1.Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…
Այստեղ հեղինակը շատ տխուր էր ,միայնակ,հիվանդ։Այս բանաստեղծությունը կարդալով իմ հոգին տղրությամբ է լցվում։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ միայն սև գույնը։
2.Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…
Այս բանաստեղծությունը հայրենիքի մասին է ։Այս բանաստեղծության մեջ ես տեսնում եմ սպիտակ,կապույտ գույնները։
3.Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, —
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն…
Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր` դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:
Լո՛ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգեվար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…
Բանաստեղծությունը Աշնան մասին է։Այս բանաստեղծությունը կարդալուց մրսում եմ։Բանաստեղծության մեծ տեսնում եմ բոլոր աշնան գույները։
4.Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:
Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:
Կրակի,հրդեհի մասին…….Երբ կարդում եմ այն,կարծես իմ հոգու մեջ կրակ վառվի։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ կարմիր,դեղին,կապույտ և մոխրագույն գոյները։
5.Ես գալիս եմ ահա: — Նայեցե՜ք, նայեցե՜ք:
Ես գալիս եմ ահա — դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՜ք — նայեցե՜ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը — այնքա՛ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր — ձեզ: —
— Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, —
Պոռնիկի պես ընկած, աղոթքի պես հեզ…
Ես չեմ կարող վերլուծել այս բանաստեղծությունը բայց կարող եմ ասել որ ես տեսնում եմ սպիտակ գույնը