Վարժություն

Ակնախոռոչ-փաստարկել-ակնարկ

խոհեմաբար-աչալուրջ-լրջախոհ

անջրդի-սուզանավ-ջրասույզ

մտավորական-մանկություն-մանկամիտ

հաճոյախոսել-հետնաքիմք-քմահաճ

մնջախաղ-լռակյաց-լուռումունջ

  1. Զբոսայգի հալչել-այգեգործ
  2. բաղձանք որսորդ-կարոտաբաղձ
  3. դյուրություն վաճառք-դյուրահալ
  4. պարախումբ կարոտել-խմբանկար
  5. շիղաձուկ գործարան-ձկնորս
  6. մրգատու նկարիչ-մրգավաճառ

Կազմել 2-ական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները։

նյութապաշտ-շինանյութ

մոտակա-մարդամոտ

դաշտավայր-սահադաշտ

փետրազարդ

թռիչքաձև

հուսախաբ

Մի մրահոն աղջիկ տեսա 

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

ՍԻՐԵՑԻ ՅԱՐՍ ՏԱՐԱՆ

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին…

Ավետիք Իսահակյանը այս գեղեցիկ բանաստեղծությունը գրել է իր սիրած աղջկա մասին, ով նրանից հեռացավ։

ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ 

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

ձայնագրություն

Մի գուցե բանաստեղծությունը կոչվում է Ռավեննայում որովհետև բանաստեղծը Ռավեննան նմանացրել է Արարատին։Ռավեննան Իտալիաի քաղաքներից է։Ինձ թվում է գրողը ուզում է ասել որ պետք չէ մի բան անել , չստացվի հետո տխրել ասել թե չի ստացվում ու չի էլ ստացվելու և դա շատ սխալ է, պետք է միշտ առաջ անցնել որպեսզի հասնեք ձեր ուզածին։

Սեպտեմբերի 27-30 

Թեմա՝ Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը:/13-15/այլ աղբյուրներ ևս/

  • Ըստ ձեզ առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ:Պատասխանը հիմնավորե՛ք:Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:/գրավոր/

Իմ կարծիքով այո կարևոր է և ինձ համար գեղագիտորեն հաճելի է միայն բնությունը, այն ինձ համար ավելի կարևոր է քան մարդկային գեղեցկությունը քանի որ այն կարող է լինել խաբուսիկ։

Բարդությունների տեսակներ


1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։


 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արևածագ, լուսամուտ, հողմաէլեկտրակայան, ջրածին, լուսանկար


 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական, վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։

Հնչյունափոխված — Բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, փոքր-մոքր, մանր-մունր, մարդ-մուրդ։

Չհնչյունափոխված — հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ։


5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց — բառամիջյան

նախածանց-արմատ-վերջածանց — տգիտությու

արմատ-արմատ — շաքարավազ

արմատ-վերջածանց-վերջածանց — գեղեցկություն

նախածանց-հոդակապ-արմատ — վերավաճառք

արմատ-հոդակապ-արմատ — օձաձուկ

Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան»

Այս պատմվածքը մի տղու մասին էր ով ձմռանը վազելով փորձում էր ժամանակից շուտ հասնել դպրոց։ Նա սառչել էր, բայց դա նրան չէր կանգնեցնում,նա ավելի արագ էր շարժվում հույս ունենալով որ ներս մտնելուն պես մրսածությունը կդադարի։ Սակայն պահակը նրան ներս չթողեց , կարծես թե տեսնելուն չտվեց մրսած և խղճուկ տղաի տեսքը։Իմ կարծիքով այս պատմվածքը հենց այն մարդկանց մասին ովքեր ուշադրության չեն հրավիրում մարդկային արժեքները։

Վանո Սիրադեղյանի մասին

Կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ-ի նոյեմբերի 13-ին։Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա կոպիտ ասած հանցագործ էր, մյուսների համար՝ լավագույն արձակագիր։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

Վանո Սիրադեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր՝«Կիրակի»«Ծանր լույս»«Երկիր։Ցպահանջ» և այլն։

Սեպտեմբերի 13-17 

Թեմա՝ Գեղեցիկ հասկացություն/դասագիրք էջ 4-7,նաև այլ աղբյուրներ:

  • Ներկայացրե՛ք գեղեցիկը ըստ մտածողներ Սոկրատեսի, Արիստոտելի,Պլատոնի:/գրավոր բլոգային աշխատանք/
  • Սահմանե՛ք գեղեցիկը ըստ ձեր ընկալումների:Թվարկե՛ք հատկություններ,որոնք բնորոշում են գեղեցիկը:/գրավոր բլոգային աշխատանք/

1.Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը՝ նկատելով, որ իրենում օգուտչպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել: Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառդիտարկում է արվեստը՝ ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը:Սոկրատեսիհետևորդ Պլատոնը գեղեցիկը տարբերակում է ըստ աստիճանների: Ըստ նրա՝ գեղեցիկի առաջինաստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն, որը, ցավոք, խիստ անցողիկ է, քանի որ ժամանակն անզիջում է նրա նկատմամբ: Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան՝ Պլատոնընշում է հոգու գեղեցկությունը, որն ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայննույնպես անցողիկ է, քանի որ մարդը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնել, չարանալ, ծերանալ՝ խեղաթյուրելով գեղեցիկի էությունը: Գեղեցիկի երրորդ աստիճանին այներևույթներն են, որ ստեղծվում են գիտությունների և արվեստների շնորհիվ: Հատկապես, կատարյալգեղեցիկը հնարավոր է միայն չորրորդ մակարդակում՝ իմաստության և բարիքի ոլորտում: 

2.«Գեղեցկություն» բառը յուրահատուկ դրական նշանակություն ունի, եթե կիրառվում է անձի նկատմամբ: Նշանակում է, որ տվյալ անհատի բնավորությունը կամ ֆիզիկական տեսքը ասողի կարծիքով համարվում է գեղեցիկ: Գեղեցկության սահմանումը սովորաբար համարվում է սուբյեկտիվ: Եթե ​​մենք խոսում ենք ընդհանրապես, երբ դուք տեսնում եք ինչ -որ բան, և ուրախ եք տեսնել այն, ապա կարող ենք ասել, որ այն գեղեցիկ է: Անկախ նրանից `դա ծաղիկներով դաշտ է, թե էկզոտիկ թռչուն, դա գեղեցկություն է մեզ համար:Շատերը նույնիսկ մոռանում են , որ կարևոր դերը կատարում է ոչ միայն գեղեցիկ մարմինը, այլ նաև գեղեցիկ հոգին: Անհնար է ունենալ շատ գեղեցիկ հագուստ, բայց այդ ժամանակ մոռանալ, որ մենք բոլորս մարդ ենք: Եվ անհնար է ասել, որ նա ավելի լավ է, քան մյուսը: Դա ճիշտ չէ: Մենք բոլորս տարբեր ենք, և դա շատ լավ է, քանի որ եթե մենք նույնը լինեինք, չէինք փորձի զարգացնել ինքներս մեզ լավագույն ձևով և չէինք ցանկանա փոխել մեր կյանքը:

Կոլաժի ստեղծում

Կոլաժը ստեղծել եմ Գրաֆիկա դասընթացին։Կոլաժում օգտագործել եմ Գյումրիի փողոցներից մեկը, Հովհաննես Այվազովսկու Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք» նկարը և Գտնված երազ մուլտֆիլմի հերոսներին։

Design a site like this with WordPress.com
Get started