Կենդանիների իրավունքների հիմնահարցը

Կենդանիներն ավելի ու ավելի են ընկալվում որպես հուզական և ֆիզիկական ցավով տառապող: Բացի այն, որ կենդանիները կարող են տուժել, կենդանիների շահագործման զգալի մասշտաբը ևս մեկ պատճառ է, թե ինչու են կենդանիների իրավունքների հրատապ անհրաժեշտությունը: Մոտ 200 միլիոն կենդանիներ սպանվում են ամեն օր մարդկանց սպառման համար: Կենդանիների իրավունքների շարժման վերջնական նպատակն է մարդկանց կողմից կենդանիներին «չօգտագործել»՝ վերջ տալով շահագործող արդյունաբերություններին և լաբորատոր փորձարկումներին:Եվ ես ինչ-որ տեղ կարդացի, որ Կենդանիների իրավունքների շարժման նպատակներին հասնելու մեկ այլ ճանապարհը վեգանիզմի քարոզչությունն է, կենսակերպ ՝ որը բացառում է կենդանիներից ստացված ցանկացած ապրանքի օգտագործումը, կաթը, ձուն և այլն: Բայց ես չեմ կարծում, որ դա կօգնի…Կենդանիների իրավունքների շարժումը սկսվեց 1970-ականներին, երբ բարոյագետ Փիթեր Սինգերը հրատարակեց Animal Liberation-ը: Գիրքը արագորեն գրավեց միջազգային ուշադրությունը:

Փետրվարի 21-25 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝

ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել ենժայռափոր որմնանկարներ,շինություններ, խորշեր և այլն։ Դրանց մի մասը պաշտամունքայինբնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ», օրինակ նշանավոր  Վանի «Մհերի դուռ» անվանումըստացած ժայռախորշը։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ստորոտումգտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մի այլ շինություն։ Այդ խորշը հայտնի էկրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվելէ Իշպուինիի և Մենուայի օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորվածարհեստական անձավները և ընդարձակ շինություններր։

2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար ։ Մեզ են հասել մոտ 1500 արձանագրություններև մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որհիերոգլիֆային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։
Սեպագիր արձանագրությունները միատիպ են և հաղորդում են թագավորների ձեռնարկածարշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրություններիթարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնականհամարվել չի կարող։


3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Հայոց դիցարանը զարգացման, աստվածությունների կանոնակարգման բարձր աստիճան է թևակոխում համահայկական պետությունների ձևավորման և ամրապնդման ժամանակաշրջանում: Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել այդ երկրի բնակչության և այլցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել ենպետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն Վանի թագավորությանկրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդպետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրումնաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նորկրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկաբազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենապաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածությանհատկանիշներ։

21.02.2022 թ-Հետազոտական աշխատանք

2.Յուրաքանչյուր սովորող իր առաջին շրջանի գնահատականներն է ուսումնասիրում, կազմում շրջանաձև դիագրամ:(word ի ծրագրով)Գրել կարծիք մաթեմատիկա առանց բանաձևեր առարկայի վերաբերյալ:Նախորդ երկու տարիներից սկսախ ինչ է քեզ տվել այս առարկան և այլն:

Իմ կարծիքով Մատթեմը հետաքրքիր առարկա է։ Շատ եմ սիրել մաթեմատիկա առարկան և պարապել եմ, բայց արդեն շատ բաներ եմ մոռացել, քանի որ այս առարկան ինձ սկսել է այդքան էլ չհետաքրքրել։

Վահան Տերյան։ Կենսագրություն

Վահան Տերյան նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Անջատման երգ։ Վերլուծություն

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն…

Այս բանաստեղծությունը տղու սիրո մասին է: Նա սիրահարված էր մի աղջկա և պատմում էր նրա խաղերի մասին:Տղան հեռանալով և ընգնելով մի աշխարհ ՝իր հույսերը կտրում է և նպատակների այլևս չի ուզում հասնել ու հետևում էր նա միայն քամուն։

Փետրվարի 14-18 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։

Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավականձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձևկառուցվածքը և այլն: Իշխող վերնախավի 1 աստիճանը կազմում էին չորս կուսակալտարածքնեդի՝Աղձնիքի, Կորտայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝բդեշխները,գավառատեր նախարարները նաև կրոնի և գաղափարախոսությանբարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականիցհետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տերէին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումըանխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելուպայմանագրությամբ: Բարձր աստիճան ազնվականների տիրույթները կոչվումէին «Հայրենիք», որը համարվում էր նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը։Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակբնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայնախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին«Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանըկազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին տիրույթներ` դրանց փոխարենզինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև /բլոգային աշխատանք/․

Hometask for 17.02 

Language Leader Intermediate- page 94, ex. 3, read and learn the use of articles, and do ex. 4 

4 Complete the text with the, a or an, or leave the space blank if no article is needed

John, who is an engineer, lives and works in the United Arab Emirates. He is currently working in Dubai, the capital city of one of the seven emirates that make up the country. There has been a massive number of engineering projects across the city recently, and construction in the UAE is currently the fastest in the world. This is mainly because a government wants to build in order to spread economy of the country. One of the biggest projects is a theme park called Dubai land. Others include a huge shopping centers and tourist attractions. In fact, everywhere you look at the moment you can see a crane. Experts say that 15~20 percent of the world’s cranes are in Dubai!

Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա)Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն
էլ պատահել է , փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը
պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել  բայց շատ հեշտ են
դիմանում  որովհետև շարժումներ քիչ են անում  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

բ)Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկծառը, կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ)Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակինիջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույցտա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա, աճպարարը, հետևելով այդ անխախտպայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, ևմարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ 

1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, պետք էր մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին, 35 տարեկան հասակում։

«… Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:

Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»

Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»: 
Մարգարիտ Վեքիլյան

Design a site like this with WordPress.com
Get started