Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքները.
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրանտուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրադրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց միբեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամնստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչևքաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղըբեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչեն նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևսլիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ուբացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իրհարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկմահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էրսպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իրհավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշինու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնածէր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելուհամար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանցուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ուվայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Առաջադրանք
ա) Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛քՁեր կատարած ընտրությունը.
այդ օրերը բոլորն էլ անցած էին,
երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:
Նա այդ երեք արկղերում թողել էր իր մեղքի զգացումը, նա չէր գնացել կնոջ հետևից՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով, նա չէր գնացել եղբորը հիվանդատես՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով, նա արդեն երկու տարի չէր կերակրել շանը՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով և այսպես հարյուրավոր արկղեր կաին այնտեղ, որոնցից յուրաքանչյուրի մեջ նրա մեղքի զգացումն էր․․․
բ) Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործությանմեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
նա վերջի պահին նո հասկացավ որ նա այլևս չի կարող հետ բերել այդ երեք կորսված օրերը…նա գիտակցեց որ նրա մեղքի կորստի պատճառով ոչ ոք այլևս չկար նրա կողքին։