Տնային աշխատանք 21.11.2018թ.:

Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյաններինախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյանորդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։

Ներսիսյան դպրոց

Կովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում 1824 թվականին՝ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով։ Հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրն է, իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։Դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։

Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։ 1762 թվականից եղել է ՎենետիկիՄխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ ՏրանսիլվանիայիԵղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, Կալկաթայում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե’ Էջմիածինը, թե’ Վատիկանը։

Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը,


Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գևորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։

Սյուժեն Աստվածաշնչյան պատմություն է։ Նոյն իր ժամանակի միակ արդար և աստվածապաշտ մարդն էր: Այդ պատճառով, երբ Աստված վճռեց ջրհեղեղով պատժել մարդկանց, Նոյին պատվիրեց մի տապան շինել և վերցնելով իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանիներից՝ մտնել նրա մեջ՝ աշխարհակործան պատուհասից փրկվելու համար: Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա։ Ջրհեղեղի դադարից հետո Նոյը զոհասեղան է պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն, և դրանից հետո իր ընտանիքի և կենդանիների հետ իջնում Արարատից։ Նկարը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում, հետո Այվազովսկին այն նվիրել է Նոր Նախիջևանի դպրոցին։ 1921 թվականին՝ քաղաքացիական պատերազմի տարիներին, Մարտիրոս Սարյանը այն բերել է Երևան ։Այժմ նա ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։


«Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբg:

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

• Ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

• Փոքրիկ տունը գյուղում գետով էր առանձնանում:

• Նա իր սև գործն անում էր ընկերոջ միջոցով:

• Աղջկա մազերը կապված էին մազակալ:

• Այդ օրերին քաղաքն ապրում էր (ումո՞վ):

• Հարցերին պատասխանող պարոնը պահակի մոջոցով մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

• Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:

• Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:

• Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:

• Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:

• Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:

• Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

• Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

ցորենները-ենթակա

ծփում էին-ստորոգյալ
հասած-որոշիչ

Արտերում-տեղի պարագա

մշակները-ենթակա

մրսում էին-ստորոգյալ
հողի-հատկացուցիչ
խրամատներում-տեղի պարագա
ձեռքերով -միջոցի խնդիր.
անվարժ-որոշիչ.
շարժում էին-ստորոգյալ.
ձգանը-ուղիղ խնդիր.
հրացանի-հատկացուցիչ

Կետադրիր:
1. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի ՝Իտալիայիթշվառ վիճակից:

2. Մենք ՝երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:

3. Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղքնել էր իմ գրկում:

4. Ընկերս շրջապատում հայտնի ՝իր անասելի չարություններով,բակից տուն չէր գալիս:

5. Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարները ՝մաշեցնող շիթերը, քայքայում են նաև շատ հանքային աղեր:

6. Քամին շպրտում է փեթակների տանիքները ,և փեթակների մեջանձրև է լցվում:

7. Երեխան ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:

8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում ,և մարդ չգիտի՝ թե որտեղ կառուցի իր տունը:

9. Պայծառ է նա ՝որպես մշտաբորբոք փարոս և վառվում է՝ հրովանշեջ բոսոր:

10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր անհաջող գեներալ ՝Վիտտորիո Էմմանուել ,բարակ երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:

2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:

3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:

4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:

5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:

6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը:

Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1722 թ. – Սեֆյան արքայատոհմի անկումն Իրանում

1794 թթ. – Ղաջարների հարստության հաստատումը Իրանում

1841թ. ստորագրված առևտրական պայմանագրով հաստատվեց անգլիացիների հսկողությունը Իրանի տնտեսության վրա։

1839–1876 թթ. – Թանզիմաթի դարաշրջանը Օսմանյան կայսրությունում

Մահմուդ II –ը 1826 թ. վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները։

1828–1829թթ. ռուս– թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը նորից պարտվեց և ստիպված էր ճանաչելու Հունաստանի անկախությունը։

Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը

2-ը և նման են և տարբեր։Իրանը ուներ որոշ արհեստներ, որոնք փոքր ինչ զարգացած էին, բայց և՛ Օսմանյան Թուրքիան, և՛ շահական Իրանը գտնվում էին տնտեսապես հետամնաց վիճակում: Կարծում եմ, որ Օսմանյան Թուրքիան ավելի խելացի գործեց և կարողացավ պահպանել իր պետությունը, իսկ շահական Իրանը կործանվեց և միացավ Ռուսաստանին:

«Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/

Հանգման խնդիր

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չենկարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին: 

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

• Լավան մոտենում էր գյուղին։

• Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում առյուծին:

• Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին:

• Անսպասելի ես հանդիպեցի ընկերուհուս:

• Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան եկեղեցուն:

Գտնել հանգման խնդիրները:
• Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:

• Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծշփոթության մեջ:

• Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամչհավատաց իր ականջներին:

• Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:

• Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:
Ուղիղ խնդիր ,հանգման խնդիր

• Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:

• Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:

• Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:

• Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:

• Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձիբերել:

Կետադրել:

  1. Արևը՝ որպես մի վիթխարի, լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
  2. Շողերի շեկ խրձերի մեջ՝ ջրի խորքը թափանցած դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
  3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
  4. Մի աղջիկ կա՝ հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ՝ ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
  5. Մի առավոտ՝ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը, ավանակը և նրանք ճանապարհ ընկան:


Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեքկրավորական:1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետինանհրաժեշտ բոլոր իրերը:2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էինմարդկանց հոգիները:4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները:

Երջանկություն

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր 
Ճառագայթ եմ բոսոր,
Աչքերս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունեմ, որ
Կժպտամ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կերևան
Արևին
Ոսկեղեն
Հոգուն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ եմ բոսոր…

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն։

Ես այսօր արեգակ եմ բոսոր

Ես այսօր ճառագայթ եմ բոսոր

Հերոսն իրեն նմանեցնում է արևին, արևի ճառագայթներին, որովհետև նա միշտ երջանիկ է և ժպտերես։

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

երջանկությունը նման է արևին որովհետև երբ մարդը իրեն երջանիկ է զգում կարծես արև է շողում իր հոգու ներսում։

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

ինձ թվում է նա ինկատի ուներ արևի լույսը ,որովհետև նա իրեն նմանեցնում էր արևին։

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Իմ տրամադրությունը նման է արևային անձրևի։Որքանով որ ես նկատել եմ ,ես չեմ կարողանում լիարժեք արտահայտել իմ ուրախությունը։Դա միգուցե կապված է իմ բնավորության, մարդկային խառնվածքի հետ:Յուրաքանչյուր ուրախ պահի իմ մոտ արտահայտվում է մի փոքր թախիծ, որն էլ մի փոքր հակասական է թվում։Շրջապատի մարդիկ դժվար են նկատում իմ տրամադրության փոփոխությունները ,քանի որ ես էությամբ շատ հանգիստ մարդ եմ։Կարելի է ասել ,որ միայն մայրս է նկատում իմ լիարժեք երջանիկ պահերը։

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովի պես,
Արի լռիր իր ամայի ափին….
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովի պես,
Արիր լսիր՝ մինչև աչքերդ թրջվեն․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կարող սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւ ես, ամպի մի լույսից,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տխուր երես․․․

Հոգիս այսօր խենթացել է ծովի պես․․․

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև ունի 2 արմատ ՝տրտում և երես։Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:
Տրտմավուն,երեսսրբիչ,աներես,լուսերես,տրտմաց,անտրտում։

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,

Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

ինձ թվում է հեղինակը շատ տխուր վիճակում էր և տրտում տրամադրություն ուներ։

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Մարդու բնավորության գծերը ,խառնվածքը շատ հաճախ նմանեցնում են բնության երևույթների հետ քանի որ մարդը բնության ամենակարևոր տարրերից մեկն է,մարդն է խնամում այդ բնությունը և մարդն է որ կյանք է տալիս նրան կամ ընդհակառակը՝ կարող է նաև ոչնչացնել։Այստեղ է պարզ դառնում թե մարդու հոգին որքան անեզր է և խորը:Մարդու հոգին ինչպես և ծովը ունի շատ գաղտնիքներ:Դա միուրույն աշխարհ է,որտեղ կարող ես գտնել ինքտ քեզ կամ ընդհակառակը դառնալ խռովության ալիքների զոհը։

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Домашнее задание: упр. 43 (пособие » Чистая грамматика», сл. 259.)

1.Здесь можно переходить через дорогу ?Я хочу перейти на другую сторону улицы.

2.Расскажи про этот человек

3.Мусор следует бросать в урна

4.Заверни подарок в красивой бумаге .

5.Зачем он носит эту бороду.

6.Зачем он обманывает своих родителих .

7.Осторожно, не наступайте мне на ноги

8.Я поеду в Финляндию, Щвейию,Норвегию на каникулах.

9.Если я поеду в Европу, надо поменять рубли  на евро .

10.Его тошнит в автобусе.

11.На самолёте напали бандиты и захватили заложников.

12.Она положила в кошелке тысячей рублей и повесила  кошелёк на шею.

13.Выходи за меня замуж! -А на что мы будем жить? Только на стипендию?

14.Женщины борются за равноправием с мужчинами.

15.Она очень любит художественные фильмы, потому что там она видит своих .

16. Этот артист хорошо загримирован под Ленина.

17.Не садитесь на стол, это плохая примета. Сядьте лучше на диван или табуретку .

18.Мне всегда раздражает, когда люди ведут себя неделикатно.

19. Я не променяю свою подругу на никакую другую.

20.Возьми меня под руку

21.Ты можешь рассчитывать на мою поддержку.

22. Вы можете обратиться за помощью на кафедру.

23. При нагревании лёд превращается в обычную воду, а затем в пару.

24. На таможне семье разрешается заполнить одну таможенную декларацию на всех членов семьи.

Նոյեմբերի 18-24, առաջադրանք, 8-րդ դասարան

1814թ. մարտի 31-ին Փարիզը գրավվեց։Նապոլեոնը քաջ որոշում է որ պետք է մնա և պայքարի իր ապագա գահակալ ժառանգի։Բայց ապրիլի 6-ին երկար մտորումներից հետո նա ստորագրում է հողերի հանձման պայմանագիր, իսկ ապրիլի 20-ին նա հրաժեշտ է տալիս զինակիցներին և ուղևորվում Էլբա կղզի։Լյուդովիկոսի մահից հետո թագավոր է դառնում նրա եղբայրը։Այնուհետև պայմանագիր է կնքվում ֆրանսիայի ու հաղթող 2 երկրների միջև։Գլխավոր կետը այն էր որ իշխանություն գլուխ գան ոչ միայն բուռբոնները այլ նաև վերականգնվեն ֆրանսիայի հողատարածքները։1814թ-ին Վիեննա ժամանեցին տարբեր դիպլոմատներ,իշխաններ և թագավորներ։Նշվարվում էր նապոլեոնական իմպերիայի փոփոխություն։Սեպտեմբերի վերջերին Վիեննա է ժամանում Տալեռան անունով շատ խելացի մի նախարար ։Նապոլեոնը ասել էր որ նա ամենախելացի և ամենաընդունակ նախարարն էր որ նա ուներ։Ֆրանսիայի դեմ են ելույթ ունենում Ռուսաստանը,Անգլիան և Պրուսիան։Նրանք ստորագրեցին մի պայմանագիր որտեղ ասվում էր որ ֆրանսիան չպիտի իրավունք ունենա մասնակցելու Եվրոպայի գործերին։Հանձնաժողովը բացվեց նոյեմբերին։Այնտեղ մասնակցում էին 450 պաշտոնյաներ 120 երկրներից։Տալեռանին հաջողվեց ոչ միայն մասնակցել այլ նաև փոխել համաժողովի ընթացքը։Նապոլեոնի հերթական անհաջողությունից ,հանձնաժողովի միացյալ երկրները նորից սկսեցին գործել Ֆրանսիայի դեմ։1815թ-ին Նապալաեոնի բանակը պարտություն կրեց Վաթեռլոի հարակից տարածքում միացյալ Եվրոպական ուժերի կողմից։Նապոլեոնի դինաստիային վերջ դրվեց։Նա արտաքսվեց հեռու մի կղզի Սուրբ Ելենա անունով։Վիեննական կոնգրեսում Եվրոպական երկրների զգալի մասը իրենց հողատարածքային ձեռքբերումներն ունեցան։1815թ-ին որպես լրացուցիչ ակտ սեպտեմբերի 26-ին ստեղծվեց սրբազան դաշինքը՝որով 40 տարվա խաղաղություն կնքվեց երկրների միջև։

Design a site like this with WordPress.com
Get started