPress.com
Get started