Домашняя работа,урок 2

  • создать видеообращение к маме: скажи о маме несколько добрых, красивых слов, обратись к ней, скажи слова благодарности. Пожелай ей что-то хорошее, пообещай ей, что оправдаешь ее надежды. Видео ( или ссылку на него) помести в блог.
    • Найди красивое стихотворение, посвященное маме, женщине, прочитай и запиши ( аудио или видео), выложи в блог.

2 .https://m.youtube.com/watch?v=_w-Gj5QTNPA

Թարգմանություններ.նախագծային շաբաթ

Իրական անունը Lana Del Rey-ի Elizabeth Woolridge Grant:Նա ծնվել է 2 համաստեղությունների ՝երկվորյակների և խեցգետնի սահմանին՝21 հունիսի 1985 թ. Նյու Յորք։Ապագա աստղը մեծացել է Lake-Placid գյուղում,որտեղ 30-ական և 80-ական թթ անցկացվում էին ձմեռային օլիմպիական խաղերը։Նա ունի փոքր քույր ՝Կեռոլայն-ը և եղբայր՝Չարլին։Դեռ դպրոցում ունեցել է հատուկ սեր երաժշտության հանդեպ։Նրան դուր էր գալիս երգել դպրոցի երգչախմբում։Աղջիկը գրեթե չէր շփվում իր հասակակիցների հետ,բայց մեծ հաճույքով իր ժամանակն անցկացնում էր հին Հոլիվուդյան ֆիլմեր դիտելով և կիթառի վրա նվագելով։Լիզզի Գրանտը ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարանը բայց չի մոռացել իր զբաղմունքների մասին։Նա կատարում էր ջազային կոմպոզիցիաներ բառերում։Հանուն երաժշտության Լիզզին թողնում է ուսումը,բայց ավելի ուշ դառնում է Ֆորդեմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի։Մի ժամանակ նա ապրում էր տրեյլերում։Լիզզիի բեմական անունը հորինել են նրա մենեջերները։Կա մի վարկած ,որ իր բեմական անունը ստեղծելիս հեղինակներին ոգեշնչել է դերասանուհի Lana Turner-ը և Chevrolet Delray ավտոմեքենան,բայց Lana-ն դա հերքում է ։Նա ասում է որ պարզապես նրան դուր է եկել այդ անվան համահունչ լինելը որը շատ խորհրդավոր և հանելուկային կերպով սազում է այն երաժշտությանը որը նա կատարում է։

Թարգմանություններ.նախագծային շաբաթ

Կիթառը ամենա պիտանի գործիքներից մեկն է աշխարհում։Այն անհավատալիորեն բազմակողմանի է և այն օգտագործում են տարբեր ժանրերի երաժշտության մեջ։Իսպանական ֆլամենկոն և ուղեկցող ժողովրդական երգերը `ուշադրության կենտրոնում հայտնվելով որպես դասական ստեղծագործությունների մենակատար գործիք, պատմում են արևմտյան երաժշտության ակուստիկ կիթառի հայելիների պատմությունը:Իսպանական ֆլամենկոն և ուղեկցող ժողովրդական երգերը `ուշադրության կենտրոնում հայտնվելով որպես դասական ստեղծագործությունների մենակատար գործիք, պատմում են արևմտյան երաժշտության ակուստիկ կիթառի հայելիների պատմությունը:կիթառը բաղկացած է փորված փայտե մարմնից, որի վրա ձգված են վեց լար ձգված երկար նեղ պարանոցին։Կիթառները սովորաբար մարմնի վրա ունեն մեկ կլոր ձայնային անցք:Լարերը կարելի է սեղմել մատներով կամ թալանով:Որոշ կիթառահարներ օգտագործում են plectrum- ը լարերը հնչեցնելու համար։

Եղիշե Չարենց

1.Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…

Այստեղ հեղինակը շատ տխուր էր ,միայնակ,հիվանդ։Այս բանաստեղծությունը կարդալով իմ հոգին տղրությամբ է լցվում։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ միայն սև գույնը։

2.Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…

Այս բանաստեղծությունը հայրենիքի մասին է ։Այս բանաստեղծության մեջ ես տեսնում եմ սպիտակ,կապույտ գույնները։

3.Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, —
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն…

Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր` դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:

Լո՛ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգեվար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…

Բանաստեղծությունը Աշնան մասին է։Այս բանաստեղծությունը կարդալուց մրսում եմ։Բանաստեղծության մեծ տեսնում եմ բոլոր աշնան գույները։

4.Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:

Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:

Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:

Կրակի,հրդեհի մասին…….Երբ կարդում եմ այն,կարծես իմ հոգու մեջ կրակ վառվի։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ կարմիր,դեղին,կապույտ և մոխրագույն գոյները։

5.Ես գալիս եմ ահա: — Նայեցե՜ք, նայեցե՜ք:
Ես գալիս եմ ահա — դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:

Նայեցե՜ք — նայեցե՜ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը — այնքա՛ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:

Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր — ձեզ: —
— Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, —
Պոռնիկի պես ընկած, աղոթքի պես հեզ…

Ես չեմ կարող վերլուծել այս բանաստեղծությունը բայց կարող եմ ասել որ ես տեսնում եմ սպիտակ գույնը

Design a site like this with WordPress.com
Get started