Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարը

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)[1]:

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին ԲագրատունիներիցՍյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-ՋալալյաններիԴոփյաններիՊռոշյաններիՕրբելյաններիՎաչուտյաններիԶաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում[2]:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք[3]Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար[4]:

Արցախի ազատագրական պայքարը սկսել է 1724-1731 թվականներին: Այն ազատագրական շարժում էր պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ այն համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք  Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի,  Վրաստանի ու  Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Համեմատություն

Արցախումը պայքարը եղել է հայկական մելիքությունների գլխավորությամբ, իսկ Սյունիքում ՝  Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ: Այսինքն, ղեկավարությունը, մելիքությունները ավելի շատ ներդրումներ էին ունենում, իսկ Սյունիքում բնակչությունը պայքարում էր իր հնարավորությունների առավելագույն չափով: Արցախի ազատագրական պայքարի ընթացքում 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից էր Իսրայել Օրին, իսկ Սյունիքի ազատագրական պայքարի ընթացքում Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից,  Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների,  Դոփյանների,  Պռոշյանների,  Օրբելյանների,  Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Արցախի ազատագրական պայքարի ընթացքում, վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ, իսկ Սյունիքի ազատագրական պայքարի ընթացքում,  Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար, այսինքն, երկու դեպքում էլ կար միասնականություն, համախմբվածություն և պայքար ու ինտենսիվ գործողություններ։



Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները): 

• Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:

• Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:

• Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչզենք:

• Երիտասարդի նյարդերն անասելի լարվումէին:

• Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:

• Նրա տեսածը անապատային խաբկանք էր:

• Նրա հայրը դու ես:

• Հարևան սենյակում հավաքվեք:

• Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:

• Աղջա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:

Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:

Նշիր դրանց տարբերությունը:

Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբումորոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչխոսքի մաս է:

Ցրվեցին` բայ — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, սահմանական եղ., անցյալ կատարյալ

Տասներորդն էր` թվական- 3-րդ դեմք, եզ. թիվ., անցյալ ժամանակ

Չեմ պահանջում` բայ — 1-ին դեմք, եզ. թիվ., սահման. եղ., ներկա ժամանակ

Լարվում էին` բայ — 3-րդ դեմք, հոգն. թիվ, սահմ. եղ., անցյալ ժամանակ

Աճել էր` բայ — 3-րդ դեմք, եզ. թիվ, սահմ. եղ., անցյալ ժամանակ

Խաբկանք էր` գոյական — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Դու ես` դերանուն — 2-րդ դեմք, եզ. թիվ., ներկա ժամանակ

Հավաքվեք` բայ — 2-րդ դեմք, հոգնակի թիվ, հրամայական եղ., ներկա ժամանակ

Ծաղկաթերթեր են` գոյական — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

Հիմա էր` ժամանակի մակբայ — 3-րդ դեմք, եզ. թիվ., անցյալ ժամանակ

Ընտրիր ճիշտ տարբերակը:

• Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլխոսքի մասով, կոչվում է պարզ ստորոգյալ:

• Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլխոսքի մասով, կոչվում է բաղադրյալստորոգյալ:

Մեկ ստորոգյալ ունեցողնախադասությունները կոչվում են պարզնախադասություններՄեկից ավելիստորոգյալ ունեցող նախադասություններըկոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

• Դրսում քամին դադարեց, սկսեց ձյունտեղալ:Բարդ

• Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքրանձավում:Պարզ

• Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալորէին քաղել:Պարզ

• Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:Բարդ

• Մինչև լույս կդիմանանք ու մեր որսըլուսաբացին կշարունակենք:Բարդ

• Աստծո հրամանով սարերն իրար ենմոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:Բարդ

• Երեխաների ճիշտ դաստիարակություննամեն ընտանիքի առաջնային խնդիրն է:Պարզ

Ստորոգյալի կետադրությունը:

• Սուրենը վազում է, թռչկոտում է: – Սուրենըվազում է, թռչկոտում:

Սուրենը վազում է, թռչկոտում:

• Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: – Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:

 Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:

• Արևը շողում է, ծաղիկները բուրում են,առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: – Արևը շողում է, ծաղիկները՝ բուրում,առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում։

Արևը շողում է, ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:

• Անտառը դատարկվում է ու չորանում: – Անտառը դատարկվում էու ծառերըչորանում են:

Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են:

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

• Թագավոր ընտրվելուց ,հետոբնավորությունն անմիջապես փոխեցհպարտացավ:

• Շուտով բոլորը հիասթափվեցին ,մի խումբծաղիկներ նրա դեմ ընբոստացան:

• Իր տեղից իսկույն ելավ,ու աթոռ առաջարկեց:

• Համեցե’ք, խնձոր անուշ արեք ,օրը շոգ է,ծարավ կլինեք:

• Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի,և ձիս կանգնեց ծառի տակ:

• Սիսակն ընտանիքից էր բաժանվում ,Միսակը ՝այգուց:

• Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ,ու դրանց հետ աճում էր նաև որդին:

• Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր ,գլուխը դիք:

• Զօր ու գիշեր երկինքը ցողում է ,և հողը խոնավ է:

• Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագբաբախում էր:

• Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ ՝աղբանոցի հոտը:

Նրանք հևասպառ սարն էինք բարձրանում ,իսկ մենք ՝իջնում։

Նավերն իրար շատ մոտ էին ,բայց ափերը ՝հեռու։

Հողմը մռնչաց ,գալավեց ,և ծովի ալիքները լեռնացան։

Design a site like this with WordPress.com
Get started